Рубрика: Հասարակագիտություն

Մխիթար Սեբաստացի

Մխիթարի (իրական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705. թ Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։ Դեռևս կենդանության օրոք նրան մեծարել են Երկրորդ Լուսավորիչ ազգիս, Երկրորդ Մեսրոպ և այլ պատվանուններով։

Рубрика: Հասարակագիտություն

Վանո Սիրադեղյան

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պետական, կուսակցական գործիչ է, գրող, հրապարակախոս։ Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

Рубрика: Հասարակագիտություն

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Համարաշխությունը շատ կարևոր է։ Մենք ամեն օր տեսնում ենք մարդկանց ովքեր կռվում են, իրար չեն հասկացել կամ ուղակի վեճ։ Վեճը գալիս է մարդուց, եթե մարդուն ել չի հետքրքրում այն մարդը ում հետ վիճել է, երբ չեք կարողանում իրար հետ լեզու գտնել կամ երբ նա սխալ է արել և չի ուզում ասել դա։ Շատ տարբերակներ կան, բայց բոլորը բերում են միայն մեկ վերջաբանի, վեճի։ Լինում են վեճեր երբ մարդիկ ել իրար հետ չեն խոսում և մտածում են որ այդպես ավելի լավ կլինի և իրար հետ չխոսելով իրենք իրար հանգիստ կթողնեն։ Իմ կարծիքով վեճերը անիմաստ են։ Քանի որ վեճերով մեկ է խնդիրը չի լուծվի։ Լինում է այնպես երբ վեճերը վերածվում է կռվի և իրար խփելով մարդիկ իրենց լավ են զգում և իրենց թվում է որ իրենք ոնց կուզեն կանեն և իրենց ոչմի բան չի լինի։ Ես համարում եմ որ կռվի ժամանակ իրար խփել չի կարելի և անիմաստ է։ Ես չեմ հարգում են մարդկանց ովքեր կռիվների մեջ են, քանի որ կռվով ոչ մի բան չի լուծվի։

Рубрика: Հասարակագիտություն

Խմբեր, շերտեր, համայնքներ

Մասնակիցներ՝Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Հասարակական խմբերի տեսակները

Հասարակական խմբերի տեսակները, հասարակական խմբերի ձևավորումը

Խմբեր, որոնցում կանք մեր կամքից անկախ Խմբեր, որոնք մենք մենք ենք ընտրել
Աղջիկներ, տղաներ Հումորային, պարային  ակումբներ
Գյուղաբնակներ, քաղաքաբնակներ Նկարիչներ, մարզիկներ
Զինակոչիկներ, քաղաքացիական անձինք Ուսանողներ, բանվորներ
Հայեր, հույներ, հնդիկներ Վարորդներ, շինարարներ
Հայաստանի, Վրաստանի, Լեհաստանի… Զբոսաշրջիկներ,

Խմբերի մի մասն առաջանում է ինքնաբերաբար, այսինքն՝ խմբի անդամների նախաձեռնությամբ, ինչպես, օրինակ՝ ընտանիքը: Ոմանք ստեղծվում են պետական մարմինների որոշմամբ, օրինակ՝ բանակը: Կան խմբեր, որոնք կայուն են ու գոյություն ունեն երկար ժամանակ, և խմբեր, որոնք ավելի կարճատև են: Հետևյալ երկու խմբերից կարող են ստեղծվել կամ առաջանալ երկրորդական կամ ոչ կարևոր խմբեր։ Դրանցից են բնական,գործնական և այլն․․․։

  • Սոցիալական շերտեր

Սոցիալական խմբեր են համարվում մարդկանց շերտերը և դասակարգերը: Հասարակությունը, հասարակական հարաբերություններն ուսումնասիրող գիտությունններից 1-ի ներկայացուցիչները՝ սոցիոլոգները, որը հասարակական խմբերի բազմազանությունը ու առաջ հետևանք է թողնում մարդկանց գործունեության տեսակի բազմազանության, տնտեսության և քաղաքականության վրա:
Օրինակ՝ տնտեսական գործունեությունը հանգեցրել է հարուստների, միջին խավի և աղքատների գոյությանը, իսկ քաղաքական գործունեությունը՝ առաջնորդների և հետևորդների, ղեկավարների և ենթակաների առաջացմանը: Մտավոր գործունեությանառանձնանալու արդյունքում ի հայտ են եկել մտավոր (մանկավարրժ, բժիշկ, նկարիչ և այլն) և ֆիզիկական (շինարար, հողագործ, արհեստավոր և այլն) աշխատանքով զբաղված մարդկանց խմբերը:

