Рубрика: Հայոց Լեզու

Բայ, գործնական աշխատանք

1.Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:

Հանդիպել, շքեղանալ, ժպտալ, հարստանալ, սևանալ, ներել, մթնել, կահավորել, թանկանալ, անհետանալ, խնամել, ճաքել, պայքարել, կապտել, ծարավել, վստահել, շիկնել, նեղանալ:

Ի՞նչ անել-հանդիպել, շքեղանալ, ժպտալ, ներել, կահավոորել , անհետանալ, խնամել, պայքարել, վստահել, նեղանալ։

Ի՞նչ լինել-հարստանալ, սևանալ, մթնել, թանկանալ, ճաքել, կապտել, ծարավել, շիկնել։

2.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Ավարտ-ավարտել, կռիվ-կռվել, վեճ-վիճել, շղթա-շղթայել, հաշիվ-հաշվել, կույտ-կիտել, ժպիտ-ժպտալ, սղոց-սղոցել, վճիռ-վճռել, տոն-տոնել, փունջ-փնջել, կարոտ-կարոտել, վկա-վկայել, կազմ-կազմել, կերակուր-կերակրել, գործ-գործել, հունձ-հնձել, սոսինձ-սոսնձել, փայլ-փայլել, անձրև-անձրևել, քրքիջ-քրքջալ, ավել-ավելացնել, գին-գնել, նվեր-նվիրել:

3.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. գերել, կազդուրվել, փայլել, գոռոզանալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել
բ.  խրախուսել, անհայտանալ, սուզվել, կախարդել, մեծամտանալ, ցոլալ, առողջանալ:

Գերել-կախարդել, կազդուրվել-առողջանալ, փայլել-ցոլալ, գոռոզանալ-մեծամտանալ, չքանալ-անհայտանալ, ընկղմվել-սուզվել, ոգևորվել-խրախուսել։

ա. ննջել, գողանալ, դժգոհել, ուղղել, մտորել, անարգել, մարտնչել
բ. պայքարել, փնթփնթալ, խորհել, ստորացնել, շտկել, հափշտակել, նիրհել:

Ննջել-նիրհել, գողանալ-հափշտակել, դժգոհել-փնթփնթալ, ուղղել-շտկել, մտորել-խորհել, անարգել-ստորացնել, մարտնչել-պայքարել։
4.Ընդգծիր բայերը:
Հմայել, անվայել, շահել, առավել, ջերմել, ավել:
Անսխալ, կսկծալփսփսալ, ծավալ, ձնհալ, հեկեկալ:

Рубрика: Պահոց, Երկրաչափություն

Ուղղանկյուն եռանկյուններ․

Ուղղանկյուն եռանկյան հատկությունները․

Taisnl_ip1.png

Ուղղանկյուն եռանկյան սուր անկյունների գումարը հավասար է 90°-ի:

Եռանկյան անկյունների գումարը հավասար է 180°-ի, իսկ ուղիղ անկյանը՝ 90°-ի: Հետևաբար, երկու սուր անկյունների գումարը հավասար է՝ ∡1+∡2=90°

Ուղղանկյուն եռանկյան 30°-ի անկյան դիմացի էջը հավասար է ներքնաձիգի կեսին (ներքնաձիգը երկու անգամ մեծ է 30°-ի դիմացի էջից):

Taisnl_ip2.png

Դիտարկենք ABC ուղղանկյուն եռանկյունը, որում ∡A-ն ուղիղ անկյունն է, ∡B=30° և ուրեմն՝ ∡C=60°

Ապացուցենք, որ BC=2AC

ABC եռանկյանը կցենք նրան հավասար ABD եռանկյունը, ինչպես ցույց է տրված վերևի գծագրում:

Ստանում ենք BCD եռանկյունը, որում ∡B=∡D=60°, ուստի՝ DC=BC: Բայց DC=2AC, հետևաբար, BC=2AC

Տեղի ունի նաև հակառակ պնդումը:

Եթե ուղղանկյուն եռանկյան էջը հավասար է ներքնաձիգի կեսին (կամ ներքնաձիգը երկու անգամ մեծ է էջից), ապա այդ էջի դիմացի անկյունը 30° է:

Ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները․

Քանի որ ցանկացած ուղղանկյուն եռանկյան էջերի կազմած անկյունը ուղիղ է, իսկ բոլոր ուղիղ անկյունները հավասար են, ապա եռանկյունների հավասարության ընդհանուր հայտանիշների միջոցով ստանում ենք ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշներ:

1. Եթե մի ուղղանկյուն եռանկյան էջերը հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան էջերին, ապա այդ եռանկյունները հավասար են:

2. Եթե ուղղանկյուն եռանկյան էջը և նրան առընթեր անկյունը հավասար են համապատասխանաբար մյուս ուղղանկյուն եռանկյան էջին և նրան առընթեր անկյանը, ապա եռանկյունները հավասար են:

3. Եթե մի ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգն ու սուր անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին և սուր անկյանը, ապա եռանկյունները հավասար են:

4. Եթե մի ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգն ու էջը համապատասխանաբար հավասար են մյուս ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգին և էջին, ապա եռանկյունները հավասար են:

Առաջադրանքներ․

1․

Եռանկյան բարձրությունները հատվում են O կետում:

Տրված է, որ ∡A=50°, ∡B=53°

Որոշիր ∡AOB-ն:

2.

Augstums_pret_sm.png

ABC հավասարասրուն եռանկյան մեջ ∡B=30°-ի: Որոշիր AC հիմքի և սրունքին տարված AM բարձրության կազմած անկյունը:

3.

L

Nogriezni.png

K T R

KLR եռանկյան մեջ տարված է LT բարձրությունը:

Հայտնի է, որ ∡LKR=39°-ի և ∡KLR=119°-ի:

Որոշիր TLR եռանկյան անկյունները:

∡LTR=

∡TLR=

∡LRT=

Տնային աշխատանք․

1․Տրված է DEF ուղղանկյուն եռանկյունը:

E

Lenku_summa.png

D F

Որոշիր ∡F-ը, եթե ∡E=21°-ի:

2․Տրված է DEK ուղղանկյուն եռանկյունը և նրա ∡K անկյան արտաքին անկյունը:Որոշիր եռանկյան սուր անկյունների մեծությունները, եթե ∡EKR=165°-ի:

E

Arejs_lenkis.png

D K R