Рубрика: Աշխարհագրություն

Գերմանիա

Դասի հղում։

Այլ հղումներ՝ 1․ 2․

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
    Գերմանիայի աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Դրա հետևանքով էլ այստեղ են հատվում,  մի կողմից, Եվրոպայի արևմտյան և արևելյան,մյուս կողմից՝ Միջերկրածովյան և Սկանդինավյան շրջանները միմյանց կապող ցամաքային, ջրային օդային և խողովակաշարային կարևոր ուղիները: Գերմանիայի համար կարևոր դեր են խաղում հյուսիսային ափերին գտնվող Հյուսիսային և Բալթիկ ծովերը և դրանք միմյանց կապող Քիլի ջրանցքը:
    Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի պարտությունից հետո Գերմանիան հաղթող պետությունների՝ԽՍՀՄ-ի, Անգլիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից բաժանվեց չորս օկուպացիոն գոտիների։ 1949թ. Անգլիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից վերահսկվող տարածքները միավորվեցին և ստեղծվեց Գերմանիայի ՖեՖեդերատիվ Հանրապետությունը (ԳՖՀ), որի մայրաքաղաքը դարձավ Բոննը։ Խորհրդային օկուպացիոն գոտում ստեղծվեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը(ԳԴՀ)։ Ինքնուրույն կարգավիճակ ստացավ Արևմտյան Բեռլինը, որը պատով անջատվեց անջատվեց Արևելյանից՝ԳԴՀ-ի մայրաքաղաքից։ Գերմանական երկու պետությունները չորս տասնամյակ շարունակ զարգացան իրարից անկախ։ 1990թ. տեղի ունեցավ նրանց վերամիավորումը, քանդվեց Բեռլինի պատը։ Միավորված Գերմանիայի մայրաքաղաքը նորից դարձավ Բեռլինը։
  2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
    Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալներ են բնական ռեսուրսները, արտաքին տնտեսական կապերը և բերի հողերը: Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և դրա  շնորհիվ նա կարող է զարգացնել իր տնտեսությունը։ Ունի աշխատասեր և մեծ բնակչություն։ Արտահանում է ածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։
  3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:
    Ներկայումս Գերմանիան տնտեսական կապերի մեջ է աշխարհի գրեթե բոլոր երկրերի հետ:

    Գերմանիայի դեմոկրատական հանրապետության տնտեսության սպասարկման ոլորտը ժամանակակից աշխարհում աչքի է ընկնում սպասարկման, կրթական առողջապայական հիմնարկներով և այլ ցանցերով:

    Գերմանիան արտադրում է էլեկտրոէներգիա, պողպատ, թուջ և առաջինն է ածխի հանույթով: Գերմանիայում է ձևավորվել Եվրոպայի ամենահզոր տրանսպորտային համակարգը, որը մեծ դեր է խաղում ժամանակակից աշխարհում: Արտաքին բեռնափողադրումները արվում են ծովային տրանսպորտի միջոցով, որը բնականաբար մեծ դեր է խաղում:

  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
image-3

Оставьте комментарий