Рубрика: Հասարակագիտություն

Կոռուպցիա

Երկրում կոռուպցիայի առկայությունը բացասական ազդեցություն է ունենում բոլոր մարդկանց վրա:Կոռուպցիան ազդում է մարդկանց առողջության, ազատության, անգամ կյանքի վրա։ Այն ոչնչացնում է ժողովրդավարությունը և երկրի իշխանության հանդեպ հավատը։ Կոռուպցիան նաև նվազեցնում է ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու հավանականությունը։ Խաթարում է երկրի տնտեսական, սոցիալական և իրավական հիմքերը։ Այն խանգարում է տնտեսական աճին, կրճատում է սոցիալական ծառայությունները և արգելք է հանդիսանում ենթակառուցվածքներում ներդրումների համար։Կոռուպցիան ստեղծում է հակաժողովրդավարական միջավայր, որն ուղեկցվում է անվստահությամբ, այն անտեսում է բարոյական նորմերը և անհարգանք սերմանում պետական կառույցների և իշխանությունների հանդեպ:

Рубрика: Հասարակագիտություն

Առաջնորդություն

Երբ դեռ գործում էր տոհմային և ցեղային խմբերը, խմբերը ունեին իրենց առաջնորդները։ Նրանք այնպիսի մարդիկ են, ովքեր ունեն լիդերի հոգեբանություն։ Առաջնորդ լինելու համար անհրաժեշտ են գիտելիքներ, որոնք մարդը լրացնում է կրթություն ստանալով։ Առաջնորդի գործունեությունը կայանում է մարդկանց առաջնորդել, ճիշտ ուղղություն տալ, կառավարել նրանց գործողությունները և ղեկավարել որոշակի խմբեր։ Առաջնորդներ կան տարբեր բնագավառներում։Պետության տգետ և անհաջող առաջնորդի գործողությունների արդյունքում տուժում է մի ամբողջ ազգը։ Այսքանից կարելի է ասել, որ լավ առաջնորդը երկիրը կարող է տանել դեպի ծաղկում։

Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է իշխանությունը

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Որոնք են իշխանության դրական և բացասական կողմերը։ Իշխանությունը առավելություն է , արտոնություն ․ թե․․․
    Դրական կողմերն են, որ արդեն հաստատվում է կարգ ու կանոն իսկ բացասական կողմը այն է, որ արտոնությունները չարաշահվում են
  • Ինչ միջոցներով է իշխանությունն ազդում մարդկանց վարքագծի վրա։
    Ազդում է ավելի շատ բռնականությամբ եվ ավելի շատ կանոնակարգով
  • Ինչպես, ինչ միջոցներով է պետությունը կարգուկանոն հաստատում և պաշտպանում։

    Կարգուկանոն է հստատում նոր կանոնակարգեր և պետական փաստաթղթեր կնքելով։

Արդյունքը սովորողների բլոգում:

Հասարակագիտություն 8, էջ 105

Рубрика: Հասարակագիտություն

Պատասխանատվություն և հանդուրժողականություն

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Ինչ նկատի ունեք երբ մեկի մասին ասում եք պատասխանատու մարդ է։
    Պատասխանատու մարդ ասելով հասկանում եմ մի մարդ, ով ունի իր գործողությունների՝ գործունեության՝ արարքների մասին հաշվետու լինելու և դրանց հետևանքների ծանրությունն իր վրա կրելու պարտավորություն:
  • Թվարկեք թե ինչ պատասխանատվություն ունեք դուք և ձեր ուսուցիչները։
    Տարբեր վայրերում, մենք ունենք տարբեր պատասխանատվություններ, բայց օրինակ հենց դպրոցում, մեր պատասխանատվություններից մեկն է, ժամանակին կատարել մեզ տրված առաջադրանքները, իսկ ուսուցիչներինը ՝ ժամանակին ստուգել և գնահատել դրանք։
  • Ձեր կյանքում լինու՞մ են իրավիճակներ, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին ներքուստ չեք հանդուրժում, բայց արտաքուստ հանդուրժում եք:
    Կարծում եմ այո, երբ մարդու ներկայությունը պահվածքը քեզ հաճելի չէ, բայց դու նրան չվիրավորելու համար արտաքուստ փորձում ես ցույց տալ, որ ոչ մի խնդիր չկա, իսկ ներքուստ չես հանդուրժում տվյալ պահվածքը։
  • Ինչ կլինի, եթե հասարակության մեջ չլինի հանդուրժողականության մթնոլորտ:
    Հանդուրժողականությունը շատ կարևոր է, քանի որ առանց դրա կտիրեր քաոս, պատերազմներ, առանց փոխադարձ հանդուրժողականության, յուրաքանչյուր արարք կհետեվեր վատ հետևանքներով։
  • Ինչու՞ է հանդուրժողականությունը կարևոր ժողովրդավարական հասարակությունում:
    Հանդուրժողականությունը ժողովրդավարական հասարակությունում կարևոր է, քանի որ, համ կառավարությունը, համ ժողովուրթը պետք է լինեն հանդուրժով իրար հանդեպ, այլապես կսկսվի քաղաքացիական պատերազմ:

Արդյունքը սովորողների բլոգում:

Հասարակագիտություն 8 դասարան, էջ 90

Рубрика: Հասարակագիտություն

Հավասարություն

Մասնակիցներ`

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:
    Հավասարություն ասելով հասկանում եմ, որ ինչ-որ մեկը մյուսի հետ ունի միևնույն հավասար իրավունքները և այլն․․․։
  • Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:
    Իրավահավասարություն ասելով հասկանում եմ, որ ինչ-որ մեկը հավասար իրավունքները ունի ուրիշների հետ։
  • Ի՞նչ է սոցիալական հավասարություն.
    Սոցիալական հավասարությունը դա է, երբ մարդկանց կյանքը նմանատիպ է և ունեն նույն կարգավիճակը մեկը մյուսի նկատմամբ։
  • Բերեք օրինակներ:
    Օերնքի դեմ բոլորը հավասարն են, չկան առտոնյալներ,
    Բոլորը ունեն ազատ խոսելու իրավունք,

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Рубрика: Հասարակագիտություն, Պահոց

Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

  • Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:
    Արդարություն, հասարակագիտական կատեգորիա։ Բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին
  • Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:
    Հասկանում եմ կոպիտ ասած երկու երես, որոնցից առաջինը կարգավորում է օրենսդրությունը, իսկ երկրորդը հասարակական կյանքը:
  • Բերեք օրինակներ ձեր առօրյաից:
    Օրինակ երբ դասվարը անարդարությամբ երեխայի գնահատականը ցածր է դնում։

    Օրինակ երբ մարդասպանը սպանում է մի տղայի,բայց իր տեղը պատժվում է ուրիշ մարդը ով արդար է։

Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

Արդարությունն ինձ համար շատ կարևոր բան է։Ինձ համար կյանքում առաջին կանոնն դա բարությունն է և երկրորդն արդարությունն։Արդարությունն ամենակարևոր բանն է, արդարությունը մեզ կարող է ամեն ինչում օգնել։Բայց իրականում մեր երկրում այդքան շատ չկա արդարություն։Դա կարող է լինել ընտանեկան հարցերում օրինակ։Մի բալիկն անի վատ բան գցի մյուս երեխայի վրա և պատժվի մյուս երեխան։Դա ամենավատ սուտն է։Այդ ժամանակ ընդհանրապես չկա արդարություն։Կամ գողություններն օրինակ մարդ մեկ ամիս աշխատել է և աշխատավարձ ստացած գնում է տուն և հանկարծ նրա գումարն ինչ-որ մեկն գողանում է։Այդ դեպքերում շատ է պատահում, որ ոստիկաններին են դիմում, իսկ ոստիկանններն ոչինչ անել չեն կարողանում։Այդտեղ շատ մեծ անարդարություն կա ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկն ով ընդհանրապես չի աշխատել ուղղակի գողացել ուենա շատ գումար և ապրի լավ, իսկ մյուսը ով մի ամբողջ ամիս տանջվել է չունենա գումար։Արդարությունն միշտ պետք է լինի առաջնային և բոլորն խոսեն արդար և ճիշտ ամեն բանն էլ լավ կլինի։

Рубрика: Հասարակագիտություն

Ազատություն

Մասնակիցներ` Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Ինչ է ազատությունը
    Ազատությունն այն է,երբ ինձ ոչ ոք չի հարկադրում անել այն ինչ ես չեմ ուզում։
  • Ազատություն տեսակները
    Խոսքի, կրոնի, ստեղծագործելու և այլն:
  • Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին:

  • Ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր,  

Արդյունքում`

Սովորողները պատրաստում են ազատության թեմայով ֆոտոշարեր, տեսանյութեր, գրում են պատումներ:

Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

  1. Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Արժեքը առարկայի կամ երևույթի առանձնահատկությունն է, սակայն նրա նշանակությունն ու օգտակարությունը սահմանված չէ բնության կողմից: Այն գնահատվում է ոչ միայն օբյեկտի ներքին կառուցվածքով, այլև հիմնվում է կոնկրետ գործողությունների ժամանակ նրան տրված սուբյեկտիվ գնահատականների վրա, որոնք մտնում են հասարակական ոլորտի մեջ, քանի որ մարդը հետաքրքրված է, կամ ունի դրա կարիքը:

2. Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

Արժեքները գործում են որպես մարդկային համընդհանուր իդեալ, որպես վերացական գաղափար այն հատկանիշների հիման վրա, որոնք պետք է լինեն սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում, որը մշակվում է հասարակության գիտակցության մեջ: Արժեքները լինում են «հավերժական» (ճշմարտություն, գեղեցկություն, արդարություն) և պատմական (հավասարություն, ժողովրդավարություն):

3. Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:

Իմ կարծիքով մարդ, եթե ունենում է հա՛մ գիտելիք հա՛մ կենսափորձ նա կսկսում է ամեն ինչ ավելի գնահատել, կարևորել և արժեքավորել։ Կենսափորձ և գիտելիք ունենալու համար մարդ պետք է ունենա նպատակ և ցանկություն։ Պատկերացրեք, եթե մենք չունենայինք նպատակ մենք չէինք սկսի սովորել և դրա արդյունքում չէինք ունենա նաև կենսափորձ։ Իսկ, եթե ունենում ես կենսափորձ ուրեմն արդեն սկսում ես արժեքավորել այն ինչ ունես և սկսում ես գնահատել այդ արժեքները։

4. Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

Իմ կարծիքով ոչ մի արժեք իր նշանակությունը չի կորցնի, որովհետև այս աշխարհում կա 7,8մլդ մարդ և ամեն մեկը մի բնավորություն ունի և ամեն մեկը մի բան է կարևորում այս աշխարհում։

Рубрика: Հասարակագիտություն

Ընտանիք, ազգ, մշակույթ

Ընտանիք

Ընտանիքից շատ բան է կախված։ Առաջին հերթին ընտանիքում լարվածություն չպետք է լինի, քանի որ այդ ամենը կարող է ազդել երեխայի հոգեբանության և մտածելակերպի վրա։ Ընտանիքում չպետք է լինի կեղծիք, կինն ու ամուսինը իրար հանդեպ պետք է հավատով և վստահությամբ լցված լինեն, քանի որ ամենակարևորն այդ է, այդ ամենի պակասից շատ ու շատ ընտանիքներ կործանվում են։ Առաջ ընտանիքները եղել են մեծ, իսկ հիմա ոչ, այսինքն առաջ ընտանիքները կազմված են եղել բարեկամներով, ազգ ու տակով և այլ, իսկ հիմա միայն՝ հայր, մայր, երեխա։ Ծնողների դաստիրակությունից շատ բան է կախված, քանի որ երեխան ինչ տեսնում է, այն էլ սովորում է։ Աշխարհում ամենակարևոր բաներից մեկն էլ ընտանիքին է, սիրեք այն։

Ազգ

Հունարեն Էթնոս՝ ազգ։ Ազգը մեծ դեր ունի մարդու և երկրի ճանաչելիության հարցում։ Ազգային կարևոր հատկանիշներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, լեզուն է։ Լեզուն է միավորում մարդկանց և միաժամանակ առանձնացնում նրանց։ Ազգը պետք է մի բռունցք լինի, բայց այդ ամենն կարծում եմ անհնար է, քանի որ այդ դարերում մարդիկ ունակ չեն լսելու դիմացինին և փորձել գալ մի հայտարարի։ Ազգը մի ընտանիք է որտեղ ապրում տարբեր դասի մարդիկ, հենց այդ մարդկանցից է առաջացել ազգը։ Ազգը ունի իր ազգային արժեհամակարգը և մշակույթը։

Մշակույթ

Ազգը ճանաչելու համար շատ մեծ է մշակույթի դերը։ Առանց մշակույթի պետությունը դատարկ է։ Մշակույթն է, որ երկիրը գեղեցկացնում և ճանաչելիության այն բարձ մակարդակին է հասցնում ամբողջ աշխարհով։ Շատ ու շատ մարդիկ իրենց երկրի մշակույթը չեն հարգում և անգամ չեն ճանաչում։ Մեր մշակույթը մեր պարն ու երգն է, ավանդական ուտեստները, քանդակները, նկարները, տեսարժան վայրերը և այլն։ Ազգն առանց մշակույթի ոչ մի բանի չի կարող հասնել։