Рубрика: Աշխարհագրություն

Ֆրանսիա

ֆրանսիա

Դասի հղում։

Այլ հղումներ՝ 12

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:
    Ֆրանսիան գտնվում է եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաշխարհագրական դիրք։ Աշխարհագրական դիրքի բնորոշ գծերն են ՝ նրա հարմար հարևանային դիրքը նրա բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներն են։ Երկու անգամ ավելի երկար ծովային սահմանները, քան ցամաքայինը ատլանտյան օվկիանոսի և նրա մասը կազմող Միջերկրական ծովի հետ, սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։ Տարանցիկ դիրքը, քանի այստեղով են անցնում Միջերկրական ծովից դեպի հյուսիսային ծով և Իսպանիայից դեպի Իտալիա ու եվրոպայի այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները։

  2. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները
    Հարմար տնտեսաշխարհագրական դիրքը, մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմանները և տարբեր բնական ռեսուրսների (հողային, ջրային, մետաղային) առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Ֆրանսիայի մակերևույթը բազմազան է։ Հարթավայրերը տարածված են երկրի հյուսիսում և արևմուտքում, իսկ հարավում և հարավ-արևելքում հին ու քայքայված Կենտրոնական զանգվածն է և երիտասարդ Պիրենեյան ու Ալպյան լեռները։ Ֆրանսիայի վառելիքային ռեսուրսները աննշան են։ Օգտակար հանածոներից հայտնի են Լոթարինգիայի երկաթի, Էլզասի կալիումական աղերի, Ռոն գետի ստորին ավազանի բոքսիտների հանքավայրերը, Կենտրոնական զանգվածի ուրանի պաշարները։ Ֆրանսիայի համեմատաբար խոնավ և մեղմ կլիման բարենպաստ նախադրյալներ է ստեղծում բարեխառն գոտու բոլոր մշակաբույսերի, իսկ հարավային մասում ՝ նաև մերձարևադարձային գոտու մշակաբույսերի (ձիթապտուղ, ցիտրուսներ և ալյն) աճեցման համար։

  3. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
    Ֆրանսիան արտադրում է մի շարք բաներ, հանուն որոնց գրավում է աշխարհում բոլոր մարդկանց ուշադրությունը: Ֆրանսիային են պատկանում՝ շամպայնը, կոնյակը, գինին և պանիրը: Ֆրանսիայի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք ուտել և խմել այդ ամենը: Ֆրանսիայում են գտնվում շատ հուշանվերներ, կարևոր արժեքներ և այլն…
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
    ֆրանսիա
  5. Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։
    Միջերկրական գեղեցիկ ափերը և ձյունառատ ալպերի մաքուր օդը զբոսաշրջության լայն հնարավորություններ են ստեղծում։Ֆրանսիա տարեկան այցելում է 70-75 միլիոն զբոսաշրջիկներ։

Оставьте комментарий