Рубрика: Պահոց, Գրականություն

Կարդում ենք արևմտահայերեն, առակներ

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ։

Առյուծը ու մարդը

-Ո՞վ է մարդը,- հարցնում է առյուծը,-և ո՞րն է նրա ուժը։
-Կգա և քեզ էլ կվնասի,-ասացին նրանք։
Առյուծը մնաց իր տեղում, վստահելով իր ուժերին։
Եվ ահա հանդից եկավ մի հողագործ մարդ:
— Մի՞թե դու ես այն մարդը, որ վախեցնում է գազաններին:
— Այո՛, ես եմ:
-Արի կռվե՛նք, -ասաց հպարտ առյուծը։Մարդն ասաց.
— Այո՛, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ քեզ կապեմ, որ չփախչես, մինչև գնամ զենքերս բերեմ, որպեսզի կռվենք:
Առյուծն ասաց.
— Երդվի՛ր, որ կգաս, և ես կլսեմ քեզ:
Մարդը երդվեց, և առայուծը համաձայնվեց։ Մարդը հանեց պարանն ու առյուծին պինդ կապեց ծառին, ծառից էլ մի հաստ ճյուղ կտրեց ու սկսեց զարկել առյուծին:
Եվ առյուծը գոչեց.
— Եթե դու մարդ ես, զարկի՛ր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպեիսի ծեծն է վայել:

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։

Ինչպես չափես, այնպես էլ կչափվես

Մի օր տղան զայրանում է ծեր հոր վրա, նրան դնում է ուսին, տանում է անտառ, այնտեղ թողնում և վերադառնում տուն։ Տարիներ հետո ամուսնանում է, որդի է ունենում, նրան խնամում և մեծացնում է։ Սակայն, այս տղան էլ իր հոր պես անշնորհակալ է դուրս գալիս։ Մի օր, երբ նրա սիրտը տխուր էր, հորը դնում է ուսին և բարձրանում սարը։
—Տղա՛ս, ինձ այստեղ թող և հետ գնա,- ասում է հայրը։
— Իսկ  ինչո՞ւ  հենց այստեղ,- հարցնում է տղան։
-Ես իմ հորը մինչև այս ծառն եմ բերել,- պատասխանում է հայրը՝ հոգոց հանելով։

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ
Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.
-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս
նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ
լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։
Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս
համար թողութիւն խնդրեմ հաւերէն։
Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.
-Երթանք, քեզի ցոյց տամ հաւանոցը:
Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու
կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.
-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ
Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…

Ուխտավոր աղվեսը

Մի օր աղվեսը ասաց աքլորին ։
-Ինչ գեղեցիկ ու անուշ կերգես ով Աքլորիկ։ Երանի գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի։ Ափսոս, որ վաղ պիտի զրկվեմ քեզ լսելու հաճույքից․ մեղավորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի գնամ։ Սիրունիկ Աքլոր, կխնդրեմ ինձ հաջորդես հավանոց առաջնորդես, որպեսզի մեղքերիս համար ներեղություն խնդրեմ հավերեն։ Այդ քաղցր խոսքերից աքլորի սիրտը փափկեց և նա ասաց։
-Գնանք, քեզ ցույց կտամ հավանոցը։
Աղվեսը աքլորի հետևից մտնում է հավաբուն, խեղդում է բոլոր հավերին և ուտում նրանց , հետո նայում է աքլորին ասելով։
-Իմ սիրունիկ աքլոր, գիտես, թե ինչքան դժվար է գնալ Սուրբ Կարապետ ուխտի քաղցած փորով..

ՏՈ՛ՒՐ ՀԱ ՏՈ՛ՒՐ
Մարդ մը անընդհատ կ’աղօթէր Աստուծոյ ու կը խնդրէր.
-Աստուա՜ծ, գոնէ անգամ մըն ալ ինծի՛ տուր, ի՞նչ կ՚ ըլլայ։ Տո՜ւր, որպէսզի
քիչ մըն ալ ես մարդավարի* ապրիմ։
Աստուծոյ հրեշտակներէն մէկուն խիղճը կը տանջէ։ Ան
կ’երթայ Բարձրեալին* քով ու կ’ըսէ.
-Տէ՜ր Աստուած, ոչ ոք խնդրանքով այդքան կ’աղօթէ Քեզի։ Մեղք է ան։
Անգամ մըն ալ այդ Մարդուն տուր։
-Ըսելիք չունիմ, կ’օգնեմ, կու տամ։ Բայց բազկաթոռին վրայ երկնցեր է ու
կ’ըսէ՝ տո՛ւր հա տո՛ւր։ Նման մէկուն ինչպէ՞ս տամ։ Անիրաւը գոնէ տեղէն
վեր ելլէր, գործ մը ընէր, ես ալ օգնէի՝ տայի…։

Տուր հա տուր

Մի մարդ անընդհատ աղոթում էր Աստծուն և խնդրում. Աստված գոնե մի անգամ ինչ կլինի ինձ տուր, որ միքիչ ես մարդավարի ապրեմ։ Աստծո հրեշտակներից մեկի խիղճը տանջեց։ Նա գնաց բարձրյալի մոտ և ասաց. -Տեր աստված ոչ ոք խնդրանքով այդքան չի աղոթել մեղք է նա մի անգամ էլ նրան տուր։ -Ասելիք չունեմ կօգնեմ կտամ։ Բայց բազկաթոռի վրա պարկել է ու ասում է տուր հա տուր։ Նման մեկին ինչպես տամ։ Անիրավը գոնե տեղից ելներ մի գործ աներ ես ել կօգնեի կտայի…

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.
-Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։
Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,
սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։
Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը
դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։
-Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի
չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։
Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան
ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը
մեռնի…։

Ագահ մարդը

Ագահ և աչքը ծակ մարդը, Ասծուց հետևյալն է խնդրում․

Տե՛ր Աստված այնպես արա, որ ինչին ձեռք տամ, ոսկի դառնա։
Աստվածը կատարում է նրա ուզածը։ Ագահը դանակը վերցնում է, որ հաց կտրի, սակաևն ոչ միայն դանակն է ոսկի դառնում նաև հացը։ Վախեցած գնում է ջուր խմելու, բաժակի հետ միասին ջուրն էլ է ոսկի դառնում։ Ինչի դիպչում է, ոսկի է դառնում։
Վա՜յ Աստված իմ, այս ի՞նչ փորձանք իմ գլխին բերեցիր, չեմ ուզում ոսկի, չեմ ուզում, միայն խնդրում եմ լավությունդ ետ վերցնես․․․։
Աստված ագահ մարդու աղաչանքին ու պաղատանքին չէր արձագանքում, և թողեց ոսկու մեջ թաղված, այնքան անօդի-ծարավ կմնա, որ այս մի քանի օրը, կմահանա․․։

ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ
Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…

Մկների ժողովը

Մի անգամ մկները հավաքվում են ժողովի որ որոշեն, թե ի՞նչ անեն որ կատվի հարձանումից զգուշանան։
-Եկեք կատվի վզից զանգ կախենք։ Հենց կատուն երևա, զանգը կզնգա, մենքել կլսենք ու կփախչենք,-ասաց մի մուկ։
-Ի՜նչ հրաշալի բան որոշեցինք,-ասեցին մկները։
Ուրիշ մուկնել թե՝
-Հրահալին հրաշալի է, բայց թող մերջտեղ ելնի նա, որ կարենա զանգը տանել և կախել կատվի վզից․․․
Բոլորը իրար էին նայում և ․․․քար լռություն է տիրում․․․։

ԵՐԵՔ ՀԱՐՈՒՍՏ
Երեք հարուստ կը վիճին ու վէճը հարթելու համար կ՚երթան Խիկար
իմաստունին քով.
—Մենք եկած ենք գիտնալու, թէ մեզմէ ո՞վ հարուստ է։
—Դու՛ն խօսիր,— կը դիմէ իմաստունը առաջին մարդուն։
—Ես ոսկիի ու արծաթի, տուն ու տեղի, ունեցուածքի եւ արտ ու դաշտի տէր
եմ, հարստութեանս չափ ու սահման չկայ։
—Հիմա ալ դո՛ւն խօսէ տեսնենք,—կը դիմէ երկրորդին։
—Ես թէեւ թագաւորին զօրապետն եմ, բայց իրմէ երեք անգամ աւելի
հարուստ եմ։
—Իսկ դո՛ւն ինչ կ՚ըսես,— կը դիմէ Իմաստունը երրորդին։
—Ի՞նչ ըսեմ։ Ես ո՛չ պաշտօն ունիմ, ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ ալ արտ ու
դաշտ։ Ես գիտուն մարդ մըն եմ, ունեցած-չունեցածս գլխուս մէջն է։
Երեքը լսելէն յետոյ Խիկար Իմաստուն կ՚ըսէ.
—Ձեզմէ ամէնէն հարուստը գիտունն է. անոր հարստութիւնը մնայուն ու
անվերջանալի է եւ ոչ ոք կրնայ զայն խլել անկէ…։

Երեք հարուստը

Երեք հարուստ վիճում էին և վեճը պարզելու համար որոշեցին գնալ Խիկար իմաստունի մոտ։
-Մենք եկել ենք իմանալու թե ո՞վ է մեզանից ամենահարուստը։
-Դու պատմիր քո ունեցվածքի մասին, – ասաց իմաստունը առաջին մարդուն։
-Ես ոսկու և արծաթի, տան ու տեղի, ունեցվածքի և արտ ու դաշտերի տերն եմ, հարստությունս չափ և սահման չունի։
-Հիմա էլ դու պատմիր տեսնեմ, – ասաց իմաստունը երկրորդ մարդուն։
-Չնայած նրան, որ ես թագավորի զորապետն եմ, ես նրանից երեք անգամ ավելի հարուստ եմ։
-Իսկ դու ի՞նչ կասես, – դիմում է իմաստունը երրորդին։
-Ի՞նչ ասեմ։ Ես ոչ պաշտոն ունեմ, ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ էլ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ են և իմ ամբողջ ունեցվածքը իմ գլխում է։

Оставьте комментарий