Рубрика: Պահոց, Երկրաչափություն

Զուգահեռ ուղիղների հատկությունը․

Երկու զուգահեռ ուղիղներից յուրաքանչյուրի բոլոր կետերը հավասարահեռ են մյուս ուղղից։

Հետևաբար, երկու զուգահեռ ուղիղների հեռավորությունը որոշվում է ուղիղներից մեկի ցանկացած կետից մյուս ուղղին տարված ուղղահայացով:

Զուգահեռ ուղիղներից մեկի կամայական կետի հեռավորությունը մյուս ուղղից կոչվում է զուգահեռ ուղիղների միջև հեռավորություն:

Attalums.png

Բեկյալի երկարությունը․

Հաջորդաբար իրար միացված հատվածները կազմում են մի պատկեր, որը կոչվում է բեկյալ:

Հատվածները,որոնցից կազմված է բեկյալը,կոչվում են օղակներ։

Եթե բեկյալի առաջին և վերջին կետերը համընկնում են, ապա բեկյալը կոչվում է փակ:

Lauztas_lin.png

Օրինակ՝

Գծագրի նկարագիրը:

  1. ABCDE բեկյալը բաց է, այն ունի 5 գագաթ և 4 կողմ:
  2. FHG փակ բեկյալը ունի 3 կողմ: 
  3. KLMN և TPZV ինքնահատվող բեկյալներից առաջինը բաց է, երկրորդը՝ փակ:   

Բեկյալի հատկությունները

1. Բեկյալը կազմող հատվածների երկարությունների գումարը կոչվում է բեկյալի երկարություն: 
2. Բեկյալի երկարությունը մեծ է նրա ծայրակետերը միացնող հատվածի երկարությունից:

Առաջադրանքներ․

1) a և b զուգահեռ ուղիղների հեռավորությունը 3 սմ է, իսկ a և c զուգահեռ ուղիղների հեռավորությունը՝ 5 սմ: Գտեք b և c ուղիղների հեռավորությունը:

2) AB ուղիղը զուգահեռ է CD ուղղին: Գտեք այդ ուղիղների հեռավորությունը, եթե <ADC=300, AD=6սմ:

3)Նշե’ք որևէ չորս A, B, C, D, կետեր: A և D կետերը միացրեք բեկյալ գծով, որը անցնում է B և C կետերով: Որոշել բեկյալի երկարությունը:

AB=5սմ

BC=4սմ

CD=5սմ

AD-?

Рубрика: Պահոց, Առողջագիտություն

Ատամների խնամք

Մինչև 2 տարեկան դառնալը, մարդը ունենում 20 հատ մանր ատամներ՝ կաթնատամներ։ Դրանք -67 տարեկանից սկսած սկսում են թոլանալ շարժվել ընկնել և փոխարինվել նոր մշտական հիմնական խոշոր ատամներով։ Ըստ նշանակության ատամները լինու են երկու տեսակի՝ կտրիչներ և ծամիչներ։ Ամեն ատամ ունի արմատ, վզիկ և պսակ։

Ատամների խնամքը շատ կարևոր է։ Ատամները պետք է լվանալ ամեն օր 2 անգամ՝ առաոտյան նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ։ Օգտագործում ենք ատամի խոզանակ և մածուկ որոնք պետք է լինեն տարիքին համապատասխան։ Մածուկը քսում ենք ոսպի հատիկի չափ։ Վերևի ատամնաշարը մաքրում ենք վերևից ներքև , իսկ ներքևինը վերևից ներքև։