Рубрика: Երկրաչափություն

Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը

1.

OA=OD, OB=OC

<1=74o, <2=36o

Ապացուցեք,որ AOB և DOC եռանկյունները հավասար են․

Գտեք <ACD-ն։

<AOB=<COD(հակադիր անկյուններ) հետևում է, որ անկյունները հավասար են։

<ACD=74o+36o=110o

2.

AO = OC, <1 = <2

Ապացուցեք, որ AB = BC:

3. ABC եռանկյան AB կողմը հավասար է 17 սմ, AC կողմը կրկնակի մեծ է AB կողմից,իսկ BC կողմը 10սմ-ով փոքր է AC կողմից։ Գտեք ABC եռանկյան պարագիծը։

Տնային աշխատանք․

Ձևակերպեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը։

Рубрика: Հանրահաշիվ

Խնդիրների լուծում գծային հավասարումների օգնությամբ

Առաջադրանքներ․

Դասագիրք․

Խնդիր 341,342,343

341.
ա)
x+3x=24
4x=24
x=6,   24-6=18
բ)
x+2x=63
3x=63
x=21,    63-21=42
342.
ա)
x+2x=60
3x=60
x=20,   60-20=40
բ)
x+7x=72
8x=72
x=9
343.
ա)
x+4x=20
5x=20
x=4
բ)
x+3x=16
4x=16
x=4

Տնային աշխատանք․

344,345

344.
ա)
x+x+12=124-12
x=112:2=56
բ)
x+x+1=16-1=15
x=15:2=7,5
345.
ա)
x+x+230=690-230=660
x=660:2=330
բ)
x+x-17=53+17=70
x=770:20=35

Рубрика: Աշխարհագրություն

Բուսաբուծություն

Էկոլոգիա: Ծրագիր ~ Բարի գալուստ

Դասի հղում։

Պրեզենտացիա

Լրացուցիչ նյութեր՝ 1․ 2․

  1. Որո՞նք են բուսաբուծության զարգացման նախադրյալները:
    Արև, ջուր, հող, սերմ, ախշատանք, բարենպաստ պայմաններ.
  2. Ի՞նչ կապ ունի բուսաբուծությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:
    Բոլոր չճյուղերը իրար հետ կապված են,
    Օրինակ՝ ցորենից ստանում են ալյուր, ալյուրից սննդամթերք.
  3. Ուրվագծաին քարտեզի վրա նշել հետևյալ բույսեր մշակող առաջատար երկրները.
    Բրինձ, ցորեն, բամբակ, թեյ, սուրճ կակաո, խաղող, եգիպտացորեն
Рубрика: Աշխարհագրություն

Գյուղատնտեսություն

Image result for Գյուղատնտեսություն

Դասի հղում։

Լրացուցիչ նյութեր՝ 1․ 2․

  1. Որո՞նք են գյուղատնտեսության զարգացման նախադրյալները:
    Գյուղատնտեսության զարգացման նախադրյալներն են՝ կլիման, աշխարագրական դիրքը, ջրի ու ցամաքի համադրությունը:
  2. Ի՞նչով է գյուղատնտեսությունը տարբերվում տնտեսության այլ ճյուղերից:
    Գյուղատնտեսության արտադրությունը բնական է: Իսկ մյուս ճյուղերը ոչ:
  3. Ի՞նչ կապ ունի գյուղատնտեսությունը արդյունաբերության այլ ճյուղերի հետ, բերել օրինակներ:
    Գյուղատնտեսությունը մեծ կապ ունի տնտեսության միուս ճյուղերի հետ: Արդյունաբերության հետ կապված է նրանով, որ արդյուաբերությունը վերարտադրում է գյուղատնտեսության արտադրանքը: Օրինակ՝ գյուղատնտեսությունը արտադրում է փայտ, իսկ արդյունաբերությունը այդ փայտից պատրաստում է կահույք:
  4. Ի՞նչով են իրարից տարբերվում գյուղատնտեսության զարգացման ինտենսիվ և էքստենսիվ ուղղությունները, բերել օրինակներ:

    Էքստենսիվ ուղղությունը արտադրանքի ծավալը մեծացնելու համար ավելացնում է քանակը, իսկ ինտենսիվ ուղղությունը ավելացնում է արտադրանքի որակը։

  5. Ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նշանակության առանձնահատկությունները։

Рубрика: Պահոց, Կենսաբանություն

Կենսաբանություն

  1. Ներկայացնել պոլիհիդրային արտաքին կառուցվածքը և ինչպես է նա շարժվում ։

autogen_235645.jpg

Ապրում է քաղցրահամ ջրերում ջրային բույսերի ցողունների վրա։ Պոլիպ նշանակում է բազմավոտ։ Ունի 5-7 մմ երարության գլանաձև մարմին։ Առջևի ծայրում ունի 5-ից 12 շոշափուկներից կազմված պսակ, որի կենտրոնում տեղավորված է բերանի անցքը։ Հետևի մասը ձգվում է և վերջանում ներբանով, որի միջոցով ամրանում է սուբստրատին։ Արտաքինից պատված է էպիթելամկանային բջջիջներով որոնց հիմնքում կան կծկվող մարմնային մանրաթերիկներ, որոնք նպաստում են հիդրայի շարժմանը։ էկոդերմում կան նաև խայթողթ, նյարթային և միջակա բջջիջներ։ Խայթող բջիջները կատարում են հարձակողական և պաշտպանողական ֆունկցյաններ։ Հիդրան սնունդը քաշում է դեպի բերան և կուլ տալիս։ Հիդրայի նյարթային համակարգը ունի ցրված կառուցվածք և կազմված է երկար ելուստներով միմյանց միացած աստղաձև բջջիջներից։
Գիշատիչ է, սնվում է մանր անողնաշարներով։ Շնչառությունը և քայքայման արդյունքների արտաթորությունը կատարվում է մարմնի մակերեսով։
Երբ մարմնի որև է մասը վնասվում է, Էկտոդերմում գտնվող միջակա բջիջները ուժգնորեն աժում և կիսվում են՝ առաջացնելով էպիթելամկանային, նյարթային, խայթող և այլ բջջիջներ։ Մարմնի կորցրած կամ վնասված մասերի վերականգման այդ պրոցեսը կոչվում է ռեգեներացիա։

  1. Ներկայացնել հիդրային անսեռ և սեռական բազմացում

1.png

Բազմացումը տեղի է ունենու երկու եղանակով՝ անսեռ և սեռական։ Գարնանը բազմանում են անսեռ եղանակով։ Նրա մարնի միջին մասում գտնվում է բողբոջանման գոտին, որի վրա առաջանում է երկու շերտ արտափքումներ։ Բողբոջները մեծանում և սատանում են հիդրայի տեսք։ Այնուհետև բողբոջի ազատ ծայրում առաջանում է բերանային անցք, որը շրջապատվում է շոշափուկներով։ Դրանից հետո նա անջատվում է մայրական օրգանիզմից։ Սեռական բազմացումը տեղի է ունենում անբարենպաստ պայմաններում։ Միջական բջիջներից առաջանում են արական և իգական բջջիջներ։ Սրանց մարմնի առջևի մասում առաջանում է թմբիկ, այստեղից դուրս եկող սպերմատազոյիդը ընկնելով ջրի մեջ՝ մտրակի օգնությանբ լողում և մտնում մակ այլ հիդրային մարմին։ Այսպես ձմեռում է, գարնանը պաշտպանական թաղանթի ներսում եղած կենդանի բջջիջը սկսում է բաժանվել և դրանից զարգանում է փոքրիկ հիդրան։

  1. Ներկայացնել սպիտակ պլանարիայի արտաքին և ներքին կառուցվածքը
Պլանարիան 12 սմ երկարությամբ տերևաձև որդ է, բնակվում է մեծամասամբ լճակներում, գետերի հատակին: Հիմնականում վարում է թաքնված կենսակերպ: Սպիտակ պլանարիա կարելի է գտնել նաև քարերի մեջ, ջրի մեջ գտնվող տերևների, կոճղերի ստորին մակերեսներին: Պլանարիայի մարմինը ամբողջությամբ պատված է թարթիչներով, որը դյուրացնում է տեղաշարժումը: Մարմնի հետևի ծայրը սուր է, իսկ առջևի հատվածը լայնացած է և կողքերին կրում է մեկական փոքրիկ շոշափուկանման ելուստ:
Սպիտակ պլանարիայի մարմնի առջևի մասում գտնվում են նրա զգայական օրգանները, որոնցից են պլանարիայի երկու սև աչքերը:
планария2.jpg EnragedMealyCatfish-max-1mb.gif
Տափակ որդերի մոտ, ինչպես գիտեք, ի տարբերություն աղեխորշավորների, բացի էնտոդերմից և էկտոդերմից, կա մարմնի երրորդ շերտ՝ մեզոդերմ: Նրանց մարմինը ունի տափակ թիթեղիկի կամ ժապավենի տեսք, հստակ արտահայտված են մարմնի առջևի և հետևի մասերը:
Տափակ որդերը աչքի են ընկնում նաև նրանով, որ ունեն կենդանական չորս հիմնական հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային:
Սպիտակ պլանարիան ունի նյարդային, մարսողական, արտազատական և սեռական օրգան — համակարգեր, որոնք թերևս ունեն բավականին պարզ կառուցվածք:
k.png
  1. Ներկայացնել լիարդի ծծանի բազմացումը և տարածվածությունը

լյարդի ծծան

Լյարդի ծծան, ծծող որդերի ներկայացուցիչ։ Մարմինը տերևանման է, 3-4 սմ երկարությամբ։ Մարմնի առջևում գտնվում է բերանը, որով վերցնում է սննդանյութերը, նույն բացվածքով հեռացվում են սննդի չմարսված մասերը։ Բերանի եզրերը հաստացած են և առջևում են բերանային ծծանը։ Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով կպչում է տիրոջ օրգանիզմին։

Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների և մարդկանց լյարդում ու լեղապարկում։ Սնվում է արյունով, քայքայելով լյարդի բջիջները։ Ունի կենսական 2 փուլ՝ սեռական և անսեռ։ Փոխում է տերերին։ Միջանկյալ տեր․ (օրինակ․ լճախխունջ) թրթուրային փուլի զարգացում։ Հիմնական տեր․ մարդ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, սեռահասում վիճակ։ Լեղածորանի խցանումից առաջանում է դեղնախտ հիվանդությունը։ Լյարդի ծծանն արյունատար և շնչառական համակարգեր չունի։ Նյարդային համակարգը լավ զարգացած չէ։

  1. Ներկայացնել մարդը ինչպես է վարագվում լիարդի ծծանով

Առաջացնում է ֆասցիոլոզ հիվանդությունը, որը մարդու մոտ քիչ է հանդիպում, ավելի հաճախ վարակվում են խոտակեր կենդանիները: Խոշոր և մանր եղջերավոր անասունների դեպքում ֆասցիոլոզի էնդեմիկ օջախներ հանդիպում են փափկամարմիններով բնակեցված ջրամբարներին հարակից շրջաններում: Լյարդի ծծանը տեղակայվում է լյարդում և լեղուղիներում: Վերջնական տերերը խոտակեր կենդանիներն են և մարդը: Միջանկյալ տերը քաղցրահամ ջրերում ապրող ավազանի փոքր խխունջն է: Բեղնավորված ձվերը լեղուղիներից ընկնում են 12-մատնյա աղի, ապա՝ կղանքի հետ արտաքին միջավայր: Մարդը վարակվում է ադոլեսկարիա պարունակող ջուր խմելիս կամ չլվացած մրգեր, բանջարեղեն օգտագործելիս: Մարդու աղիներում ադոլեսկարիայի թաղանթը լուծվում է, դուրս է գալիս պարազիտը, անցնում լյարդ և լեղապարկ: Երբեմն պարազիտը կարող է աղիքի պատից թափանցել որովայնի խոռոչ, որտեղից էլ՝ լյարդ: Լյարդի ծծանը օրգանիզմի վրա թողնում է տոքսիկ ազդեցություն, բացի այդ, նրա կենսագործունեության արգասիքները առաջացնում են ալերգիկ վիճակ: Նա կլանում է էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, էպիթելային բջիջներ՝ վնասելով շրջակա հյուսվածքը: Այդ պարազիտների քանակի ավելացման դեպքում կարող է առաջանալ լյարդի ցիրոզ:
Հիվանդության ախտորոշումը կատարվում է հիվանդի արտաթորանքում կամ -մատնյա աղիքի հյութում ձվերը հայտնաբերելու միջոցով: Ձուն ունի խոշոր չափեր, դեղնավուն երանգ, բևեռներց մեկում՝ կափարիչ: Ֆասցիոլոզը կանխարգելելու համար պետք է օգտագործել լավ լվացած մրգեր ու բանջարեղեն, ավազաններից ջուր խմել միայն այն եռացնելուց և ֆիլտրելուց հետո:

  1. Ներկայացնել կլոր որդերի արտաքին և ներքին կառուցվածք

Կլոր որդեր upload.wikimedia.org/wikipedia/commons/6/6a/Cel...Կլոր որդերը առաջնախոռոչավոր որդերի տիպ են: Մարմինը թելանման կամ իլիկաձև է: Ունի երկկողմանի համաչափություն: Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը: Չունեն արյունատար և շնչառական համակարգ: Բազմանում են ձվադրությամբ: Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր: Ազատ ապրողները փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում: Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դետրիտով: Կլոր որդերըի մակաբույծ տեսակները բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են: Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով: Մակաբույծ կլոր որդերը հանդիսանում են մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացած մի շարք հիվանդությունների պատճառ: Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխը, սրատուտը և այլն:

7. Ներկայացնել ասկայինի բազմացումը

Ասկարիդ Ասկարիդը մակաբույծ որդ է, պատկանում է կլոր որդերի ընտանիքին: Մարմինը իլիկաձև է, էգի երկարությունը 25-40 սմ է, արուինը՝ 15-25 սմ: Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Նա չունի հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար: Այդ պատճառով մշտապես շարժվում է սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար: Ասկարիդը չունի միջանկյալ տեր, այն անցնում է իր զարգացման հիմնական փուլերը մարդու օրգանիզմում: Ահա ասկարիդի զարգացման փուլերը.Ասկարիդից պաշտպանվելու համար անհրաժեշտ է ու խնամքով լվանալ բանջարեղենը:

  1. Ներկայացնել ինչպես է մարդը վարագվում ասկարիդով և ինչ վնաս է հասցնում մեր օրգանիզմին

Ասկարիդոզ. ճիճվային հիվանդություն, որի հարուցիչներն են կլոր որդերը՝ ասկարիդները
։ 85%-դեպքերում հիվանդությունն ընթանում է անախտանիշ, հատկապես երբ որդերի քանակը քիչ է։ Որդերի քանակի շատացմանը զուգահեռ ախտանիշները ավելանում են, ընդգրկելով նույնիսկ հևոց և ջերմության բարձրացում սկզբնական շրջանում։ Դրան հաջորդում են որովայնի ուռածությունը, որովայնի ցավը և լուծը։ Ավելի շատ վարակվում են երեխաները, և այդ տարիքային շրջանում այն կարող է առաջացնել մարմնի զանգվածի ավելացման, թերսնուցման, և սովորելու հետ կապված խնդիրներ։

Վարակումը կատարվում է կղանքից անցած ասկարիդի ձվերով աղտոտված սնունդ և հեղուկներ օգտագործելիս։ Ձվերը հասնելով աղիքներ, անցնում են աղիքի պատով և արյան միջոցով հասնում թոքեր։ Այնուհետև անցնում են մանր բրոնխներ, հազի հետևանքով ընկնում են բերանի խոռոչ և անցնում մարսողական համակարգ։ Երկրորդ անգամ հայտնվելով աղիներում վերածվում են հասուն որդերի։ Սա հողով փոխանցվող վարակներից է։ Հիվանդության խումբն անվանում են հելմինթոզներ։

Կանխարգելումը ներառում է սանիտարահիգենիկ պայմանների լավացում, ինչի մեջ մտնում է զուգարանների հասանելիությունը և արտաթորանքի հետագա մշակումը։  Պաշտպանողական միջոց է ձեռքերը օճառով լվանալը

  1. Ներկայացնել բլոգային աշխատանքի հղումները։
Рубрика: Պահոց, Գրականություն

Կարդում ենք արևմտահայերեն, առակներ

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Առյուծը ու մարդը

-Ո՞վ է մարդը,- հարցնում է առյուծը,-և ո՞րն է նրա ուժը։
-Կգա և քեզ էլ կվնասի,-ասացին նրանք։
Առյուծը մնաց իր տեղում, վստահելով իր ուժերին։
Եվ ահա հանդից եկավ մի հողագործ մարդ:
— Մի՞թե դու ես այն մարդը, որ վախեցնում է գազաններին:
— Այո՛, ես եմ:
-Արի կռվե՛նք, -ասաց հպարտ առյուծը։Մարդն ասաց.
— Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ քեզ կապեմ, որ չփախչես, մինչև գնամ զենքերս բերեմ, որպեսզի կռվենք:
Առյուծն ասաց.
— Երդվի՛ր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:
Մարդը երդվեց, և առայուծը համաձայնվեց։ Մարդը հանեց պարանն ու առյուծին պինդ կապեց ծառին, ծառից էլ մի հաստ ճյուղ կտրեց ու սկսեց զարկել առյուծին:
Եվ առյուծը գոչեց.
— Եթե դու մարդ ես, զարկի՛ր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպեիսի ծեծն է վայել:

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։

Ինչպես չափես, այնպես էլ կչափվես

Մի օր տղան զայրանում է ծեր հոր վրա, նրան դնում է ուսին, տանում է անտառ, այնտեղ թողնում և վերադառնում տուն։ Տարիներ հետո ամուսնանում է, որդի է ունենում, նրան խնամում և մեծացնում է։ Սակայն, այս տղան էլ իր հոր պես անշնորհակալ է դուրս գալիս։ Մի օր, երբ նրա սիրտը տխուր էր, հորը դնում է ուսին և բարձրանում սարը։
—Տղա՛ս, ինձ այստեղ թող և հետ գնա,- ասում է հայրը։
— Իսկ  ինչո՞ւ  հենց այստեղ,- հարցնում է տղան։
-Ես իմ հորը մինչև այս ծառն եմ բերել,- պատասխանում է հայրը՝ հոգոց հանելով։

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ
Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւանոցը:
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…

Ուխտավոր աղվեսը

Մի օր աղվեսը ասաց աքլորին ։
-Ինչ գեղեցիկ ու անուշ կերգես ով Աքլորիկ։ Երանի գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի։ Ափսոս, որ վաղ պիտի զրկվեմ քեզ լսելու հաճույքից․ մեղավորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի գնամ։ Սիրունիկ Աքլոր, կխնդրեմ ինձ հաջորդես հավանոց առաջնորդես, որպեսզի մեղքերիս համար ներեղություն խնդրեմ հավերեն։ Այդ քաղցր խոսքերից աքլորի սիրտը փափկեց և նա ասաց։
-Գնանք, քեզ ցույց կտամ հավանոցը։
Աղվեսը աքլորի հետևից մտնում է հավաբուն, խեղդում է բոլոր հավերին և ուտում նրանց , հետո նայում է աքլորին ասելով։
-Իմ սիրունիկ աքլոր, գիտես, թե ինչքան դժվար է գնալ Սուրբ Կարապետ ուխտի քաղցած փորով..

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Տուր հա տուր

Մի մարդ անընդհատ աղոթում էր Աստծուն և խնդրում. Աստված գոնե մի անգամ ինչ կլինի ինձ տուր, որ միքիչ ես մարդավարի ապրեմ։ Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջեց։ Նա գնաց բարձրյալի մոտ և ասաց. -Տեր աստված ոչ ոք խնդրանքով այդքան չի աղոթել մեղք է նա մի անգամ էլ նրան տուր։ -Ասելիք չունեմ կօգնեմ կտամ։ Բայց բազկաթոռի վրա պարկել է ու ասում է տուր հա տուր։ Նման մեկին ինչպես տամ։ Անիրավը գոնե տեղից ելներ մի գործ աներ ես ել կօգնեի կտայի…

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։

Ագահ մարդը

Ագահ և աչքը ծակ մարդը, Ասծուց հետևյալն է խնդրում․

Տե՛ր Աստված այնպես արա, որ ինչին ձեռք տամ, ոսկի դառնա։
Աստվածը կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակը վերցնում է, որ հաց կտրի, սակաևն ոչ միայն դանակն է ոսկի դառնում նաև հացը։ Վախեցած գնում է ջուր խմելու, բաժակի հետ միասին ջուրն էլ է ոսկի դառնում։ Ինչի դիպչում է, ոսկի է դառնում։
Վա՜յ Աստված իմ, այս ի՞նչ փորձանք իմ գլխին բերեցիր, չեմ ուզում ոսկի, չեմ ուզում, միայն խնդրում եմ լավությունդ ետ վերցնես․․․։
Աստված ագահ մարդու աղաչանքին ու պաղատանքին չէր արձագանքում, և թողեց ոսկու մեջ թաղված, այնքան անօդի-ծարավ կմնա, որ այս մի քանի օրը, կմահանա․․։

ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ
Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…

Մկների ժողովը

Մի անգամ մկները հավաքվում են ժողովի որ որոշեն, թե ի՞նչ անեն որ կատվի հարձանումից զգուշանան։
-Եկեք կատվի վզից զանգ կախենք։ Հենց կատուն երևա, զանգը կզնգա, մենքել կլսենք ու կփախչենք,-ասաց մի մուկ։
-Ի՜նչ հրաշալի բան որոշեցինք,-ասեցին մկները։
Ուրիշ մուկնել թե՝
-Հրահալին հրաշալի է, բայց թող մերջտեղ ելնի նա, որ կարենա զանգը տանել և կախել կատվի վզից․․․
Բոլորը իրար էին նայում և ․․․քար լռություն է տիրում․․․։

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ
Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Երեք հարուստը

Երեք հարուստ վիճում էին և վեճը պարզելու համար որոշեցին գնալ Խիկար իմաստունի մոտ։
-Մենք եկել ենք իմանալու թե ո՞վ է մեզանից ամենահարուստը։
-Դու պատմիր քո ունեցվածքի մասին, – ասաց իմաստունը առաջին մարդուն։
-Ես ոսկու և արծաթի, տան ու տեղի, ունեցվածքի և արտ ու դաշտերի տերն եմ, հարստությունս չափ և սահման չունի։
-Հիմա էլ դու պատմիր տեսնեմ, – ասաց իմաստունը երկրորդ մարդուն։
-Չնայած նրան, որ ես թագավորի զորապետն եմ, ես նրանից երեք անգամ ավելի հարուստ եմ։
-Իսկ դու ի՞նչ կասես, – դիմում է իմաստունը երրորդին։
-Ի՞նչ ասեմ։ Ես ոչ պաշտոն ունեմ, ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ էլ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ են և իմ ամբողջ ունեցվածքը իմ գլխում է։

Рубрика: Գրականություն

Կարդում ենք արևմտահայերեն, առակներ

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

Ինչպես չափես, այնպես էլ կչափվես

Մի օր տղան զայրանում է ծեր հոր վրա, նրան դնում է ուսին, տանում է անտառ, այնտեղ թողնում և վերադառնում տուն։ Տարիներ հետո ամուսնանում է, որդի է ունենում, նրան խնամում և մեծացնում է։ Սակայն, այս տղան էլ իր հոր պես անշնորհակալ է դուրս գալիս։ Մի օր, երբ նրա սիրտը տխուր էր, հորը դնում է ուսին և բարձրանում սարը։
-Տղա՛ս, ինձ այստեղ թող և հետ գնա,- ասում է հայրը։
— Իսկ  ինչո՞ւ  հենց այստեղ,- հարցնում է տղան։
-Ես իմ հորը մինչև այս ծառն եմ բերել,- պատասխանում է հայրը՝ հոգոց հանելով։

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ  հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան

Ագահ և աչքը ծակ մարդը, Ասծուց հետևյալն է խնդրում․
Տե՛ր Աստված այնպես արա, որ ինչին ձեռք տամ, ոսկի դառնա։
Աստվածը կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակը վերցնում է, որ հաց կտրի, սակաևն ոչ միայն դանակն է ոսկի դառնում նաև հացը։ Վախեցած գնում է ջուր խմելու, բաժակի հետ միասին ջուրն էլ է ոսկի դառնում։ Ինչի դիպչում է, ոսկի է դառնում։
Վա՜յ Աստված իմ, այս ի՞նչ փորձանք իմ գլխին բերեցիր, չեմ ուզում ոսկի, չեմ ուզում, միայն խնդրում եմ լավությունդ ետ վերցնես․․․։
Աստված ագահ մարդու աղաչանքին ու պաղատանքին չէր արձագանքում, և թողեց ոսկու մեջ թաղված, այնքան անօդի-ծարավ կմնա, որ այս մի քանի օրը, կմահանա․․։

Рубрика: ֆիզիկա 7

Հզորություն։ Հզորության միաորներ

Առաջադրանքների կատարում Գ.Մխիթարյանի խնդրագիրք էջ 85

Տարբերակ 1

Հեծանորդը 5վ-ում կատարեց 400 Ջ աշխատանք։ Հաշվեք հեծանվորդի հզորությունը.It=5վA=400ջN=?N=A/t=400Ջ/5վ=80 Ջ/վ= 80վտ      Պատ.՝է

II50վտ հզորությամբ օդափոխիչը միացված է եղել 20վ։ Այդ ժամանակում ի՞նչ աշխատանք է կատարել օդափոխիչի էլեկտրաշարժիչը.

Рубрика: Հայոց Լեզու

Հայոց լեզու

  1. Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
    Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:

    Երբ արդեն ամեն ինչ ասված էր, բոլոր պատվերները՝ տրված մոտեցավ մեքենային:
    Վարպետի կառուցած բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
    Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղ վայրի կենդանիներ էլ բաց թողեցին:
    Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
    Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
    Հեղեղի բերած տուփը ոչ մի կերպ չէր բացվում:
  2. Տրված ենթակայական դերբայներով նախադասություններ կազմի՛ր այնպես, որ դրանք ո՞ր հարցին պատասխանեն:
    Գրող,
    կառուցող,
    ներող,
    բարձրացող,
    հիացող:
  3. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`
Վաղուց հերքված վարկածըվարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև-անձրևը, որը ցանքերի համար վտանգավոր էր դարձել-անորոշ դերբայ
մառախուղով պատված լեռնագագաթներ-լեռնագագաթներ, որոնք պատվել էին մարախուղով-անորոշ դերբայ
ճանապարհորդի նկարագրված ջրվեժը-ջրվեժ, որը նկարագրված է ճանապարհորդի կողմից-հարակատար դերբայ
դժվարին կացության մեջ ընկած մարդ-մարդը, որը ընկել էր դժվար կածության մեջ-անորոշ դերբայ
գիշերները մեր այգին այցելած չորքոտանին-չորկոտանին, որը գիշերը այցելել էր մեր այգին-
անտառից սկիզբ առած վտակ-վտակ, որը սկիզբ է անում անտառից-

  1. Ընդգծված ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. դիմավոր ձևերը ո՞ր դերբայով կազմվեցին:

Օրինակ`

Հերքվող վարկածվարկած, որ հերքվում էր:

Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի, անտառից սկիզբ առնող վտակ, դժվարին կացության մեջ գտնվող մարդ, ցանքերի համար վտանգավոր  դարձող անձրև, մառախուղով պատվող լեռնագագաթներ, ջրվեժը նկարագրող ճանապարհորդ:

  1. Ընդգծված անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու. ինչպիսի՞ դիմավոր ձևեր ստացվեցին:

Օրինակ`

Գնաց ծովում լողանալու- Գնաց , որ ծովում լողանա:

Կանգնեց անկյունում նրան` նորից տեսնելու նպատակով: Խնդրեց նամակը հասցնելու մասին: Մի քանի վարկյան շահելու համար վազեց: Սպասեց հոսանքների բերելուն: Մի քանի քայլ հեռանալով`  հանդիպեց: Հոսանքի ուղղությամբ ցած վազելով` տեսավ: Ջրի պակասելու մասին խոսեցին:

Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն

Մարտի 20-26

Կլոր և օղակաձև որդեր ասկարիդ:

Կլոր որդեր upload.wikimedia.org/wikipedia/commons/6/6a/Cel...Կլոր որդերը առաջնախոռոչավոր որդերի տիպ են: Մարմինը թելանման կամ իլիկաձև է: Ունի երկկողմանի համաչափություն: Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը: Չունեն արյունատար և շնչառական համակարգ: Բազմանում են ձվադրությամբ: Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր: Ազատ ապրողները փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում: Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դետրիտով: Կլոր որդերըի մակաբույծ տեսակները բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են: Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով: Մակաբույծ կլոր որդերը հանդիսանում են մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացած մի շարք հիվանդությունների պատճառ: Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխը, սրատուտը և այլն:

Օղակաձև որդեր

Օղակավոր որդերը անողնաշարավոր կենդանիների տիպ են: Ապրում են քաղցրահամ ջրերում, ծովերում ու հողում: Օղակավոր որդերն վարում են ակտիվ կենսակերպ: Նրանց մարմինը կազմված է միանման օղակաձև հատվածներից: Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգեր: Հիմա հայտնի է օղակավոր որդերի մոտ 12.000 տեսակ: Այդ տեսակներից որոշները մակաբույծ են: Օղակավոր որդերը բաժանվում են 3 դասի՝ Սակավախոզանների դաս, Բազմախոզանների դաս և Տզրուկների դաս: Սակավախոզանները չունեն մկանոտ պարապոդիումներ և աչքի են ընկնում խոզանների սակավ քանակով: Ներկայացուցիչ է անձրևորդը: Բազմախոզանները ապրում են ծովերում: Նրանց մարմնի հատվածավորությունը վառ արտահայտված է: Յուրաքանչյուր հատվածում ունեն զույգ պարապոդիումներ և բազմաթիվ խոզաններ: Տզրուկները գիշատիչ որդեր են: Դրնաք հատուկ ծծիչների օգնությամբ կպչում են ձկների ու կաթնասունների մաշկին և ծծում իրենց ծավալից 23 անգամ շատ արյուն: Որոշ տզրուկներ արնածուծ չեն, դրանք որս են անում՝ երբեմն հարձակվելով ձկների վրա:
Ասկարիդ Ասկարիդը մակաբույծ որդ է, պատկանում է կլոր որդերի ընտանիքին: Մարմինը իլիկաձև է, էգի երկարությունը 25-40 սմ է, արուինը՝ 15-25 սմ: Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Նա չունի հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար: Այդ պատճառով մշտապես շարժվում է սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար: Ասկարիդը չունի միջանկյալ տեր, այն անցնում է իր զարգացման հիմնական փուլերը մարդու օրգանիզմում: Ահա ասկարիդի զարգացման փուլերը.Ասկարիդից պաշտպանվելու համար անհրաժեշտ է ու խնամքով լվանալ բանջարեղենը:

Լրացուցիչ աշխատանք

Պատրաստել ուսումնական նյութ անձևրորդի կառուցվածքը, նրա դերը բնության մեջ թեմայով

Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային: Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը:  Մարմնի երկարությունը՝ 30-150 սմ է,  կազմված է 80-300 օղակից։ Գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր։ Մաշկը հարուստ է լորձային հյութ արտադրող գեղձային բջիջներով և մշտապես խոնավ է։ Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին։ Անձրևորդը կարող է բազմանալ նաև անսեռ եղանակով: Եթե անձրևորդին մասնատենք, ապա յուրաքանչյուր հատվածից կվերաճի ամբողջական օրգանիզմի:
Անձրևորդերը  փորում են հողը  60-80 սմ խորությամբ, իսկ խոշոր տեսակները մինչև 8 մ խորությամբ բներ են սարքում իրենց համար, ինչով խառնում և փխրեցնում են հողը։
Անձրևից հետո անձրևավորդերը դուրս են գալիս գետնի երես, քանի որ գերխոնավ միջավայրում դժվարանում են շնչել: Անձևաորդը սնվում է փտած բույսերով, որոնք կուլ են տալիս հողի հետ։ Սնունդը աղիներում մարսվում է, ներծծվում արյան մեջ, իսկ մնացորդները դուրս են գալիս հետանցքից ու հողը հարստացնում հումուսով։ Իզուր չէ, որ Չարլզ Դարվինն անձրևորդերին անվանել է <<անտեսանելի հողագործներ»։  Անձրևորդը Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։ Արյունատար համակարգը փակ է։ Անձրևորդը իր շարժումներով փխրեցնում է հողը։ Խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է։

Մարտի 6-12

Բազմաբջիջ կենդանիներ

Բազմաբջիջ կենդանիներ, հիդրա, հիդրայի կառուցվածքը, բազմացումը : — Դավիթ  Եփրեմյանի բլոգԲազմաջիջ են այն կենդանիները որոնց մարմինը կազմված է բազմաթիվ բջիջներից: Այն բջիջները, որոնք նույն ֆուկցիան են կատարում, կազմում են հյուսվածքներ: Որոնց միջոցով կազմվում են օրգանները:

Բազմաբջիջ կենդանիների կառուցվածքը նման է միաբջիջ կենդանիներինին: Միաբջիջների նման բազմաբջիջները շարժվում, սնվում, շնչում, բազմանում և մահանում են: Բազմաբջիջ կենդանիների մեծամասնությունը տեղաշարժվում է վերջույթնների միջոցով: Դրանք կարող են լինել ոտքեր, թևեր, լողակներ և այլն: Բոլոր բազմաբջիջ կենդանիները բազմանում են սեռական համակարգով:

3.jpg

Բազմաբջիջները ունեն համաչափություն: Համաչափությունը կարող է լինել երկու տեսակի՝ երկկողմ ու ճառագայթային: Հատակին ամրացած և պասիվ տեղաշարժվող օրգանիզմները ունեն ճառագայթային համաչափություն: Դրանց օրինակներ են՝ սպունգը, հիդրան, մեդուզան, ծովաստղը և այլն: Ազատ կենսակերպ վարող և ակտիվ տեղաշարժվող օրգանիզմները ունեն երկկողմ համաչափություն: Դրանց օրինակներ են՝ խեցգետինները, ձկները, թռչունները, մարդը և այլն:

Հիդրա

Հիդրա (կենդանի) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հիդրան աղեխորշավոր կենդանի է: Նա ունի 1-1, 5 սմ երկարություն: Վարում է նստակյաց կամ քիչ շարժուն կյանք: Ապրում է քաղցրահամ ջրերում: Օժտված է վերականգնման ընդունակությամբ:

Մարմինը գլանաձև է: Դրա առաջնային մասում գտնվում է բերանը, որը շրջապատված է ծաղկապսակով: Այն ունի 5-12 շոշափուկ: Իսկ մարմնի հետևի մասում գտնվում է ներբանը, որի շնորհիվ նա շարժվում է և կպչում է ինչ-որ բանի: Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա: Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու մասերը:

Ներկայացնելու եմ նոր թեմա․

Տփակ որդեր —նյութ

Մակաբուծ որդեր՝սպիտակ պլանարիա— նյութ

Լյարդի ծծան

Տափակ որդեր

Տափակ որդերը առաջին եռաշերտ կենդանիներն են: Հայտեի է տափակ որդերի շուրջ 7 հազար տեսակ: Նրանց տիպը պարունակում է մոտավորապես 15000 տեսակ: Տափակ որդերը կլոր կամ օղակավոր որդերից ավելի ցածրակարգ կազմավորված օրգանիզմներ են: Տափակ որդերի մեծ մասը ունեն վառ գունավորում ու ոչ մեծ չափեր: Ապրում են քաղցրահամ, աղային ջրերում, կամ հողում:

Սպիտակ պլանարիա

Սպիտակ պլանարիան եռաշերտ կենդանի է, ունի հյուսվածքային չորս տիպ: Այն ունի տերևաձև մարմին և 1-2 սմ երկարություն: Ապրում է լճակներում կամ գետերի տակին: Պլանարիան սնվում է ջրում ապրող մանր կենդանիներով: Սպիտակ պլանարիան դասվում է թարթիչավոր որդերի դասին, որովհետև ողջ մարմինը պատված է թարթիչներով, որոնց միջոցով այն տեղաշարժվում է: Մարմնի հետևի մասը սուր է, իսկ առջևի մասում գտնվում են պլանարիայի երկու սև աչքերը:

Լրացուցիչ աշխատանք

Պատրաստել ուսումնական նյութեր՝թվարկված  մակաբուծների առաջացրած հիվանդությունների վերաբերյալ: Էջ112-114:

Տափակ որդերը բաժանվում են տարբեր դասերի, որոնց մեծամասնությունը մակաբույնծեր են: Մակաբույծերը այն կենդանիներն են, որոնք ապրում են ուրիշ օրգանիզմենի հաշվին: Ծծող և ժապավենաձև որդերի դասերն պատկանող բոլոր որդերը մակաբույծ են:

Ծծող որդերի դաս

Ծծող որդերը ապրում են ողնաշարավոր ու անողնաշարավոր կենդանիների հաշվին: Ծծող որդերը ունեն ծծաններ, փշեր, կեռիկներ և այլ հարմարանքներ տիրոջ մարմնին կպնելու համար:

Այդ դասին է պատկանում լյարդի ծծանը: Այն ապրում է եղջերավոր անասունների և մարդու լյարդերում ու լեղապարկում: Ահա լյարդի ծծանի բազմացումը.

Տիրոջ ստամոքսում ցիստի պատիճը քայքայվում է, և մակաբույծը թափանցում է լյարդ, որտեղ և հասնում է սեռահասուն վիճակի:

Հետագայում լյարդի ծծանը տիրոջ լյարդի պատը ծակում է իր կեռիկներով: Դա բերում է տարբեր հիվանդություններին:

быч1.jpg

Ժապավենաձև որդերի դաս

Ժապավենաձև որդերի դասի ներկայացուցիչները ապրում են ողնաշարավորների աղիներում: Նրանց մարմնի չափերը տատանվում են 1 մմ-ից մինչև 30 մետրի: Մարմնի առջևում գտնվում է գլխիկը, որն ունի տիրոջ օրգանիզմին ամրանալու հարմարանքներ՝ ծծաններ, կեռիկներ և այլն:

Այս դասի ներկայացուցիչներից է եզան երիզորդը: Այն ապրում է մարդու բարակ աղիներում, իսկ նրա միջանկյալ տերերը խոշոր եղջերավոր անասուններն են: Ահա եզան երիզորդի բազմացումը.

Ժապավենաձև որդերի դասին են պատկանում նաև խոզի երիզորդըլայն երիզորդն ու էխինոկոկը:

Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Այն ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Երբ մարդիկ ձեռք են տալիս շներին ու կատուներին, վարակվում են: Ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ: Դա նույնպես բերում է տարբեր հիվանդությունների:

Խուսափելու միջոցներ

Մակաբույծ որդերից խուսափելու հիմնական ձևը անձնական հիգիենան պահպանելն ու լավ մշակված, լվացված սննդամթերք օգտագործելն է:

Լյարդի ծծանից պաշտպանվելու համար չպետք է խմել ջրամբարների և ջրավազանների ջուրը
Երիզորդներից խուսափելու համար պետք է լավ եփել միսը:
Էխինոկոկով չվարակվելու համար պետք է պարբերաբար հետևել տնային կենդանիների մաքրությանն ու առողջությանը: