Рубрика: Հասարակագիտություն

Ինչ է արժեքը: Մարդը որպես արժեք

  1. Բացատրել Ի՞նչ եք հասկանում արժեք ասելով:

Արժեքը առարկայի կամ երևույթի առանձնահատկությունն է, սակայն նրա նշանակությունն ու օգտակարությունը սահմանված չէ բնության կողմից: Այն գնահատվում է ոչ միայն օբյեկտի ներքին կառուցվածքով, այլև հիմնվում է կոնկրետ գործողությունների ժամանակ նրան տրված սուբյեկտիվ գնահատականների վրա, որոնք մտնում են հասարակական ոլորտի մեջ, քանի որ մարդը հետաքրքրված է, կամ ունի դրա կարիքը:

2. Թվարկեք մի քանի կարևոր արժեքներ:

Արժեքները գործում են որպես մարդկային համընդհանուր իդեալ, որպես վերացական գաղափար այն հատկանիշների հիման վրա, որոնք պետք է լինեն սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում, որը մշակվում է հասարակության գիտակցության մեջ: Արժեքները լինում են «հավերժական» (ճշմարտություն, գեղեցկություն, արդարություն) և պատմական (հավասարություն, ժողովրդավարություն):

3. Ձեր կարծիքով այս կամ այն արժեքը գնահատելու, կարևորելու համար անհրաժեշտ է արդյոք գիտելիքների որոշակի պաշար կամ կենսափորձ:

Իմ կարծիքով մարդ, եթե ունենում է հա՛մ գիտելիք հա՛մ կենսափորձ նա կսկսում է ամեն ինչ ավելի գնահատել, կարևորել և արժեքավորել։ Կենսափորձ և գիտելիք ունենալու համար մարդ պետք է ունենա նպատակ և ցանկություն։ Պատկերացրեք, եթե մենք չունենայինք նպատակ մենք չէինք սկսի սովորել և դրա արդյունքում չէինք ունենա նաև կենսափորձ։ Իսկ, եթե ունենում ես կենսափորձ ուրեմն արդեն սկսում ես արժեքավորել այն ինչ ունես և սկսում ես գնահատել այդ արժեքները։

4. Թվարկեք արժեքներ, որոնք չեն կորցնի իրենց նշանակությունը:

Իմ կարծիքով ոչ մի արժեք իր նշանակությունը չի կորցնի, որովհետև այս աշխարհում կա 7,8մլդ մարդ և ամեն մեկը մի բնավորություն ունի և ամեն մեկը մի բան է կարևորում այս աշխարհում։

Оставьте комментарий