Рубрика: Պահոց, Քիմիա

Ամոնիումի երկքրոմատ <Հրաբուխ  սեղանի վրա>

Փորձը անհրաժեշտ է կատարել քարշիչ պահարանում։ “Հրաբխի” ժայթքումը մոտիկից տեսնելու համար բավական է ունենալ միայն մեկ նյութ՝ ամոնիումի երկքրոմատ՝ (NH4)2CrO7; որը շատ գեղեցիկ նարնջագույն բյուրեղական նյութ է։

Անհրաժեշտ պարագաներ՝ ամոնիումի երկքրոմատ, լուցկի, հախճապակե անոթ, տարրա։

Հախճապակե սալիկի վրա բլրակի ձևով լցրեցինք մոտ 4 գ ամոնիումի երկքրոմատ /կարելի էր նաև լցնել հախճապակե փոքր հալքանոթի մեջ/։ Մակերևույթին պատրաստեցինք <<խառնարան>>՝ փոքր փոսիկի ձևով։ Այդ բոլորը պատրաստելուց հետո <<խառնարանին>> մոտեցնեցինք վառվող լուցկին։ Արդյունքում “հրաբուխը” արթնացավ, և “խառնարանից” սկսեցին ժայթքել գեղեցիկ կարմիր կայծեր, որոնք սառչելով փոխակերպվեցին կանաչ գույնի “լավայի”, որը, մինչև ռեակցիայի ավարտը հոսելով, ամբողջովին ծածկեց հախճապակե տարրան։

Կանաչ գույնի “լավան” քրոմի III օքսիդն է՝ Cr2O3: Այս գեղեցիկ փորձի ընթացքը պայմանավորված էր հետևյալ քիմիական փոխարկումով։

(NH4)2Cr2O7=Cr2O3+N2+4H2O