Рубрика: Հասարակագիտություն

Կոռուպցիա

Երկրում կոռուպցիայի առկայությունը բացասական ազդեցություն է ունենում բոլոր մարդկանց վրա:Կոռուպցիան ազդում է մարդկանց առողջության, ազատության, անգամ կյանքի վրա։ Այն ոչնչացնում է ժողովրդավարությունը և երկրի իշխանության հանդեպ հավատը։ Կոռուպցիան նաև նվազեցնում է ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու հավանականությունը։ Խաթարում է երկրի տնտեսական, սոցիալական և իրավական հիմքերը։ Այն խանգարում է տնտեսական աճին, կրճատում է սոցիալական ծառայությունները և արգելք է հանդիսանում ենթակառուցվածքներում ներդրումների համար։Կոռուպցիան ստեղծում է հակաժողովրդավարական միջավայր, որն ուղեկցվում է անվստահությամբ, այն անտեսում է բարոյական նորմերը և անհարգանք սերմանում պետական կառույցների և իշխանությունների հանդեպ:

Оставьте комментарий