Рубрика: Գրականություն

Ավետիք Իսահակյանի հուշերը Տերյանի մասին

Վահանի եղբայրներին՝ Ջավաղեցուն և Արամին ճանաչում էի վաղուց և գիտեի, որ նրանք եղբայր ունեն Լազարյան ճեմարանում, իսկ իրեն՝ Վահանին, առաջին անգամ տեսա Մոսկվայում, 1940թ. մարտ ամսին այցի էի գնացել Լազարյան ճեմարան: Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող-աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս և հարցերիս պատասխանում: Ցույց էին տալիս ճեմարանի սրահները, գրադարանը, դահլիճը և այլ անկյուններ, պատմում էին ճեմարանի հինավուրց ավանդույթներից, մինչդեռ Վահանը լուռ ու անխոս հետևում էր մեզ՝ աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան կարմրում ու շփոթվում էր:

Մնաք բարևին՝ Վահանը ձեռքս ամուր սեղմեց և շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ: Մի երկու օր հետո Վահանն իր ընկերոջ հետ մոտս եկավ: Որքան ուղեկցող ընկերը սիրում էր շատախոսել, նույնքան նա լուռ էր կամ սակավախոս: Առաջինը հետաքրքրվում էր Կովկասի քաղաքական կացությամբ, իսկ Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվազանդեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը և ուրիշները:

Երբ ես նայում էի նրան՝ հուզվում էր, գլուխը կախում: Իմ հարցին, թե՝ արդյոք ուսանողությունը հետևում է հայ գրականությանը, Վահանը, կարծես, բոլոր ուսանողների կողմից, իբրև պատասխան, կարմրելով արտասանեց իմ ոտանավորներից մի երկու նմուշ:

Հաջորդ տարին, 1905 թվին, ամռանը Ախալքալաքի գավառումն էի: Թափառումերիս ընթացքին հյուր եղա Վահանեց ընտանիքի մոտ Գանձա գյուղում: Վահանի հայրը քահանա էր, մի շատ տարօրինակ և հետաքրքրական մարդ: Բոլոր որդիները, մանավանդ Վահանը, ապշեցուցիչ նմանություն ունեին իրենց հորը՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք, թուխ մազեր, ջղային կազմվածք:

Վահանի մայրը վաղուց վախճանված էր, և տունը քույրն ու մեծ հարսն էին կառավարում: Ընտանիքը հուզիչ գուրգուրանք ուներ Վահանի հանդեպ, որ տան կրտսերն էր, և Վանիկ էին կոչում նրան:

Վարդավառի կիրակին էր, մի պայծառ օր: Գնացինք Գանձայից ոչ շատ հեռու ս.Հովաննեսի մատուռը, որը ուխտատեղի էր:

Ես ու Վահանը նստել էինք մատուռի տակ, ծխում էինք ու դիտում պարողներին և քեֆ անողներին:

Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:

Մյուս օրը առավոտյան գնացինք տեսնելու Փարվանա լիճը: Բարձրացանք մի բլրակի վրա, որը իշխում էր շրջակայքին: Վահանը հափշտակված նայում էր ՝ հայացքը թափառելով ամեն կողմ, և արտասանեց յուրովի Հ.Թումանյանի «Փարվանայից».-Նայի՜ր, -ասում էր Վահանն ինձ, – ա՜խ, ի՜նչ տխուր աչքեր ունեն մեր գյուղացիները, ի՜նչ մտահոգ դեմքեր՝ արևով, անձրևով այրված ու բովված: Ի՜նչ դառն աղքատւթյուն է կաթում վրաներից, բայց ուրախանում են: Բայց ի՜նչ թաղծոտ ուրախություն է այս: Իբրև թե ուրախ երգեր են երգում, բայց ի՜նչքան վիշտ ու մորմոք կա սրանց ուրախ երգերի մեջ: Դարերի տառապանքն է խոսում սրանց բերանով: Այս ժողովրդին մեր ինտելիգենցիան չի կարող հասկանալ, ու՞ր մնաց օտարը: Մեր նոր գրողներից Թումանյանը և դու, միայն երկուսդ, զգում եք մեր ժողովրդին: Ձեզնից հետո կամ նոր, բոլորովին նոր երգ պիտի ասել, կամ պիտի լռել:

-Շատ եմ սիրում իմ բարձրագահ հայրենիքը և նրա խոնարհ ժողովրդին, որ աշխատում է ու երազում, տքնում է ու երգում…

