Рубрика: Կենսաբանություն

Կենսաբանություն 20-26

  • Համեմատել միաբջիջ կենդանիների կառուցվածքը և կենսակերպը:
  • Համացանցից գտնել տեղեկություններ նախակենդանիների առաջացրած հիվանդությունների (քնախտ, դիզինթերիա, մալարիա և այլն) վերաբերյալ
  • դրանց ախտանիշները , տարածման մեթոդները, կանխարգելումն ու բուժումը:

Լրացուցիչ աշխատանք

  • Պատրաստել տեսնյութ նշված հիվանդություններից մեկով
Картинки по запросу "Նախակենդանիներն ու նրանց առաջացրած հիվանդությունները"

Նախակենդանիների մեկ բջիջը համարվում է ամբողջական օրգանիզմ. այն կարող է ինքնուրույն տեղաշարժվել, սնունդ ընդունել, պաշտպանվել կենդանիներից և այլն։ Բացի բոլոր բջիջներին բնորոշ օրգանոիդներից, ինչպիսիք են միտոքոնդրիումները, էնդոպլազմային ցանցը և այլն, նախակենդանիներն ունեն իրենց բնորոշ սեփական օրգանոիդները, ինչպես՝ շարժողական, մարսողական, արտազատիչ: Նախակենդանիները բազմանում են անսեռ  և սեռական ճանապարհով։ Որոշ ներկայացուցիչների մոտ նկատվում է անսեռ և սեռական բազմացման եղանակների հերթափոխություն։  Читать далее «Կենսաբանություն 20-26»

Рубрика: Պատմություն

Պատմություն

  1. Բացատրել բառերը

Հավիտյանս հավիտենից – ընդմիշտ
Կեղծուրացություն –թվացյալ հրաժարվելը դավանանքից՝ կրոնից
Մոգ –զրադաշտական կրոնին հետևող, կրակապաշտ
Ատրուշան –կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակըմիշտ վառ էր պահվում
Միաբանություն –այստեղ՝ միասնություն
Աշխարհագիր անցկացնել – այստեղ՝ մարդահամար և գույքագրություն անել

2.Նկարագրել Արշակունյաց արքայատոհմի անկումից հետո ինչ իրավիճակ էր Հայաստանում:
Արշակունիների թագավորության անկումից հետո Հայաստանը պահպանեց ներքին ինքնավարությունը: Հայ նախարարներն իրենց տիրույթներում ինքնուրույնություն էին վայելում, իսկ Հայաստանը մյուս մարզպանություններից ավելի լայն իրավունքներ ուներ:

3. Ներկայացնել Հազկերտ Երկրորդի վարած քաղաքականությունը հայերի նկատմամբ:
Անհանդուրժողական քաղաքականությունը սկսվեց պարսից արքա Հազկերտ II-ի օրոք, ով ցանկանում էր լիակատար վերահսկողություն հաստատել հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական
և հոգևոր-մշակութային կյանքում: Բնականաբար, հայ ժողովուրդը չէր կարող թույլ տալ այդպիսի քաղաքականության իրագործումը իր հայրենիքում։ Աշխարհագրի անցկացումից հետո պարսից կառավարությունը կրկնապատկեց հարկերը՝ ծանրացնելով ժողովրդի տնտեսական դրությունը:
Լիակատար վերահսկողության հասնելու համար Ամատունիներից վերցվեց հազարապետության գործակալությունը և հանձնվեց պարսիկ պաշտոնյայի: Եկեղեցին նույնպես հարկատու էր և զրկված էր դատական
իշխանությունից, իսկ մարզպան Վասակ Սյունին հեռացվեց իր պաշտոնից:

4. Փորձիր արդարացնել Վասակ Սյունու դիրքորքշումը:

449-451 թթ, երկրում ծավալված ժողովրդա-ազատագրական շարժման ժամանակ Վասակ Սյունին վարել է այն կանխելու եւ արյունահեղ կռվից խուսափելու քաղաքականություն՝ գտնելով, որ առանց Բյուզանդիայի ռազմական օգնության հայկական սակավաթիվ ուժերը չեն կարող հաղթանակի հասնել պարսկական մեծաքանակ ուժերի դեմ: Չհասնելով արդյունքի, Վասակ Սյունին վճռական պահին լքել է ապստամբներին: Վասակը ժամանակի ուսյալ այրերից էր և

Рубрика: ֆիզիկա 7

Թեման.Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

Նախագիծ՝ՈՒժեր

Թեման.Առաձգականության ուժ:Հուկի օրենք:Ուժաչափ:

Կրկնել նաև Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:

Դասարանում  քննարկվող հարցեր.

1.Ո՞ր երևույթն է կոչվում դեֆորմացիա

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

2.Դեֆորմացիայի  օրինակների քննարկում

Մատիտի կոտրվելը, թղթի պատռվելը։

3.Ո՞ր դեֆորմացիան է կոչվում առաձգական ,որը՝պլաստիկ:Բերել օրինակներ

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերկանգնում է իր ձևն ու չափը դեֆորմացիան կոչվում է առաձգական, իսկ հակառակ դեպքում պլաստիկ։

Առաձգական դեֆորմացիա է գնդակ տշելիս գնդակի վրա փոս արաջանալը, իսկ պլաստիկ է մատիտի կոտրվելը:

4.Ո՞ր ուժն են անվանում ծանրության ուժ

Այն ուժը, որով Երկիրը ձգում է մարմիններին կոչվում է ծանրության ուժ։

5.Ինչպե՞ս է կախված ծանրության ուժը  մարմնի զանգվածից

6.Ո՞ր ուժն են անվանում առաձգական ուժ,և ինչպե՞ս է այն ուղղված:

Առաձգական ուժը այն ուժն է որը առաձգական դեֆորմացիաի ժամանակ հետ է բերում մարմնի սկզբնական ձևը, այն միշտ ուղղված է ազդեցության հակառակ կողմ:

7.Հուկի օրենքի ձևակերպում

Առանձնական  դեֆորմացիայի ժամանակ տվյալ մարմնում առաջացած ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

8.Հուկի օրենքն արտահայտող բանաձևը

Fառ=kx

9.Ի՞նչ կառուցվածք ունի ուժաչափը

Ուժաչափի հիմնական մասը զսպանակ է, որը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։ Երբ զսպանակի կեռիկի վրա ուժ է ազդում, այն սահում է ուժաչափի հենքին ամրացված սանդղակի վրայով և ցույց է տալիս ուժի համապատասխան արժեքը։

10.Ո՞ր օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը

Լրացուցիչ առաջադրանք

Է.Ղազարյանի դասագրքից էջ64 -ից մինչև էջ 70

ԿատարելԳ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից.էջ39-ից  մինչև 44-ը եղած

տարբերակները ։Վ․ԻԼուկաշիկի խնդրագրքից էջ 35 ,խնդիրներ 275-ից-285-ը։