Рубрика: Գրականություն

Արդեն գարուն է․․․

Գարուն․․․ Գարուն ասելով՝ հասկանում եմ բնության զարթոնք, պայծառ արև, գույների հրավառություն, թռչունների ծլվլոց,  մաքուր ու կանաչ բակ ու պարտեզ, մի խոսքով մաքրություն, պարզություն և լուսավորություն։ Գարնանը մարդիկ դառնում են ավելի պայծառ, ուրախ ու զվարթ։ Ես գարնան գալուստով էլ ավելի եմ ակտիվանում ու դառնում աշխատասեր, ինչպես ժրաջան մեղուները, ավելի ուրախ եմ լինում, քանի որ բնության, քաղաքի գույները այնքան պատկերավոր են, որ անկախ քեզանից ուզում ես գոռալ, ջա՜ն գարուն է, բացե՛ք դուռ ու լուսամուտ, թափվե՛ք դուրս ու դիմավորե՛ք գարունը։ Հիշեցի Վահան Տերյանի այս տողերը 

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։