Рубрика: Հայոց Լեզու

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանք:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել, բարձրացնում-բարձրացնել, կանգնած է-կանգնել, պնդեց-պնդել, շփոթված -շփոթվել, թոթվեցին-թոթվել, չեն մտածել-մտածել, ասաց-ասել, վիճում են-վիճել, մեծանում են-մեծանալ, հեռանում են-հեռանալ, լսեն-լսել, ստիպված-ստիպել, գոռում -գոռալ, ջնջվում են-ջնջվել, իշխում-իշխել, խոսում են-խոսել, շշնջում-շշնջալ, ասում-ասել, մի մոռացեք-մոռանալ, մի չարաշահեք-չարաշահել, գտնի-գտնել, գտնվում են-գտնվել, առտաբերված-առտաբերել
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-կարծել
պնդել-կարծրացնել
իշխել-տիրապետել
արտաբերել-հնչել
թոթվել-շարժել
ջնջել-մաքրել
շշնջալ-փսփսալ
ստիպել-պարտադրել
գոռալ-մեծամիտ
վիճել-կռվել
շփոթվել-խառնվել
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ-առաջանալ, խիտ-խտանալ, խոր-խորանալ, ոսր-որսալ, մահ-մահանալ, կույր-կուրանալ, բազում-բազմանալ, ուրախ-ուրախանալ, ծեր-ծերանալ, գեղեցիկ-գեղեցկանալ, վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մոտենալ, հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագնել, թիռ-թռչել, սառ-սառչել, կիպ-կպչել, տես-տեսնել: