Рубрика: Աշխարհագրություն

Վրաստան

1.Թվարկել Վրաստանի հանրապետությունները, խոշոր քաղաքները,հարևան պետությունները։

Աբխազիա-Սուխում

Վրաստան-Թբիլիսի, Բաթումի, Քութայիս, Թելավ

Աջարիա-Բաթումի

Հարևան պետությունները

ՌԴ, Թուրքիա, Հայաստան, ադրբեջան։

2.Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը։

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ:Վրաստանը ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի,Հայաստանի,Ադրբեջանի,Ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև:Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում:

3.Որո՞նք են Վրաստանի տնտեսության գլխավոր ճյուղերը։ Որտեղ են դրանք տեղաբաշխված։

Рубрика: Աշխարհագրություն

Գործնական աշխատանք 2․ 8-րդ դասարան

1.Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

1. Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:

   2.Տարածքը ողողվում է Սև և Բալթիկ ծովերի ջրերով:

3Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:

4.Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Հռեևոսը:

2.Համապատասխանեցնել տրված պետությունների և դրանց մայրաքաղաքների անվանումները:

1.Հունգարիա                                          ա. Պրահա

2.Ռումինիա                                            բ. Բուդապեշտ

3.Բելառուս                                             գ. Բուխարեստ

4.Չեխիա                                                  դ.Մինսկ

3․ Բնութագրումով որոշել պետությունը:

Արևելաեվրոպական այդ պետությունը ելք չունի դեպի ծով: Նրա  մայրաքաղաքը միջնադարյան եվրոպական  ճարտարապետական մշակույթը  պահպանած քաղաքներից  է: Մայրաքաղաքը  հայտնի  է  իր  տեսարժան  վայրերով: Ո՞րն է այղ պետությունը:

Պատասխան Չեխիա։

4. Որ  շարքում  են  տրված  Արևելյան  Եվրոպա  տարածաշրջանի  պետությունները  տրված  տարածքի  նվազման  կարգով

1.Ուկրաինա,   Բելառուս,   Չեխիա,   Մոլդովա

2. Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,Չեխիա

3. Չեխիա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,

4. Ուկրաինա, Չեխիա ,Մոլդովա , Բելառուս

5․ Տրված էլեկտրակայանների տիպերից որի՞ արտադրանքի բաժինն է մեծ Գերմանիայի էներգետիկական համակարգում.
1) ատոմային էլեկտրակայաններ 3) մակընթացային էլեկտրակայաններ
2) ջերմային էլեկտրակայաններ 4) ջրային էլեկտրակայաններ

6. Բնութագրումով որոշել պետությունը.
Եվրոպական այս երկիրը սահմանադրական միապետություն է: Մայրաքաղաքը խոշոր ծովային նավահանգիստ է և համաշխարհային նշանակության
ֆինանսական կենտրոն: Արդյունաբերության ավանդական ճյուղերից են ածխարդյունաբերությունն ու սև մետաղաձուլությունը: Ո՞րն է այդ պետությունը.
1) Ֆրանսիան 3) Մեծ Բրիտանիան
2) Գերմանիան 4) Շվեդիան

7․Ընտրել «պետություն — բնական ռեսուրսի հարուստ պաշար» համա-
պատասխանությունների ճիշտ շարքը.
1. Շվեդիա ա. այրվող թերթաքար
2. Մեծ Բրիտանիա բ. անտառանյութ
3. Ֆինլանդիա գ. նավթ
4. Էստոնիա դ. երկաթաքար
1) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
2) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
3) 1–բ, 2–դ, 3–գ, 4–ա
4) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ

 8․ Ո՞ր շարքի բոլոր քաղաքներն են մայրաքաղաքներ.

1.Փարիզ, Ժնև, Վիեննա     2.Բեռլին, Լյուքսեմբուրգ, Լիոն

3.Բեռն, Բրյուսել, Փարիզ    4.Ամստերդամ, Բեռլին, Մարսել

9. Հարավային Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Ժողովուրդների մեծամասնության լեզուները պատկանում են հնդեվրոպա-
կան լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին:
2) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:
3) Տարածաշրջանի բոլոր երկրները հանրապետություններ են:
4) Տարածաշրջանի ամենազարգացած երկրներն են Իտալիան և Իսպանիան:

10. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ավտոմեքենաշինության առաջատար կենտրոնը Թուրին քաղաքն է:
2) Արդյունաբերությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից և վառելիքից:
3) Նավահանգստային քաղաքներում լայն զարգացում է ստացել գունավոր մե-
տաղաձուլությունը:
4) Խաղողի բերքով աշխարհի առաջատար երկրներից է:

11. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Ըստ պետական կարգի՝ խորհրդարանական հանրապետություն է:
2) Մտնում է «Մեծ յոթնյակ»–ի կազմի մեջ:
3) Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ուղ-
ղությունը:
4) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:

12․ Ուրվագծային քարտեզի վրա, նշե՜լ Եվրոպայի բոլոր երկրները (ստանալ Եվրոպայի ամբողջական քարտեզը)։

Рубрика: Աշխարհագրություն

Գործնական աշխատանք․ 8-րդ դասարան

Եվրոպայի մասին այս փաստերը քչերը գիտեն | Пресс-секретарь - Независимая  блог-платформа
  • Առաջադրանք 1. Եվրոպայի ուրվագծային քարտեզի վրա պատկերել Եվրոպայի 2 տարածաշրջանները ( (Արևմտյան Եվրոպա և Հվ․ Եվրոպա) իրենց համապատասխան պետություններով և մայրաքաղաքներով:
  • Առաջադրանք 2. Եվրոպայի քաղաքական քարտեզի վրա առանձնացնել ՀՆԱ առավել բարձր ցուցանիշ ունեցող երկրները:
  • Առաջադրանք 3․ Ընդհանուր կողմերով տվեք Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:
  •  Առաջադրանք 4․ Թվարկել Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները։
  • Առաջադրանք 5. Գնահատեք Արևմտյան Եվրոպայի արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացման բնական նախադրյալները:
  • Առաջադրանք 6․ Առանձնացնել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայիս բնակչության ձևավորման գործընթացները։ Մեկնաբանել սեռատարիքային կազմի առանձնահատկությունները։
  • Առաջադրանք 7. Համեմատել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի տրանսպորտի զարգացման առանձնահատկությունները։
  •  Առաջադրանք 8. Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի խոշոր քաղաքները։
Հարավային Եվրոպա ~ Բարի գալուստ
Рубрика: Աշխարհագրություն

Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը

Kit styl si ne evrop - Home | Facebook

Դասի հղում։

1․ Ներկայացնե՜լ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
Արեւելյան Եվրոպա տարածաշրջանն ընդգրկում է 9 պետություն, որոնք հավաք տարածքով ձգվում են Բալթիկ ծովից մինչեւ Սեւ ծով: Նրա ընդհանուր տարածքը 1,7 մլն. քկմ է, որտեղ ապրում է 155 մլն. մարդ;
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Արեւելյան Եվրոպայի երկրներում հաստատվեցին սոցիալիստական կարգեր: Իրականացվեցին սոցիալտնտեսական փոփոխություններ: Այդ երկրներն հասան որոշակի տնտեսական հաջողությունների: Համաշխարհային արդյունաբերական արտադրության մեջ նրանց բաժինը հասավ 12-13 %-ի:

2․ Բնութագրե՜լ տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը։
Այս պահին գրեթե բոլոր երկրներում տեղի է ունենում բնակչության նվազում: Նախկին Չեխոսլովակիայի փլուզումից հետո տարածաշրջանի երկրների ազգային կազմը համեմատաբար միատարր է դարձել, բայց բոլոր երկրներում էլ կան ազգային փոքրամասնություններ։

3․ Ուսումնասիրե՜լ Արևելյան Եվրոպային որևէ երկրի քաղաքականության, գիտականության և մշակույթի բնագավառներում հայազգի առնվազն երեք գործչի թողած ավանդը։

4․ Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե՜ արևելաեվրոպական երկրներից, որո՞նք են ամենահարուստը.

  • քարածխով և գորշածխով,
    qqqqq
    2-րդ տեղ կարմիր-Ռուսաստան

    7-րդ տեղ կանաչ-Ուկրաինա

    9-րդ տեղ դեղին-Լեհաստան

  • նավթով և բնական գազով,
    qqqq
    1 տեղ կարմիր-Ռուսաստան

    25-րդ տեղ կանաչ-Ուկրաինա

    54-րդ տեղ դեղին-Լեհաստան

  • գունավոր մետաղների հանքաքարով,
    qqq
    2-րդ տեղ կարմիր-Ռուսաստան

    9-րդ տեղ կանաչ-Ուկրաինա

    դեղին-Լեհաստան

  • քիմիական արդյունաբերության հանքային հումքով:
    qq
    կարմիր-Ռուսաստան

    կանաչ-Ուկրաինա

    դեղին-Լեհաստան

    Հանքային ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին:
    q
    27 տեղ կարմիր-Ռուսաստան

    86-րդ տեղ կանաչ-Ուկրաինա

    93-րդ տեղ դեղին-Ալբանիա

5․ Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

Այդ ամենը սկսվեց ոչ թե 90-ականներից այլ 80-ականների վերջերից այսինքն 1989-աշնանից։Կարճ ժամկետում փոխվեց օրինակ ԽՍՀՄ-ում ամեն ինչ։Փլուզվեց ԽՍՀՄ-ը շատ երկրներ անկախացան հանձինս Հայաստանի։Իհարկե այս նույնը տեղի ունեցավ Չեխոսլովակիայի տարածաշրջանում,բայց այդպիսի մեծ չէր ինչպես ԽՍՀՄ-ինը։Շատ մարդիկ վերադարձան հայրենիք, և այդ ամենը իմ կարծիքով բռնապետության պատճառով էր։Մի խոսքով 90-ական թվականներին մեր լեզվով ասած (շիլաշփոթ) էր։Ստեղծվեցին կուսակցություններ,տարբեր երկրներ հրաժարվեցին սոցիալիստական արտադրաեղանակից,կոմունիստական կուսակցությունները հեռացվեցին հասարակության ղեկավարումից և այլ շատ փոփոխություններ։

6․ Տվե՛ք 1) Լեհաստանի, 2) Չեխիայի և Սլովակիայի, 3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանա-կություն:

Լեհաստան-312 679կմ2

Չեխիա-78,871կմ2

Սլովակիա-48845 կմ²

Հունգարիա-93,030 կմ2

Ռումինիա-237.500 կմ²

Ուկրաինա-603,628 կմ2

Բելառուսիա-207, 600 կմ²

Նախկինում այս բոլոր պետություններ եղել են ԽՍՀՄ-ի Չեխոսլովակիայի,Հարավսլավիա-ի ներքո։Եղել են պետություններ,ովքեր աճ են գրանցել տարածքի առումով և ինչու չէ նաև զարգացման առումով,եղել են նաև դեպի անկումը գնացող երկրներ ինչպես Հայաստանը։

Օրինակ ՝ Չեխիայում(աշխարհահռչակ Կարլովի Վարին, Մարիանսկե Լազնեն), ինչպես նաև գետերն ու լճերը(մասնավորապես Բալատոնը), անտառածածկ լեռներն ու ազգային պարկերը կանխորոշել են ծովամերձ, լճամերձ և լեռնային հանգստի ու զբոսաշրջության շրջանների ձևավորումը: Դրան նպաստել է նաև բարենպաստ ՏԱԴ-ը։

7. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

Միատարր դարձավ,քանի որ կորավ բռնապետությունը և մարդիկ սկսեցին ներգաղթել իրենց հայրենիք և շենացնել հայրենիքը և իրենց կյանքը,իսկ երբ մարդկանց բռնապետության կորելը ձեռնտու չէ,նրանք արտագաղթում են տարբեր երկրներ։Այնպես,որ ամեն ինչ գալիս է իմ կարծիքով բռնապետության պատճառով։

8. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները:

Դժվարությունները ԽՍՀՄ-ում ապրող մարդկանց համար,ովքեր անկախացել էին դա գազն էր,լույսն էր,ջուրն էր,սնունդ էր, բայց տարեցտարի այդ ամեն ինչի հարցերը լուծվեց։Լուծման ուղիներից ամենարագը,ամենահեշտը,ամենձեռնտու դա լավ հարաբերություններ ստեղծելն է հարևան երկրների հետ,ովքեր կարող են օգնել քո երկրին գազով,լույսով կամ էլ ջրով,կամ փորձել երկրում եղած գետերով կառուցել ՋՐԷԿ-ներ,որի կառուցման համար երկար ժամանակ կպահանջվի։Մի խոսքով սկզբնական դժվարություններից են գազը,ջուրը,սնունդը,լույսը, և այլ դժվարությունները,որոնք իհարկե հաղթահարելի են։

 

