Рубрика: Պատմություն

Առաջադրանք , 7-րդ դասարան, ապրիլի 17-23-ը

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ:

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 111-117, համացանց

Լրացուցիչ -«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»/ Պարտադիր նշել աղբյուները/:

«Քոչվորական կայսրությունների առանձնահատկությունները»

Քոչվորների կայսրապաշտությունը 

Առաջադրանք 2

Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/

Լրացուցիչ աշխատանք / ձեր ընտրությամբ մեկ  առաջադրանք կատարել/

7 փաստ Բաթու խանի մասին / թարգմանություն/

Չինգիզ Խանը հավանական է, որ 1220թ-ին եղել է Հայաստանում/   /վերլուծիր այս հոդվածը/:

Լենկ  Թեմուր/ Տեսաֆիլմը դիտելուց հետո  վերլուծիր նրա կերպարը/

Մոնղոլական արշավանքները/ հետազոտական աշխատանք/

  • Նախաբան
  • «Մեծ Յասա»՝ մոնղոլների հիմնական օրենք
  • Մոնղոլական ցեղերի միավորումը Թիմուչինի կողմից
  • Սիբիրի գրավումը Չինգիզ խանի կողմից և արշավանք դեպի Չինաստան
  • Մոնղոլների արևմտյան արշավանքները
  • Ոսկե Հորդայի ստեղծումը
  • Մոնղոլական տերության անկման հիմնական պատճառը
  • Վերջաբան․ Շատ հնարավոր է, որ Չինգիզ խանը եղել է Հայաստանում

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,7-րդ դասարան դասագիրք, էջ 118-122, համացանց

Рубрика: Գրականություն

Վահան Թոթովենց. Մարանը

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․— Սիրեմ քըզի․․․Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.— Ակոբը գնաց սիրելիին քով։Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։Մարանը վրնջում էր։— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։Մայրս ասում էր հորս․— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։Առաջադրանքներ:1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:5. Ընդգծիր համեմատությունները:

Рубрика: Հայոց Լեզու

Մակբայ, 26.04

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն:

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին:

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:

Նա հաճախ է դասից բացակայում:

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար-

աստիճանաբար-

օրեցօր

խորապես-

շարունակ-

կուզեկուզ-

հավիտյան-

սրտանց-

գյուղեգյուղ-

լռելյայն-

բերնեբերան-

արագ-արագ-

վերջնականապես-

հոտնկայս-

ներքուստ

շատ-շատ

Մակբայ կազմող ածանցները կոչվում են մակբայակերտ ածանցներ:
Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար

(ա)պես -նմանապես

-(ա)վարի -մարդավարի

-իվ- խստիվ

-ովին -գլխովին

-որեն -մեղմորեն

-ուստ -վերուստ

Առաջադրանք: Վերը նշված շարքերում  ավելացնել ևս երկուական ածանցավոր մակբայ:

Рубрика: Աշխարհագրություն

Տրանսպորտ և կապ

Դասի հղումը։

Պրեզենտացիա

  1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

    Տրանսպորտը շատ մեծ դեր ունի ժամանակակից տնտեսության համար, քանի որ տրանսպորտը օգնում է տեղափոխել ապրանքները տարբեր երկրներ, տարբեր քաղաքներ …

  2. Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն
    Բեռնաշրջանառություն- տրանսպորտով փոխադրվող բեռների քանակը, որոշ ժամանակում:
    Ուղևորաշրջանառություն- տրանսպորտով փոխադրվող մարդկանց քանակը, որոշ ժամանակում:
    Ուղևորաշրջանառության չափման միավորն է մարդ/կմ, իսկ բեռնաշրջանառությանը՝ տ/կմ:
  3. ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։
    Քանի որ Հայաստանը չունի ելք դեպի ծով, ավտոմոբիլային ճանապարհները դարձել են Հայաստանի կենսունակության ապահովման հիմնական ու կարևոր միջոցը ։ Ինչու չէ նաև օդային տրանսպորտը, որի միջոցով ավելի արագ է տեղ հասնում ուղևորը և ուղեբեռը։ Խողովակատարային ճանապարհով մենք ներմուծում ենք այն բնական ռեսուրսները, որոնք չկան Հայաստանում,օրինակ՝ գազը, նավթը և այլն:
Рубрика: Ռուսերեն

Урок 26

13.04-20.04

Время нам дано временно.

Как часто мы задумываемся о значении времени в нашей жизни? А ведь это самый ценный и невосполнимый ресурс. Мы не можем его ни купить, ни повернуть вспять.
Когда мы молоды, мы даже не думаем об этом. Нам кажется, что вся жизнь еще впереди. Но проходит год, другой и, задумываясь, что мы успели выполнить из намеченного, понимаем, что мы топчимся на месте. Мы молоды и нам кажется, нет, мы даже уверены, что ничего страшного… еще успеем. Жизнь для нас кажется целой вечностью. Далее мы ставим новые цели, сроки, стремимся к изменениям. И вновь, оглядываясь назад, понимаем, что не успели. Год за годом мы взрослеем и уже начинаем понимать, что опоздали, не успели, время быстротечно. Начинается самый неприятный период, когда опускаются руки и кажется, что не дано, не для нас, не смогли, не успели․․

Вот именно поэтому, в каком бы возрасте мы не были, необходимо ценить каждую секунду, каждую минуту, потому что жизнь — это лишь короткий миг. Миг, длиною в человеческую жизнь.
Мы тратим время понапрасну засиживаясь в социальных сетях, компьютерных играх, бессмысленных сериалах. Тратим время на то, что критикуем себя и других, на страхи и лень, осуждение и зависть… Мы часто куда-то спешим, торопимся. Или же мечтаем поскорее окончить школу, потом институт, быстрее стать взрослыми.
Только задумайтесь, сколько времени уходит зря. Мы просто воруем его сами у себя. Ведь каждая секунда времени — это секунда жизни. Секунды складываются в минуты, минуты в часы, часы в дни, а те, в свою очередь, в годы. В годы нашей жизни!

Вопросы для обсуждения։

  1. Какова ценность времени? Можно ли купить время человека?
  2. Какова цена одного момента?
  3. Достаточно ли одного момента, чтобы создать разницу между жизнью и смертью ?
  4. Какие вы знаете полезные привычки для сохранения и экономии своего времени? Перечислите их․
  5. На что не жаль потратить время?
  6. Все в этом мире меняется в зависимости от времени? В чем проявляется эта закономерность?

Прокомментируйте данные высказывания։

  • Время и прилив не ждут никого.
  • Время — деньги․
  • Время — лучшее лекарство․
  • Время — лучший учитель․
  • Время играет с нами злую шутку․

Задания для выполнения։

  • Подберите синонимы к слову ,,время,,.
    час, сеанс, окно, раз, определенное время, точное время, случай, рабочее время, часы, тайм, шанс.
  • Подберите фразеологизмы, связанные со словом ,,время,,
    время не ждет, время покажет, тянуть время, детское время, адамовы времена, ветхозаветные времена, допотопные времена, до поры до времени, со временем, время оно, потерянного времени не воротишь, делу время, а потехе час, с незапамятных времен.
  • Написать дома сочинение на тему։ ,,Время — важнейшая ценность в жизни человека ,,
    Какова ценность времени? Этот ресурс гораздо важнее денег, поскольку потраченные средства можно заработать снова, но потраченное время никогда не будет возвращено. Существует распространенная поговорка: «Время и прилив не ждут никого». Это так же верно, как существование жизни на земле. Время работает непрерывно, без остановки. Оно никого не ждет. Поэтому мы никогда не должны тратить свое драгоценное и бесценное время без цели и смысла на любом этапе нашей жизни

Задания из учебника «Практическая грамматика»:

стр. 91 ,упр. 54,56,57, стр. 93 , упр. 64
Упражнение 54.
Вставьте вместо точек глагол нужного вида.
1. Врач осмотрел больного и  дал ему нужное лекарство.
2. Дети вошли в комнату и вежливо поздоровались  со всеми.
3. Брат прочитал книгу и поставил ее в шкаф.
4. Передача кончилась, и я выключал  телевизор.
5. Дети купили цветы и подарили  их матери.
6. Мы ужинаем  и пойдем в театр.
7. Когда профессор кончил читать лекцию, он отвечал на вопросы студентов.
8. Когда студенты читали текст, они пошли в лабораторию.

Упражнение 56.
Закончите предложения, вставляя глаголы НСВ и СВ.

1. Юнес разговаривал с другом и … (завтракать – позавтракать).
2. Я слушаю радио и … (думать – подумать).
3. Мухамед сделал домашнее задание и … (идти – пойти) в университет.
4. Студент вернулся домой и … (ложится –лечь) спать.
5. Я пошел на почту, когда … (писать – написать) письмо.
6. Я сдал книгу в библиотеку, когда … (читать – прочитать) ее.
7. Когда Виктор смотрел телевизор (звонить – зазвонить) телефон.
8. Когда мы ужинали в ресторане, мы (слушать – послушать) музыку.
9. Когда Ольга шла в магазин, она (встречать –встретить) Виктора.
10. Жена (читать – прочитать) газету и отдала ее мужу.
Упражнение 57.
Прочитайте микротексты и ответьте на
вопросы, употребив глагол нужного вида.
Завтракать – позавтракать
Друзья были в буфете. Там они пили кофе и читали газету. Потом они
пошли домой.
1. Когда друзья читали газету?
2. Когда они пошли домой?
Читать – прочитать
Жозе занимался в читальном зале. Там он выписывал из текста новые
слова. Потом пошел смотреть телевизор.
1. Когда Жозе пошел смотреть телевизор?
2. Когда Жозе выписывал из текста новые слова?
Решать – решить
На уроке математики преподаватель дал задачу. Одного студента
преподаватель вызвал к доске.
1. Когда преподаватель сказал: «У вас все правильно?»
2. Когда один студент писал на доске?
Рассказывать – рассказать
На уроке преподаватель спрашивал Анвара о его родине. Анвар отвечал
очень хорошо.
1. Когда студенты сидели и внимательно слушали?
2. Когда препод
аватель сказал: «А вы сегодня отвечали очень хорошо?»

Упражнение 64.
Прочитайте предложения, используя глаголы СВ с префиксами за-, по-, про-.
1. Неожиданно (шуметь) ветер, (идти) дождь.
2. Он услышал мой голос и( молчать).
3. Он (сидеть) несколько минут у меня и ушел домой.
4. Телефон (звонить), и сестра (бежать) к телефону.
5. Он (интересоваться) этой проблемой и начал читать специальную литературу.
6. Мой друг (болеть) весь семестр и не сдал экзамены.
7. Он взял гитару и (петь) песню.
8. На улице была прекрасная погода и мы (гулять) весь день.
9. Когда он рассказал этот анекдот, все вокруг (смеяться).
10. Если вы будете ходить зимой без шапки, вы (болеть).
11. Эта грустная новость так поразила ее, что она (плакать) всю ночь.
ЗАПОМНИТЕ!
Глаголы СВ узнать, увидеть и услышать в русском языке
обозначают возникновение нового состояния.

Рубрика: Երկրաչափություն

Խնդիրներ կրկնության համար

1.Ըստ գծագրի տվյալների գտնել <1-ը։


∠B+121°=180°
∠B=180°121°=59°
∠1=180°-59°-65°
∠1=56°

2.AD-ն FAC անկյան կիսորդն է։Գտնել <D-ն։

∠FAC=148°+32°=180°
∠C=180°-148°=32°
∠D=∠7:2:148:2=74°

3.Ըստ գծագրի տվյալների գտնել x և y անկյունները։

∠1=180°-110°=70°
x=∠1:∠2=35°
∠2=160°(Համապատասխան)
∠3=180°-160°=20°
y=20°

Տնային աշխատանք․

1.KP II MN, <NKP=120o :Գտնել <N և <M-ը։

2.AC II BK, <ABK = 60o :Գտնել <A-ն և <ABC:

Рубрика: Հայոց Լեզու

Գործնական աշխատանք, 21.04

1. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. անարի, քնքուշ, հարազատ, վճիտ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, կոպիտ, աներկյուղ, անձիրք, խորամանկ, պղտոր, թախծոտ:

2.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Մեծանուն, ահռելի, չար, ինքնահավան, ուժեղ, անողոք, մեծամիտ, վիթխարի, զորեղ, անվանի, անգութ, նշանավոր, գոռոզ, հուժկու, հսկա:

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. հսկա, փառահեղ, խոնարհ, եսասեր, սիրելի, մերկ, երկչոտ, կարճլիկ, քաղցր, քաջ
բ. երազկոտ, արի, անայլայլ, վատ, անրջային, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. կարմիր, նրբին, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտային, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթակիր, արագ, գմբեթարդ, սևագիր, լուրջ, ծանր, ուժեղ,մեղմ, գործնական:

4.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձև, կիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:

Рубрика: Հայոց Լեզու

Հայոց լեզու

1.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:

Ջլատել-պառակտել-մասնատել, վատաբանել-պախարակել-փնովել,հանգցնել-մարել-շիջել, վհատվել-հուսահատվել-հուսալքվել, ապականել-պղծել-արատավորել

2.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, հանդարտություն, այգաբաց, միջօրե, խաղաղություն, դայլայլ, հավերժություն, կատար, արշալույս, գագաթ,փայփայանք, հավիտենություն:

Կեսօր-միջօրե,
հանդարտություն-խաղաղություն,
այգաբաց-արշալույս,
դայլայլ-փայփայանք,
հավերժություն-հավիտենություն,
կատար-գագաթ,
3.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ- բիրտ,
ազնիվ-նենգ,
փոթորկուն- հանդարտ,
դժոխային- եդեմային,
ողորկ-խորդուբորդ.
4.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. Հիվանդ, ելք, գոգ, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ, անք:
Հիվանդանոց, Գոգնոց, ջերմոց, արգելոց, ավազուտ, ճահճուտ, գերեզմանոց, ամրոց, կտակարան, դարբնոց, հյուրանոց, ծառուտ, աղոթանք, աշխատանք, ծիրանանոց, լվացարան, բուրաստան, դպրոց, արվեստանոց.
5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:

Ջրամբար-հանքաջուր,
լուսարձակ-արշալույս,
հացթուխ-հացատուն,
ձկնորս-արջաորս,
երգարվեստ-երգահան,
արյունարբու-արյունաբջիջ,
պարարվեստ-արվեստագետ,
ծովաստղ-աստղագետ,
հանրօգուտ-օգտաբեր:
Օրինակ՝ ջրհոր-մրգաջուր:

Рубрика: Հայոց Լեզու

Հայոց լեզու

Լրացնել բաց թողնված տառերը` ջ, ճ կամ չ:Զիջելով կնոջս ու զոքանչիս ցանկությունը՝ ամռանը ամբողջ  ընտանիքիս տարա Սոջի: Առաջին անգամ էինք լինում այնտեղ: Իսկական ծովափնյա քաղաք՝ գաղջ, բայց առողջարար օդով, լաջվարդ երկնքով, պչրուհու սեթևեթանքով նազով սոճիներով ու նոճիներով, պճնված ծաղկաստաններով լի չինական խառնիճաղանջ  վարդաթփերով, գաճաճ ալոճենիներով, որոնց միջև հանգիստ ճեմում են գույնզգույն թռչուններ, հատկապես` սիրամարգեր: Ողջ օրը`  աղջամուղջից մինջև ուշ գիշեր ծովափը լեցուն է հովեկներով: Միայն միջօրեին մարդիկ մի  կարճ ընթացք մինչև երեկո փախչում են լողափերից, ապա ամբողջ երեկոն դարձյալ անցկացնում այնտեղ: Երեխաներն ուրախ  թռչկոտում են, թրջում միմյանց, մխրճվում տաք ավազի մեջ: Սոջիում հանգստացողը չի զղջա, որովհետև որևէ խոչընդոտի չի հանդիպի ոչինչ չի աղճատի լիարժեք անհոգությունը: Ամեն ինչ կարելի է ձեռք բերել զեղջ գներով: Երեխաներիս սիրած վայրը գազանանոցն էր, ուր  կային դարչնագույն արջեր, եղջերուներ, վայրի խոզեր` իրենց գոճիներով ու  խոճկորներով, այծեղջյուրներ, փղեր` երկար կնճիթներով, նեւյնիսկ  չղջիկներ, բվեճներ, կարիճների տեսակներ: Հատկապես հետաքրքիր էին կապիկները, որոնք  մարդու պես քրքջում են,  քրթմնջում, հառաչում, կառչում ճյուղերից, իջնում, բարձրանում: Հրաշալի անցկացնելով ամառը` օգոստոսի վերջին հրաժեշտ տվեցինք Սոջիին:

Рубрика: Աշխարհագրություն

Ձկնորսություն, անտառային տնտեսություն և որսորդություն

Շատ վատ ավարտով ձկնորսություն ...

Դասի հղումը։

Պրեզենտացիա

Այլ հղում՝ 1․ 2․

  1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:
    Տարբերությունն այն է, որ նյութական արտադրության ոլորտներում արտադրանքը  բնության բարիքներից չէ, իսկ ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության արտադրանքը բնության բարիք է: Նրանց մեջ չկան քիմիական հավելումներ:
  2. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:
    Անտառի բարիքներից են փայտերը, գյուղատնտեսության համար լավ միջավայրը։ Դրանք օգտագործվում են համարյա բոլոր գյուղատնտեսության ճյուղերում։
  3. Ի՞նչ հետևանքներ են թողնում ձնկորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

  4. Նշել երկրներ, որտեղ տվյալ ճյուղերի զարգացումը համարվում է առաջնային։