«Այս պատանու հոգին,- մտածում էի ես,- պարուրված է երազով, ինչպես իր հայրենի լեռներն ու լճակները՝կապույտ մշուշով…»:

Եվ այս սրտագին զրույցներից այն խորին տպավորությունն առա, որ ես բանաստեղծական էության հետ գործ ունեմ, որ այս զգայուն հոգում ապրումները մթին խորության մեջ են կատարվում, որ նա աշխարհը զգում է երազներով և երազների մեջ:

Անջնջելի կենդանի են իմ հոգում այն քնքուշ երեկոները և անդորր գիշերները, որ ապրել եմ Վահանի մայրենի գյուղում, պատանի Վահանի հետ միասին:
———
1906 թվին, հունվարին, Վահանին և իր դասընկերոջը հանդիպեցի Թիֆլիսում: Հեղափոխական հուզումնալից իրադարձությունների հետևանքով ժամանակավորապես գոցված էր Լազարյան ճեմարանը, ուստի նրանք վերադարձել էին Կովկաս: Նրանք ուզում էին հեղափոխական աշխատանք, պրոպագանդ տանել ժողովրդի մեջ: Ընդառաջելով նրանց փափագին, որոշեցի նրանց հետս տանել Ալեքսանդրապոլ (Լենինական) և ուղարկել Շիրակի գյուղերը, որպեսզի ժողովրդին բացատրեն Ռուսաստանում տեղի ունեցող անցքերը:

Այսօրվա պես հիշում եմ. – Վահանն ու դասընկերը՝ ահագին, սև ծոպավոր փափախները գլխներին՝ ոգևորված վագոն նստեցին:

Ալեքպոլում հաճախ լինում էին նրանք ինձ մոտ, ես էլ նրանց մոտ, հյուրանոցում: Մինչև ուշ գիշեր զրույց էինք անում, բայց ոչինչ չեմ հիշում հիմա այդ զրույցներից: Միայն երկու դեպք եմ վերհիշում:

Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ ոտանավորների, Թումանյանի և ուրիշների նմանություններ:

Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ, լավագույն կերպով պատրաստված, տեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներ: Շատ հիասթափվեցի: Վահանը դեռ իրեն չէր գտել. Հրաշքը դեռ տեղի չէր ունեցել:

Երկրորդ վերհուշս այս է:

Նրանք գյուղերը շրջելիս, եղբորս մոտ հյուր էին եղել Ղազարապատ գյուղում. այնտեղից էլ ձմեռ օրով գնացել էին Անի:

-Անսահման գեղեցիկ է Անին,- ասում է Վահանը: Եվ իրոք, Անին իր ճարտարապետական հուշարձաններով ազդել էր նրա մտքի և երևակայության վրա:
——–
1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից այստեղ չկար:

Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ: -«Հ.Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունեմ»:

Երեկոյան եղա Հ.Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի բանաստեղծությունների նկատմամբ:

-Հա է՜,շատ դրուստ ես ասում: Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ: Պատկերները թեև թույլ են և քիչ, բայց լեզուն՝ մաքուր զտված և արծաթե զանգի պես՝ հնչուն: Իմ ազդեցությունը բնավ չտեսա այնտեղ, բայց քո և Դերենիկի տրամադրությունների արձագանքը կարծես կա, մանավանդ՝ քո: Դու ի՞նչ ես կարծում, համենայն դեպս՝ մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի…

Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր,Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով մեր քնարերգության մեջ մի նոր էջ բացվեց:

Վահանը հաճախ գրում էր ինձ Մոսկվայից: Հայտնում էր իր ծրագրերի, իր գրածների և գրելիքների մասին:

1909 թվին, ամռանը, Ախալքալաք գնալիս Վահանը կանգ առավ Ալեքպոլում, մի քանի օր ինձ մոտ հյուր մնալով՝ կարդաց իր նոր գրած «Ոսկի հեքիաթ» ցիկլից: Ես էլ գրել էի «Աբու-Լալա Մահարին», ցույց տվի նրան, հավանեց և մի քանի նկատողություններ արավ: Նրա խորհրդով նախերգանքի մեջ, -Մահարու հակիրճ կենսագրականում, -փոփոխություն մտցրի, որ մինչև այսօր էլ չգիտեմ լավ արեցի, թե վատ:

Ավելորդ չեմ համարում մեջ բերել այդ: Գրել էի այսպես.
«…Եվ մի գիշեր, երբ շատ լքված էր նա և սրտաբեկ, դուրս հանեց երևակայության միջից քաջագնաց ուղտերի մի քարավան՝ ընտիր սարքով, և մինչ Բաղդադը քուն էր մտել Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա – գաղտնի հեռացավ քաղաքից…»:

Վահանը գտավ, որ սա շատ անիրական կթվա, շատ անհամոզիչ: Եվ, ուրեմն, իբրև թե ավելի համոզիչ կլինի, եթե Մահարին իրական քարավան ունենա:

Այս տեսակցությունը, դժբախտաբար, վերջինը եղավ. էլ չտեսանք իրար. Ո՞վ կարող էր երևակայել, թե այս հազվագյուտ տաղանդն իր ստեղծագործական փթթումի պահին պիտի թողնի մեզ…այսպես վաղաժամ:

Աղբյուրը

Рубрика: Հայոց Լեզու

Դերանուններ

երանուններ  կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:
Դերանուններն  ըստ  կազմության  լինում  են  պարզ  (ես,  այս,  ուրիշ)  և  բաղադրյալ  (այստեղ,  ինչպես):  Բաղադրյալ  դերանուններից  մի  քանիսն  ունեն  հարադիր  գրություն  (մի  քանի,  ոչ  ոք  և  այլն):
Գոյականին  փոխարինող  դերանունները  հոլովվում  են  հիմնականում  գոյականների  նման: Գոյականներից  տարբեր  կերպ  են  հոլովվում  ես,  դու,  նա,  ինքը,  մենք,  դուք,  սա,  դա,  ով  դերանունները:
Դերանունների  գործածությունը  խոսքն  ազատում  է  կրկնություններից:

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանուններն են՝ ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

 Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

 Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

 Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

 Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

 Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

Անձնական դերանունների հոլովումը:


Եզակի թիվ
  Հոգնակի թիվ  
 Առաջին դեմք  Երկրորդ դեմքԵրրորդ դեմքԱռաջին դեմք  Երկրորդ դեմքԵրրորդ դեմք
Ուղղ.ես, ինքս դու, ինքդնա, ինքըմենք, ինքներսդուք, ինքներդնրանք, իրենք
Սեռ.իմ  քո նրա, իրմերձեր  նրանց, իրենց
Տր.ինձ քեզ նրան, իրենմեզձեզնրանց, իրենց
Հայց.ինձքեզնրան, իրենմեզձեզնրանց, իրենց
Բաց.ինձնից, ինձանիցքեզնից, քեզանիցնրանից, իրենիցմեզնից, մեզանիցձեզնից, ձեզանիցնրանցից, իրենցից
Գործ. ինձնով, ինձանով  քեզնով, քեզանովնրանով, իրենովմեզնով, մեզանովձեզնով, ձեզանովնրանցով, իրենցով
Ներգ ինձնում, ինձանումքեզնում, քեզանումնրանում, իրենումմեզնում, մեզանումձեզնում, ձեզանումնրանցում, իրենցում

Առաջադրանքներ:

1.Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական անձնական դերանուն:

ա. մյուս, եսիրենք, սրանք, դուք, դա
բ. ինքը, նույն, այս, դու, դրանք, մենք
գ. մեզնիցամենքընրանք, ոչ ոք, ձեր, ոմանք

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական ցուցական դերանուն:
ա. այսում, նույնքան, ձեզ, սույն, որևէ
բ. իրենց, այդպիսի, քեզ, մեկը, միևնույն, նա
գ. նույնպես, այսինչ, ամեն մեկը, այդսրանք, ինչպես

3. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական փոխադարձ դերանուն:
ա. միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը
բ. ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով

4. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարցական դերանուն:
ա. այնպիսի, ինչպիսի՞ո՞ր, համայն, ո՞վ, նա
բ. որքա՞ն, մեկը, այնինչ, ի՞նչ, ո՞ր, որևիցե,
գ. երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, քանի՞:

5. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարաբերական դերանուն:
ա. ինչու, նույն, որչափ, սրաում, այսպիսի
բ. նույնքան, ինչպես, որևէ, նրանք, որքանովորից
գ. որտեղի, նույնպիսի, ինչքան, ամեն ոք, քանիսը, դա: