Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն

Մարտի 20-26

Կլոր և օղակաձև որդեր ասկարիդ:

Կլոր որդեր upload.wikimedia.org/wikipedia/commons/6/6a/Cel...Կլոր որդերը առաջնախոռոչավոր որդերի տիպ են: Մարմինը թելանման կամ իլիկաձև է: Ունի երկկողմանի համաչափություն: Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը: Չունեն արյունատար և շնչառական համակարգ: Բազմանում են ձվադրությամբ: Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր: Ազատ ապրողները փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում: Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դետրիտով: Կլոր որդերըի մակաբույծ տեսակները բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են: Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով: Մակաբույծ կլոր որդերը հանդիսանում են մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացած մի շարք հիվանդությունների պատճառ: Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխը, սրատուտը և այլն:

Օղակաձև որդեր

Օղակավոր որդերը անողնաշարավոր կենդանիների տիպ են: Ապրում են քաղցրահամ ջրերում, ծովերում ու հողում: Օղակավոր որդերն վարում են ակտիվ կենսակերպ: Նրանց մարմինը կազմված է միանման օղակաձև հատվածներից: Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգեր: Հիմա հայտնի է օղակավոր որդերի մոտ 12.000 տեսակ: Այդ տեսակներից որոշները մակաբույծ են: Օղակավոր որդերը բաժանվում են 3 դասի՝ Սակավախոզանների դաս, Բազմախոզանների դաս և Տզրուկների դաս: Սակավախոզանները չունեն մկանոտ պարապոդիումներ և աչքի են ընկնում խոզանների սակավ քանակով: Ներկայացուցիչ է անձրևորդը: Բազմախոզանները ապրում են ծովերում: Նրանց մարմնի հատվածավորությունը վառ արտահայտված է: Յուրաքանչյուր հատվածում ունեն զույգ պարապոդիումներ և բազմաթիվ խոզաններ: Տզրուկները գիշատիչ որդեր են: Դրնաք հատուկ ծծիչների օգնությամբ կպչում են ձկների ու կաթնասունների մաշկին և ծծում իրենց ծավալից 23 անգամ շատ արյուն: Որոշ տզրուկներ արնածուծ չեն, դրանք որս են անում՝ երբեմն հարձակվելով ձկների վրա:
Ասկարիդ Ասկարիդը մակաբույծ որդ է, պատկանում է կլոր որդերի ընտանիքին: Մարմինը իլիկաձև է, էգի երկարությունը 25-40 սմ է, արուինը՝ 15-25 սմ: Ասկարիդը ապրում է մարդու աղիներում և սնվում է կիսամարսված սննդանյութով: Նա չունի հարմարանքներ աղիքի պատին ամրանալու համար: Այդ պատճառով մշտապես շարժվում է սննդային զանգվածի հոսքին հակառակ՝ աղիքից դուրս չգալու համար: Ասկարիդը չունի միջանկյալ տեր, այն անցնում է իր զարգացման հիմնական փուլերը մարդու օրգանիզմում: Ահա ասկարիդի զարգացման փուլերը.Ասկարիդից պաշտպանվելու համար անհրաժեշտ է ու խնամքով լվանալ բանջարեղենը:

Լրացուցիչ աշխատանք

Պատրաստել ուսումնական նյութ անձևրորդի կառուցվածքը, նրա դերը բնության մեջ թեմայով

Անձրևորդը ունի կենդանիներին բնորոշ բոլոր չորս հյուսվածքները՝ էպիթելային, շարակցական, նյարդային, մկանային: Անձրևորդի օրգան համակարգերը ավելի լավ են զարգացած, նրանց մոտ առաջին անգամ դրսևորվում է արյունատար համակարգը և մարմնի երկրորդային խոռոչը:  Մարմնի երկարությունը՝ 30-150 սմ է,  կազմված է 80-300 օղակից։ Գույնը բաց մոխրագույն է կամ կարմիր։ Մաշկը հարուստ է լորձային հյութ արտադրող գեղձային բջիջներով և մշտապես խոնավ է։ Շարժվում է խոզանների օգնությամբ, որոնք անզեն աչքով անտեսանելի են և տեղադրված են մարմնի հատվածների կողքերին։ Անձրևորդը կարող է բազմանալ նաև անսեռ եղանակով: Եթե անձրևորդին մասնատենք, ապա յուրաքանչյուր հատվածից կվերաճի ամբողջական օրգանիզմի:
Անձրևորդերը  փորում են հողը  60-80 սմ խորությամբ, իսկ խոշոր տեսակները մինչև 8 մ խորությամբ բներ են սարքում իրենց համար, ինչով խառնում և փխրեցնում են հողը։
Անձրևից հետո անձրևավորդերը դուրս են գալիս գետնի երես, քանի որ գերխոնավ միջավայրում դժվարանում են շնչել: Անձևաորդը սնվում է փտած բույսերով, որոնք կուլ են տալիս հողի հետ։ Սնունդը աղիներում մարսվում է, ներծծվում արյան մեջ, իսկ մնացորդները դուրս են գալիս հետանցքից ու հողը հարստացնում հումուսով։ Իզուր չէ, որ Չարլզ Դարվինն անձրևորդերին անվանել է <<անտեսանելի հողագործներ»։  Անձրևորդը Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։ Արյունատար համակարգը փակ է։ Անձրևորդը իր շարժումներով փխրեցնում է հողը։ Խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է։

Մարտի 6-12

Բազմաբջիջ կենդանիներ

Բազմաբջիջ կենդանիներ, հիդրա, հիդրայի կառուցվածքը, բազմացումը : — Դավիթ  Եփրեմյանի բլոգԲազմաջիջ են այն կենդանիները որոնց մարմինը կազմված է բազմաթիվ բջիջներից: Այն բջիջները, որոնք նույն ֆուկցիան են կատարում, կազմում են հյուսվածքներ: Որոնց միջոցով կազմվում են օրգանները:

Բազմաբջիջ կենդանիների կառուցվածքը նման է միաբջիջ կենդանիներինին: Միաբջիջների նման բազմաբջիջները շարժվում, սնվում, շնչում, բազմանում և մահանում են: Բազմաբջիջ կենդանիների մեծամասնությունը տեղաշարժվում է վերջույթնների միջոցով: Դրանք կարող են լինել ոտքեր, թևեր, լողակներ և այլն: Բոլոր բազմաբջիջ կենդանիները բազմանում են սեռական համակարգով:

3.jpg

Բազմաբջիջները ունեն համաչափություն: Համաչափությունը կարող է լինել երկու տեսակի՝ երկկողմ ու ճառագայթային: Հատակին ամրացած և պասիվ տեղաշարժվող օրգանիզմները ունեն ճառագայթային համաչափություն: Դրանց օրինակներ են՝ սպունգը, հիդրան, մեդուզան, ծովաստղը և այլն: Ազատ կենսակերպ վարող և ակտիվ տեղաշարժվող օրգանիզմները ունեն երկկողմ համաչափություն: Դրանց օրինակներ են՝ խեցգետինները, ձկները, թռչունները, մարդը և այլն:

Հիդրա

Հիդրա (կենդանի) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հիդրան աղեխորշավոր կենդանի է: Նա ունի 1-1, 5 սմ երկարություն: Վարում է նստակյաց կամ քիչ շարժուն կյանք: Ապրում է քաղցրահամ ջրերում: Օժտված է վերականգնման ընդունակությամբ:

Մարմինը գլանաձև է: Դրա առաջնային մասում գտնվում է բերանը, որը շրջապատված է ծաղկապսակով: Այն ունի 5-12 շոշափուկ: Իսկ մարմնի հետևի մասում գտնվում է ներբանը, որի շնորհիվ նա շարժվում է և կպչում է ինչ-որ բանի: Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա: Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու մասերը:

Ներկայացնելու եմ նոր թեմա․

Տփակ որդեր —նյութ

Մակաբուծ որդեր՝սպիտակ պլանարիա— նյութ

Լյարդի ծծան

Տափակ որդեր

Տափակ որդերը առաջին եռաշերտ կենդանիներն են: Հայտեի է տափակ որդերի շուրջ 7 հազար տեսակ: Նրանց տիպը պարունակում է մոտավորապես 15000 տեսակ: Տափակ որդերը կլոր կամ օղակավոր որդերից ավելի ցածրակարգ կազմավորված օրգանիզմներ են: Տափակ որդերի մեծ մասը ունեն վառ գունավորում ու ոչ մեծ չափեր: Ապրում են քաղցրահամ, աղային ջրերում, կամ հողում:

Սպիտակ պլանարիա

Սպիտակ պլանարիան եռաշերտ կենդանի է, ունի հյուսվածքային չորս տիպ: Այն ունի տերևաձև մարմին և 1-2 սմ երկարություն: Ապրում է լճակներում կամ գետերի տակին: Պլանարիան սնվում է ջրում ապրող մանր կենդանիներով: Սպիտակ պլանարիան դասվում է թարթիչավոր որդերի դասին, որովհետև ողջ մարմինը պատված է թարթիչներով, որոնց միջոցով այն տեղաշարժվում է: Մարմնի հետևի մասը սուր է, իսկ առջևի մասում գտնվում են պլանարիայի երկու սև աչքերը:

Լրացուցիչ աշխատանք

Պատրաստել ուսումնական նյութեր՝թվարկված  մակաբուծների առաջացրած հիվանդությունների վերաբերյալ: Էջ112-114:

Տափակ որդերը բաժանվում են տարբեր դասերի, որոնց մեծամասնությունը մակաբույնծեր են: Մակաբույծերը այն կենդանիներն են, որոնք ապրում են ուրիշ օրգանիզմենի հաշվին: Ծծող և ժապավենաձև որդերի դասերն պատկանող բոլոր որդերը մակաբույծ են:

Ծծող որդերի դաս

Ծծող որդերը ապրում են ողնաշարավոր ու անողնաշարավոր կենդանիների հաշվին: Ծծող որդերը ունեն ծծաններ, փշեր, կեռիկներ և այլ հարմարանքներ տիրոջ մարմնին կպնելու համար:

Այդ դասին է պատկանում լյարդի ծծանը: Այն ապրում է եղջերավոր անասունների և մարդու լյարդերում ու լեղապարկում: Ահա լյարդի ծծանի բազմացումը.

Տիրոջ ստամոքսում ցիստի պատիճը քայքայվում է, և մակաբույծը թափանցում է լյարդ, որտեղ և հասնում է սեռահասուն վիճակի:

Հետագայում լյարդի ծծանը տիրոջ լյարդի պատը ծակում է իր կեռիկներով: Դա բերում է տարբեր հիվանդություններին:

быч1.jpg

Ժապավենաձև որդերի դաս

Ժապավենաձև որդերի դասի ներկայացուցիչները ապրում են ողնաշարավորների աղիներում: Նրանց մարմնի չափերը տատանվում են 1 մմ-ից մինչև 30 մետրի: Մարմնի առջևում գտնվում է գլխիկը, որն ունի տիրոջ օրգանիզմին ամրանալու հարմարանքներ՝ ծծաններ, կեռիկներ և այլն:

Այս դասի ներկայացուցիչներից է եզան երիզորդը: Այն ապրում է մարդու բարակ աղիներում, իսկ նրա միջանկյալ տերերը խոշոր եղջերավոր անասուններն են: Ահա եզան երիզորդի բազմացումը.

Ժապավենաձև որդերի դասին են պատկանում նաև խոզի երիզորդըլայն երիզորդն ու էխինոկոկը:

Էխինոկոկը ամենափոքր ժապավենաձև որդն է: Այն ապրում է շների բարակ աղիներում, իսկ արտազատված ձվերը լինում են այդ կենդանիների մաշկի վրա՝ մազածածկույթում: Երբ մարդիկ ձեռք են տալիս շներին ու կատուներին, վարակվում են: Ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են բերանի խոռոչ, ապա աղիներ, հետո թոքեր, լյարդ կամ այլ օրգաններ: Դա նույնպես բերում է տարբեր հիվանդությունների:

Խուսափելու միջոցներ

Մակաբույծ որդերից խուսափելու հիմնական ձևը անձնական հիգիենան պահպանելն ու լավ մշակված, լվացված սննդամթերք օգտագործելն է:

Լյարդի ծծանից պաշտպանվելու համար չպետք է խմել ջրամբարների և ջրավազանների ջուրը
Երիզորդներից խուսափելու համար պետք է լավ եփել միսը:
Էխինոկոկով չվարակվելու համար պետք է պարբերաբար հետևել տնային կենդանիների մաքրությանն ու առողջությանը:

Рубрика: Պատմություն

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 13-20-ը

Առաջադրանք 1

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./

  • Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:
  • Թվարկիր  Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները
  • Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը:
  • Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:

Աղբյուրը ՝Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, /պատմել/

Արքայացանկ

  1. Աշոտ Ա  885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7.  Գագիկ Ա 990-1020
  8.  Հովհաննես-Սմբատ 1020-1041
  9.  Գագիկ Բ 1042-1045

Առաջադրանք 2

  • Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:
  • Բնութագրել Աշոտ Երկաթին:
  • Պատմիր Աշոտ Երկաթի օրոք  արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:
  • Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;
  • Կարդալ  Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփել

Աղբյուրը՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 85-87,   Աշոտ Երկաթ