  • Համայնքներ

Համայնքները նույնպես կարող են իրերից տարբերվել։ Համայնքները ավելի մեծ են քան խմբերը։ Համայնքը ինքը ունի բազմազան հասկացողություններ։ Համայնք կարող է լինել միևնույն տարածաշրջանում բնակվող մարդկանց ամբողջությունը,կամ էլ կարող է լինել մի ամբողջ երկիր։ Համայնքը տարբերվում է խմբից այն բանով,որ այդտեղ կարող են միանալ նույն նպատակով,նույն դավանանքով մարդիկ։ Իսկ խմբերը կարող են լինել լրիվ ուրիշ մարդկանցից,իրարից տարբերվող։ Համայնքում կարող են լինել միջին կամ բարձր խավի վիճակագրական մարդիկ կամ այլոք

  • Ինչով է պայմանավորված հասարակական խմբերի ձևավորումը

Համայնք հասկացությունը կարող է ունենալ տարբեր իմաստներ: Առաջին ձևը՝ նկատի է առնվում տեղական ինքնակառավարման մարմին: Երկրորդը՝ դպրոցում սովորեղների ծնողների խումբը: Երրորդը դեպքում՝ Եվրոպական միության մեջ մտնող երկրների խումբը: Համայնք ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք տարածքային հիմունքով միավորված, այսինքն՝ միևնույն գյուղում, քաղաքում, թաղամասում ապրող մարդկանց խումբը:

  • Ինչպե՞ս են համայնքի անդամները լուծում կարևոր խնդիրները

Ցանկացած դեպքում կարևորը ոչ թե բնակավայրի չափերն են կամ այնտեղ ապրող մարդկանց թվաքանակը, այլ այն, որ այդ մարդիկ իրենց համարեն մեկ միասնական հանրության՝ համայնքի անդամներ: Միայն այդպիսի գիտակցությամբ միավորված համայնքը տեղական և ընդհանուր հասարակական ու պետական ջանքերի զուգակցությամբ միավորված համայնքը տեղական և լուծել իր համար կենսականորեն կարևոր խնդիրներ:

Рубрика: Հասարակագիտություն, Պահոց

Մարդու պահանջմունքները

Մասնակիցներ`

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Ծանոթություն մարդու պահանջմունքներին
  • Մարդու պահանջմունքների տեսակները

Խնդիրը`

  • Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:

Մարդուն պետք է իրեն իմանալ ուրիշներին ներկայանալու համար, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ կարծիք կազմել քո մասին: Նաև մարդուն իրեն իմանալը օգնում է սեփական կարծիք ունենալ և կարողանալ իր կարծիքը արտահայտել քննարկումների ժամանակ: Երբ լավ գիտես ինքդ քեզ, գիտես քո ուժեղ և թույլ կողմերը, կարող ես օգտակար գործ անել՝ օգնել մարդկանց ու շրջակա միջավայրին:

  • Ինչպե՞ս է արտահայտվում նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելու մարդու ձգտումը: Մի՞շտ է այդ ձգտումը դրական հետևանքների հանգեցնում:

Տարբեր մարդկիկ նոր միջավայրը տարբեր ձև են ընդհունում և ընկալում: Կան մարդիկ որ վախենում են նոր միջավայրից և չեն կարողանում հեշտությամբ ինտեգրվել: Բայց նաև կան մարդիկ, որոնք շատ ինքնավստահ են և պատրաստ են ամեն ինչ նորից սկսել և ստեղծել նոր շրջապատ նոր մարդկանցով: Բայց կան նաև մարդիկ ինձ նման, որոնք թողնելով իրենց հայրենիքը, մեկնում են ուրիշ երկիր նոր երազանքների հետևվից՝ չիմանալով ինչ է իրենց սպասվում: Ես շատ վախեցած էի սկզբում, երբ իմացա, որ պետք է նոր դպրոց հաճախեմ և հանդիպեմ նոր մարդկանց: Ես կարողացա հաղթահարել իմ մեջի վախը և ստեղծեցի նոր շրջապատ նոր ծանոթներով ու նոր ընկերներով: Բայց բոլորը չեն, որ նոր շրջապատում կարողանում են ճիշտ ճանապարհով գնալ, շատերը ցավոք սրտի վատ շրջապատի զոհ են դառում:

Рубрика: Հասարակագիտություն

Ընտանիք, ազգ, մշակույթ

Ընտանիք

Ընտանիքից շատ բան է կախված։ Առաջին հերթին ընտանիքում լարվածություն չպետք է լինի, քանի որ այդ ամենը կարող է ազդել երեխայի հոգեբանության և մտածելակերպի վրա։ Ընտանիքում չպետք է լինի կեղծիք, կինն ու ամուսինը իրար հանդեպ պետք է հավատով և վստահությամբ լցված լինեն, քանի որ ամենակարևորն այդ է, այդ ամենի պակասից շատ ու շատ ընտանիքներ կործանվում են։ Առաջ ընտանիքները եղել են մեծ, իսկ հիմա ոչ, այսինքն առաջ ընտանիքները կազմված են եղել բարեկամներով, ազգ ու տակով և այլ, իսկ հիմա միայն՝ հայր, մայր, երեխա։ Ծնողների դաստիրակությունից շատ բան է կախված, քանի որ երեխան ինչ տեսնում է, այն էլ սովորում է։ Աշխարհում ամենակարևոր բաներից մեկն էլ ընտանիքին է, սիրեք այն։

Ազգ

Հունարեն Էթնոս՝ ազգ։ Ազգը մեծ դեր ունի մարդու և երկրի ճանաչելիության հարցում։ Ազգային կարևոր հատկանիշներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, լեզուն է։ Լեզուն է միավորում մարդկանց և միաժամանակ առանձնացնում նրանց։ Ազգը պետք է մի բռունցք լինի, բայց այդ ամենն կարծում եմ անհնար է, քանի որ այդ դարերում մարդիկ ունակ չեն լսելու դիմացինին և փորձել գալ մի հայտարարի։ Ազգը մի ընտանիք է որտեղ ապրում տարբեր դասի մարդիկ, հենց այդ մարդկանցից է առաջացել ազգը։ Ազգը ունի իր ազգային արժեհամակարգը և մշակույթը։

Մշակույթ

Ազգը ճանաչելու համար շատ մեծ է մշակույթի դերը։ Առանց մշակույթի պետությունը դատարկ է։ Մշակույթն է, որ երկիրը գեղեցկացնում և ճանաչելիության այն բարձ մակարդակին է հասցնում ամբողջ աշխարհով։ Շատ ու շատ մարդիկ իրենց երկրի մշակույթը չեն հարգում և անգամ չեն ճանաչում։ Մեր մշակույթը մեր պարն ու երգն է, ավանդական ուտեստները, քանդակները, նկարները, տեսարժան վայրերը և այլն։ Ազգն առանց մշակույթի ոչ մի բանի չի կարող հասնել։

Рубрика: Հասարակագիտություն

Հայաստանի հարևան երկրները

Հայաստանի հարևան երկրները
հյուսիսում` Վրաստան
արևելքում` Ադրբեջան
հարավում` Իրան
հարավ-արևմուտքում` Նախիջևան (Ադրբեջան)
արևմուտքում` Թուրքիա

Վրաստան 

Պաշտոնական անվանումը մինչև 1995 թվականը՝ Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են Սև ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։ Մայրաքաղաքը Թբիլիսին է, որը նաև երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Զբաղեցնում է 69 700 կմ² տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Մայրաքաղաք Թբիլիսի
Արժույթ վրացական լարի (₾) (GEL)
Պաշտոնական լեզուներ վրացերեն
Էթնիկ խմբեր (2014) 86.8%՝ վրացիներ
6.2%՝ ադրբեջանցիներ
4.5%՝ հայեր
2.8%՝ այլ
Կառավարում ունիտար խորհրդարանական հանրապետություն
 — Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի

Ադրբեջան

Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ Ադրբեջանական Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի սահմանագծին։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ 10 կմ երկարությամբ սահմանը Թուրքիայի հետ։ Ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 27-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։ Մուսավաթական Ադրբեջանը դարձել է ժողովրդավարական առաջին երկիրն իսլամադավան աշխարհում։ 1920 թվականին Ադրբեջանը գրավվել է խորհրդային կարմիր բանակի կողմից՝ վերածվելով Ադրբեջանական ԽՍՀ-ի։ Խորհրդային իշխանությունների օրոք՝ 1921 թվականի մարտի 16-ին, Կրեմլի իշխանության կողմից Խորհրդային Ադրբեջանին է բռնակցվում պատմական Հայաստանի մաս կազմող Նախիջևանը, իսկ հուլիսին՝ Արցախը։ Ադրբեջանի ներկայիս հանրապետությունը ստեղծվել է 1991 թվականի դեկտեմբերի 30-ին ընդունված անկախության հռչակագրի համաձայն՝ Խորհրդային Միության կազմալուծման նախօրեին։ 1988 թվականին սկսվում է Արցախյան շարժումը, որը վերաճում է բաց պատերազմի։ Արցախյան պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից յոթ շրջանները միավորվում են դե ֆակտո անկախ Արցախի Հանրապետության կազմի մեջ։մուսուլմանական կրոնում անթույլատրելի համարվող մյուս սահմանափակումներն Ադրբեջանում թույլատրելի են և նույնիսկ ենթակա են վաճառքի

Մայրաքաղաք  Բաքու
Պետական լեզունե ադրբեջաներեն
Կառավարում Նախագահական հանրապետություն
 Նախագահ Իլհամ Ալիև
Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևա
Արժույթ Մանաթ (₼) (AZN)
 —

Իրան

Իրան, նաև հայտնի որպես Պարսկաստան, պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն, ինքնիշխան պետություն Արևմտյան Ասիայում։ Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է։ 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը՝ աշխարհում։ Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին։ Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը։

Մայրաքաղաք Թեհրա
Արժույթ Իրանական ռիալ  (IRR)
Պետական լեզուներ պարսկերեն
Կառավարում Իսլամական Հանրապետություն
 — Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի
 — Նախագահ Իբրահիմ Ռաիսի

Թուրքիա

Թուրքիա պաշտոնական անվանումը՝ Թուրքիա միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հարավարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Անատոլիայում, իսկ մի փոքրիկ հատված նաև Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու վրա (պատմական Արևելյան Թրակիայում)։ Թուրքիան աշխարհիկ, ունիտար և նախագահական հանրապետություն է, որն ունի բազմամշակութային մեծ ժառանգություն։ Սահմանակից է ութ երկրների հետ․ հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային, հյուսիս-արևելքում՝ Վրաստանին, հարավում՝ Իրաքին և Սիրիային, իսկ արևելքում սահման ունի Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Թուրքիայի ափերը երեք կողմերից շրջապատված են ծովերով։ Արևմուտքում ափերը ողողում են Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Թուրքիայի սևծովյան նեղուցները՝ Բոսֆորը և Դարդանելը, բաժանում են Թրակիան Անատոլիայից, ինչպես նաև Եվրոպան Ասիայից։

Արժույթ Թուրքական նոր լիրա, Թուրքական լիրա (TRY)
Պետական լեզուներ Թուրքերեն
Կառավարում Նախագահական հանրապետություն
 — Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան
 — Մեջլիսի խոսնակ Մուստաֆա Շենթոփ
Ժառանգություն Օսմանյան Կայսրությունից
Рубрика: Հասարակագիտություն

Մարդը և շրջակա աշխարհը

Մասնակիցներ`

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Ինչ հատկանիշներ պետք է ունենա մարդը

Խնդիրը`

  • Ինչով է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից
  • Ինչն է բնորոշ միայն մարդուն

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝
Պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում


Մարդը և շրջակա աշխարհը

  • Ինչ հատկանիշներ պետք է ունենա մարդը
    բանականությունը մտածելու, դատողություններ անելու կարողությունը, մարդու կարևորոգույն հատկանիշն է։ Մարդը բանական էակ է, և այդ փաստը անհերքելի է։
    Ինքնագիտակցությունը, բանականությունը և երևակայությունը խաթարեցին «հարմոնիան», որով բնութագրվում էր կենդանիների գոյությունը: Օժտված լինելով  ինքնագիտակցությամբ` մարդը գիտակցում է իր անօգնականությունը և գոյության սահմանափակությունը: Նա կանխատեսում է իր վերջը` մահը: Նա երբեք չի ազատվի իր գոյության երկակիությունից. նա չի կարող ազատվել իր հոգուց, եթե նույնիսկ ցանկանա, և չի կարող ազատվել իր մարմնից, քանի դեռ ողջ է, նրա մարմինը ստիպում է ցանկանալ կենդանի լինել: Բանականությունը միաժամանակ մարդու և բարիքն է, և անեծքը. նա ստիպում է մշտապես լուծել անլուծելի երկակիության խնդիրը: Մարդը միակ էակն է, որը ընդունակ է զգալ ձանձրույթ, դժգոհություն, վերապրել դրախտից վտարված լինելը, այսինքն այնպիսի էակ, որի համար սեփական գոյությունը հանդիսանում է մի խնդիր, որից նա ի վիճակի չէ ազատվել: Նրա  կոչումն է  շարունակ կատարելագործել բանականությունը, քանի դեռ նա չի դարձել բնության ու իր տերը:
  • Ինչով է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից
  • Ինչն է բնորոշ միայն մարդուն

Մարդը և կենդանական աշխարհը ընդհանուր շատ բաներ ունեն,բայց նաև ունեն տարբերություններ։Մարդը ի տարբերություն կենդանու ունի բանականութոյւն և մտածելու ունակություն(բացառությամբ որոշ կենդանիների)։ Կենդանիները, ինչպես մարդիկ, ապրում են տարբեր զգացումներ՝ ուրախություն, վիշտ, կարոտ, մեղքի զգացում և այլն։ Մարդը խոսք ունիիսկ կենդանիները կարող են ունենալ հաղորդակցության շատ զարգացած համակարգ՝ օգտագործելով ազդանշաններ (դելֆինները, չղջիկները հաղորդակցվում են ուլտրաձայնի միջոցով):  Աշխատելու ունակություն, գործիքներ պատրաստելու և օգտագործելու ունակությունտարբերում է մարդուն կենդանիներից. Բոլոր կենդանիները ինչ-որ կերպ գործում են, իսկ բարձրակարգ կենդանիները ունակ են բարդ գործողությունների (կապիկները փայտերն օգտագործում են որպես պտուղներ ստանալու գործիք): Կենդանական միակ տեսակը՝ սև ագռավը (անհետացող տեսակ) ի վիճակի է պատրաստել և օգտագործել գործիքներ՝ ճյուղավորված ճյուղից կեռիկ՝ ծառի կեղևի տակից թրթուրներ և թրթուրներ հանելու համար և որոշել սարքի պահանջվող երկարությունը։ Մարդկային մտածողության փուլերը՝ դատողություն, դատողություն, եզրակացություն, ինչպես նաև բազմաթիվ մտավոր գործողություններ (օրինակ՝ վերլուծելու, ընդհանրացնելու, տրամաբանական կապեր հայտնաբերելու կարողությունը) կենդանիներին բնորոշ չեն։ Մարդը կարողանում է բարելավել իր միջավայրը, եթե դա իրեն տհաճություն է պատճառում, նա կարողանում է ինքնուրույն գործիքներ պատրաստել և օգտագործել դրանք։ Կենդանին հարմարվում է այն վայրին, որտեղ ապրում է և գործում է կյանքում՝ ենթարկվելով շրջակա օրենքներին։ Կենդանին կարող է կոտրել փայտը կամ գլորել քարը որոշակի նպատակների համար (օրինակ՝ կեղևի ամբարտակներ կամ թռչունների բներ): Բայց կենդանու ոչ մի տեսակ ի վիճակի չէ աշխատանքի գործիք ստեղծել, որպեսզի այն հետագայում օգտագործի։ Մարդը կենդանիներից տարբերվում է երկու ոտքերի վրա ուղղահայաց շարժվելու ունակությամբ և բրդի բացակայությամբ։ Կենդանիները ենթարկվում են իրենց բնազդին և չեն առանձնանում իրենց բնական միջավայրից։ Նրանց գործողությունները ծրագրավորված են հենց բնության կողմից: Կենդանիները հարմարվում են միջավայրին, որը որոշում է նրանց ապրելակերպը: Նրանք չեն կարող փոխել իրենց ապրելավայրի պայմանները։ Սա էական գործոն է, որը մարդուն տարբերում է կենդանաբանության ուսումնասիրության օբյեկտներից։