Рубрика: Աշխարհագրություն

Իտալիա

Դասի հղում։

Տեսասահիկ։

Այլ հղումներ՝ 1․ 2․ 3․

  1. Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
    Իտալիան Եվրոպայի հզորագույն երկրներից մեկն է, Հարավային Եվրոպայի ամենազարգացած երկիրը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից մեկը բարենպաստ աշխարհագրական դիրքն է: Իտալիայի դիրքը Միջերկրական ծովի կենտրոնական մասում պատմական վաղ ժամանակներից դրական ազդեցություն է ունեցել նրա զարգացման համար:
  2. Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:
    Իտալիայի բնական պայմանները նույնպես լավ են, քանի որ այնտեղ կլիման լավ է բաշխված, ինչը օգնում է գյուղատնտեսությանը, զբոսաշրջության զարգացմանը։

    1. Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:
      Իտալիան ժամանակակից աշխարհում մեծ դեր ունի, քանի որ նրա մեքենաշինական արդյունաբերությունը գտնվում է լավ վիճակում, ունի պատմամշական կառույցներ, իր աշխարհագրական նպաստավոր դիրքի շնորհիվ ՆԱՏՕ-ի անդամ է և նշանակալի դեր է գրավում ռազմավարական ծրագրերում։
    2. Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:
    նանանա
    Рубрика: Աշխարհագրություն

    Հարավային Եվրոպա

    Վատիկանը քարտ, Իտալիա, Վատիկան քարտեզը (Հարավային Եվրոպա - Եվրոպա)

    Դասի հղում։

    Այլ հղում՝ 1․ 2․

    1. Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:
      Հարավային Եվրոպան հաճախ անվանում են Միջերկրական Եվրոպա, քանի աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ երկրների մեծ մասը մուտք ունի դեպի Միջերկրական ծով: Ժամանակի ընթացքում աշխարհագրական դիրքը փոփոխվել է, սակայն կլիման միշտ եղել է բարենպաստ:
    2. Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը
      Զարգացած է բուսաբուծությունը, զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը: Հարավային Եվրոպան աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշոր շրջաններից է: Իսկ բուսաբուծության և գյուղատնտեսության համար կան նպաստավոր պայմաններ:
    3. Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները:
    nana
    Рубрика: Աշխարհագրություն

    Ֆրանսիա

    ֆրանսիա

    Դասի հղում։

    Այլ հղումներ՝ 12

    1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:
      Ֆրանսիան գտնվում է եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաշխարհագրական դիրք։ Աշխարհագրական դիրքի բնորոշ գծերն են ՝ նրա հարմար հարևանային դիրքը նրա բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներն են։ Երկու անգամ ավելի երկար ծովային սահմանները, քան ցամաքայինը ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միջերկրական ծովի հետ, սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։ Տարանցիկ դիրքը, քանի այստեղով են անցնում Միջերկրական ծովից դեպի հյուսիսային ծով և Իսպանիայից դեպի Իտալիա ու եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները։

    2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները
      Հարմար տնտեսաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսների (հողային, ջրային, մետաղային) առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Ֆրանսիայի մակերևույթը բազմազան է։ Հարթավայրերը տարածված են երկրի հյուսիսում և արևմուտքում, իսկ հարավում և հարավ-արևելքում հին ու քայքայված Կենտրոնական զանգվածն է և երիտասարդ Պիրենեյան ու Ալպյան լեռները։ Ֆրանսիայի վառելիքային ռեսուրսները աննշան են։ Օգտակար հանածոներից հայտնի են Լոթարինգիայի երկաթի, Էլզասի կալիումական աղերի, Ռոն գետի ստորին ավազանի բոքսիտների հանքավայրերը, Կենտրոնական զանգվածի ուրանի պաշարները։ Ֆրանսիայի համեմատաբար խոնավ և մեղմ կլիման բարենպաստ նախադրյալներ է ստեղծում բարեխառն գոտու բոլոր մշակաբույսերի, իսկ հարավային մասում ՝ նաև մերձարևադարձային գոտու մշակաբույսերի (ձիթապտուղ, ցիտրուսներ և ալյն) աճեցման համար։

    3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
      Ֆրանսիան արտադրում է մի շարք բաներ, հանուն որոնց գրավում է աշխարհում բոլոր մարդկանց ուշադրությունը: Ֆրանսիային են պատկանում՝ շամպայնը, կոնյակը, գինին և պանիրը: Ֆրանսիայի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ուտել և խմել այդ ամենը: Ֆրանսիայում են գտնվում շատ հուշանվերներ, կարևոր արժեքներ և այլն…
    4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
      ֆրանսիա
    5. Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։
      Միջերկրական գեղեցիկ ափերը և ձյունառատ ալպերի մաքուր օդը զբոսաշրջության լայն հնարավորություններ են ստեղծում։Ֆրանսիա տարեկան այցելում է 70-75 միլիոն զբոսաշրջիկներ։
    Рубрика: Աշխարհագրություն

    Գերմանիա

    Դասի հղում։

    Այլ հղումներ՝ 1․ 2․

    1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
      Գերմանիայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունը այն է որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում ։Դրա հետևանքով էլ այնտեղ են  հատվում, մի կողմից Եվրոպայի արևմտյան և արևելյան,մյուս կողմից Միջերկրածովային և Սկանդինավյան շրջանները միմյանց կապող  ցամաքային,ջրային ,օդային և խողովակաշարային կարևոր ուղիները։
    2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
      Բնական ռեսուրսները, չնայած քիչ են, անասնապահությունը, գյուղատնտեսությունը: Իրանց մոտ հիմնականում ամենահանքային հարստությունը  քարածուխն է:
    3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
      Գերմանիան աշխարհում ամենազարգացած երկներից մեկն է բժշկությունով, մեքենաշինությունով, քիմիական արտադրություներով:
    4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
    նանա
    Рубрика: Աշխարհագրություն

    Գերմանիա

    Դասի հղում։

    Այլ հղումներ՝ 1․ 2․

    1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
      Գերմանիայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Դրա հետևանքով էլ այստեղ են հատվում,  մի կողմից, Եվրոպայի արևմտյան և արևելյան,մյուս կողմից՝ Միջերկրածովյան և Սկանդինավյան շրջանները միմյանց կապող ցամաքային, ջրային օդային և խողովակաշարային կարևոր ուղիները: Գերմանիայի համար կարևոր դեր են խաղում հյուսիսային ափերին գտնվող Հյուսիսային և Բալթիկ ծովերը և դրանք միմյանց կապող Քիլի ջրանցքը:
      Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի պարտությունից հետո Գերմանիան հաղթող պետությունների՝ԽՍՀՄ-ի, Անգլիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից բաժանվեց չորս օկուպացիոն գոտիների։ 1949թ. Անգլիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից վերահսկվող տարածքները միավորվեցին և ստեղծվեց Գերմանիայի ՖեՖեդերատիվ Հանրապետությունը (ԳՖՀ), որի մայրաքաղաքը դարձավ Բոննը։ Խորհրդային օկուպացիոն գոտում ստեղծվեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը(ԳԴՀ)։ Ինքնուրույն կարգավիճակ ստացավ Արևմտյան Բեռլինը, որը պատով անջատվեց անջատվեց Արևելյանից՝ԳԴՀ-ի մայրաքաղաքից։ Գերմանական երկու պետությունները չորս տասնամյակ շարունակ զարգացան իրարից անկախ։ 1990թ. տեղի ունեցավ նրանց վերամիավորումը, քանդվեց Բեռլինի պատը։ Միավորված Գերմանիայի մայրաքաղաքը նորից դարձավ Բեռլինը։
    2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
      Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալներ են բնական ռեսուրսները, արտաքին տնտեսական կապերը և բերի հողերը: Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և դրա  շնորհիվ նա կարող է զարգացնել իր տնտեսությունը։ Ունի աշխատասեր և մեծ բնակչություն։ Արտահանում է ածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։
    3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
      Ներկայումս Գերմանիան տնտեսական կապերի մեջ է աշխարհի գրեթե բոլոր երկրերի հետ:

      Գերմանիայի դեմոկրատական հանրապետության տնտեսության սպասարկման ոլորտը ժամանակակից աշխարհում աչքի է ընկնում սպասարկման, կրթական առողջապայական հիմնարկներով և այլ ցանցերով:

      Գերմանիան արտադրում է էլեկտրոէներգիա, պողպատ, թուջ և առաջինն է ածխի հանույթով: Գերմանիայում է ձևավորվել Եվրոպայի ամենահզոր տրանսպորտային համակարգը, որը մեծ դեր է խաղում ժամանակակից աշխարհում: Արտաքին բեռնափողադրումները արվում են ծովային տրանսպորտի միջոցով, որը բնականաբար մեծ դեր է խաղում:

    4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
    image-3
    Рубрика: Աշխարհագրություն

    Մեծ Բրիտանիա

    Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը. մնաց 19 պետություն
    Մեծ Բրիտանիա

    Դասի հղում։

    1. Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը:
    2. Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները:
    3. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները
    4. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը:
    5. Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում:
    6. Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները: