Рубрика: Պահոց, Երկրաչափություն

Զուգահեռ ուղիղների հատկությունները, զուգահեռ ուղիղների աքսիոմը

Հայտանիշը որոշակի փաստ է, որի օգնությամբ մենք ապացուցում ենք մեզ հետաքրքրող առարկայի վերաբերյալ պնդումը:

Եթե երկու ուղիղներ երրորդով հատելիս խաչադիր անկյունները հավասար են, ապա ուղիղները զուգահեռ են:

Հատկությունն այն է, երբ մենք վստահ ենք, որ առարկայի վերաբերյալ պնդումը ճիշտ է, մենք այն ձևակերպում ենք որպես դրա հատկություն:

Եթե երկու ուղիղներ զուգահեռ են, ապա երրորդ ուղղով հատվելիս խաչադիր անկյունները հավասար են:

Աքսիոմն այնպիսի ճշմարտություն է, որը չի ապացուցվում: Յուրաքանչյուր գիտություն ունի իր աքսիոմները, որոնց վրա են հիմնվում բոլոր հետագա պնդումներն ու ապացույցները:

Զուգահեռ ուղիղների աքսիոմը.

Տրված ուղղի վրա չգտնվող կետով անցնում է այդ ուղղին զուգահեռ միայն մեկ ուղիղ:

Զուգահեռ ուղիղների այլ հատկություններ.

1. Եթե երկու ուղիղներ զուգահեռ են երրորդ ուղղին, ապա դրանք զուգահեռ են:

2. Եթե ուղիղը հատում է զուգահեռ ուղիղներից մեկը, ապա այն հատում է նաև երկրորդը:

Առաջադրանքներ․

Խնդիր 239,240,241,242,243

Դասագիրք․

Տնային աշխատանք․

Խնդիր 235,236,237