Рубрика: Գրականություն

Կարդում ենք արևմտահայերեն, առակներ

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

Ինչպես չափես, այնպես էլ կչափվես

Մի օր տղան զայրանում է ծեր հոր վրա, նրան դնում է ուսին, տանում է անտառ, այնտեղ թողնում և վերադառնում տուն։ Տարիներ հետո ամուսնանում է, որդի է ունենում, նրան խնամում և մեծացնում է։ Սակայն, այս տղան էլ իր հոր պես անշնորհակալ է դուրս գալիս։ Մի օր, երբ նրա սիրտը տխուր էր, հորը դնում է ուսին և բարձրանում սարը։
-Տղա՛ս, ինձ այստեղ թող և հետ գնա,- ասում է հայրը։
— Իսկ  ինչո՞ւ  հենց այստեղ,- հարցնում է տղան։
-Ես իմ հորը մինչև այս ծառն եմ բերել,- պատասխանում է հայրը՝ հոգոց հանելով։

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ  հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

Ագահ և աչքը ծակ մարդը, Ասծուց հետևյալն է խնդրում․
Տե՛ր Աստված այնպես արա, որ ինչին ձեռք տամ, ոսկի դառնա։
Աստվածը կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակը վերցնում է, որ հաց կտրի, սակաևն ոչ միայն դանակն է ոսկի դառնում նաև հացը։ Վախեցած գնում է ջուր խմելու, բաժակի հետ միասին ջուրն էլ է ոսկի դառնում։ Ինչի դիպչում է, ոսկի է դառնում։
Վա՜յ Աստված իմ, այս ի՞նչ փորձանք իմ գլխին բերեցիր, չեմ ուզում ոսկի, չեմ ուզում, միայն խնդրում եմ լավությունդ ետ վերցնես․․․։
Աստված ագահ մարդու աղաչանքին ու պաղատանքին չէր արձագանքում, և թողեց ոսկու մեջ թաղված, այնքան անօդի-ծարավ կմնա, որ այս մի քանի օրը, կմահանա․․։

Оставьте комментарий