Рубрика: Հայրենագիտություն, Uncategorized

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր: Որովհետև մարդը բնության միակ բանական, այսինքն՝ մտածող էակն է: Նա ունի նաև խոսելու և աշխատելու ունակություն: Դրանց շնորհիվ մարդը ստեղծել է յուրօրի­նակ աշխարհ՝ ժամանակակից քաղաքներ և գյուղեր, գործարաններ և ֆաբրիկաներ, ճանապարհներ և կամուրջներ, ավտոմեքենաներ և տիեզերանավեր, հեռուստացույցներ և համակարգիչներ: Մարդիկ գրում են գրքեր, նկարահանում ֆիլմեր, ստեղծում քանդակներ, երաժշտություն, նկարներ: Նրանք ուսումնասիրում են բնությունը, նրա գաղտնիքները: Որպես սնունդ մարդն օգտագործում է բու­սական և կենդանական ծագում ունեցող սննդա­մթերք: Դրա համար նա մշակում է հողը՝ աճեց­նելով տարբեր բույսեր, պահում է ընտանի կեն­դանիներ, որսում ցամաքում և ջրում ապրող կենդանիներ: Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոխում այն: Օրինակ՝ մարդու մեղքով անհետացել և անհետանում են բազմաթիվ կենդանիներ և բույսեր, ջրերն ու հողը աղտոտվում են թունավոր նյութերով, օդում հայտնվում են կենդանի օրգանիզմների համար վտանգավոր նյութեր: Մարդը չի կարող չօգտվել բնությունից, սակայն նա միաժամանակ պետք է հոգ տանի նաև դրա պահպանման համար: Գոյություն ունեցող բույսերի և կենդանիների պահպանության համար ստեղծվում են պետության կողմից պահպանվող տարածքներ՝ արգելոցներ: Հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի և կենդանիների անունները մտցվում են հատուկ՝ Կարմիր գրքերի մեջ: Մարդը չպետք է մոռանա, որ ինքը բնության մի մասն է և ոչնչաց­նելով բնությունը՝ կործանման է դատապարտում ինքն իրեն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞վ է մարդը տարբերվում կենդանիներից:
  2. Ինչ չափով է մարդը կախված բնությունից: Բեր օրի­նակներ:
  3. Ինչպե՞ս է մարդը ներգործում բնության վրա: Բե’ր օրի­նակներ:
  4. Ինչպե՞ս է մարդը պահպանում բնությունը: Բե’ր օրի­նակներ:
Реклама
Рубрика: Ռուսերեն

Задание

Подготовьте рассказ о Ереване.

Ереван – столица моей страны .Ереван очень древний город.Любимое занятие моей семьи – это вечерние прогулки по городу в нежаркие летние и осенние вечера. Особенно мы обожаем Площадь Республики и прогулки по нему.

В каком районе  г.Еревана ты живешь (напиши, что интересного есть в твоем районе )

Я живу в районе Бангладеш. Мои родители родились уже в Ереване, а вот бабушки и дедушки приехали сюда из разных областей Армении. 

Какие достопримечательности Еревана тебе знакомы?  Где был и что тебе понравилось?

Мне нравиться наш Центр .Овальная часть площади имеет красивую мозаичную роспись.

 

Рубрика: Մայրենի, Uncategorized

Առաջադրանք

Մաս երրորդ

1. Գրի՛ր հաճելի, բարձրանալ, տխրել, լիքը բառերի հականիշները և կազմի՛ր նախադասություններ։

  • Հաճելի- տհաճ-  Մեր դասարանի Նարեն շատ հաճելի աղջնակ է։
  • տխրել- ուրախանալ-  Մարդիկ տխրում են, երբ ինչ որ վատ բան է լինում։
  • բարձրանալ- իջնել- Ճամփորդությունների ժամանակ շատ հետաքրքիր է խմբով սար բարձրանալը։
  • լիքը-պակաս — Բաժակով լի ջուրը թափվեց։

2. Դո՛ւրս գրիր հինգ ուղղագրական դժվարություն ունեցող բառ( լսվում է մի կերպ, գրվում՝ այլ կերպ)։

  • հինգսենթանոց
  • երգեր
  •  վերադարձավ
  • այդ
  •  որևէ
Рубрика: Մաթեմատիկա, Uncategorized

Առաջադրանք

12.09.2019

Թեմա՝ Թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով:

    1. Հետյալ թվերը ներկայացրու կարգային գումարելիների գումարի տեսքով

    14707,15694, 671000

  • 14707= 1×10.000+4×1000+7×100+0x10+7
  • 15694= 1×10.000+5×1000+6×100+9×10+4
  • 671000=6×100.000+7×10.000+1×1000+0x100+0x10+0

Կարգային գումարելիների գումարը գրի առ թվի տեսքով:                                                   60000+2000+50+5 = 62055                                                                                                          4×100000+ 3 x 100 + 2 x 1=   400.000+300+2=400302                                                                      6 հազ + 3 հ.+8 մ.=6000+300+8=638

  1. Որքանո՞վ կփոքրանա 434581 թիվը, եթե նրա գրության հազարավորը փոխարինենք 0-ով:
  • 434581=4304581 4000կփոքրանա։
  1. Առաջին ծորակով 1 ժամում ջրավազան կարող է լցվել 1450 լ ջուր, իսկ երկրորդով 2 անգամ պակաս: Որքա՞ն ջուր կարող է ջրավազան լցվել 1 ժամում երկու ծորակներով միաժամանակ:

I-ին ․ծորակ 1ժամում-1450լիտր ջուր

II-րդ․ ծորակ․2անգամ պակաս


Ո ՞րքան 1ժամում  2ծորակ միասին

Լուծում

  1. 1450:2=725լ․ (2-րդ ծոր․)
  2. 1450+725=2175(2-ը միասին)

Պատ․՝2175լիտր։

Рубрика: Մայրենի, Uncategorized

Առաջադրանք

Օրորոց, օտար, օրենք, օծել, օր, օրացույց, տնօրեն, այսօր, օդ, օրինակ, ականջօղ, օղ։

Որոնում, ոսկեզոծել, որսորդ, որս, ոսկի, ոմանք, որակ, ոտք։

Էշ, էմմա, էրիկ, էմանուել, էնիլ, էդգար։

Рубрика: Մայրենի

Առաջադրանք

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս:

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.  Читать далее «Առաջադրանք»

Рубрика: Հայրենագիտություն

Հայաստանը մեր հայրենիքն է․․․․

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է: Դա նշանակում է, որ մենք այստեղ ենք ծնվել ու մեծացել։
Այստեղ են ծնվել նաև մեր նախնիները, մեր ծնողները, հարազատները, ընկերներն ու բարեկամները, շատ ու շատ ուրիշ մարդիկ։ Հայաստանը հայրենիքն է նաև այն միլիոնավոր հայերի, որոնք ապրում են հայրենիքից հեռու։  

Читать далее «Հայաստանը մեր հայրենիքն է․․․․»