Рубрика: Պահոց, Առողջագիտություն

Առողջագիտություն

Առողջությունը դա մարդու վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում։ Առողջությունը կախված է հետեվյալ գործուններից։

  1. առողջ սնունդ////
  2. մարզանք///
  3. գիգիենա//////
  4. մաքուր միջավայր////
  5. պատասխանատու վարքագիծ////
  6. Վնասակար կախվածություն ///
  7. Կրթություն////
  8. ժառանգականություն ////
  9. աղքատություն///
  10. հոգեվիճակ////

Վերադասաորում եմ իմ ըստ իմ կարծիքով կարեվորության.

  1. առողջ սնունդ
  2. վնասակար կախվածություն
  3. պատասխանատու վարքագիծ
  4. մարզանք
  5. գիգիենա
  6. ժառանգականություն
  7. հոգեվիճակ
  8. աղքատություն
  9. կրթություն
  10. մաքուր միջավայր
Рубрика: Հայոց Լեզու, Պահոց

Դդումով բաղադրատոմսեր

Դդումը շատ օգտակար միրգ է, որը և ուտեստ է և դեղամիջոց: Այն պարունակում է ածխաջրեր, սպիտակուցներ, կալցիում, մագնեզիում, վիտամին A և E: Դդումն օգտագործվում է ապուրների, կարկանդակների, հացերի և դեսերտների պատրաստման մեջ: Այն կարող եք ձեռք բերել տարվա բոլոր եղանակներին:
Դդումի չորացրած կամ աղացած սերմերը հաճախ ավելացնում են աղցանների ու նախաճաշերի մեջ, ինչպես նաև դդումով ստացվում են շատ համեղ խորտիկներ: Վստահ ենք, որ Ձեզ դուր կգան ստորև ներկայացված դդումով բաղադրատոմսերը.

Օրինակ՝

բանջարեղենով և ֆետա պանրով կարկանդակ

  1. Պատրաստում ենք խմորը: Ջրի մեջ լցնում ենք կարագը, աղը, ավելացում ենք ալյուրն ու փափուկ խմոր հունցում: Խմորը գնդում ենք, ծածկում սրբիչով և թողնում հասունանա:
  2. Պատրաստում ենք միջուկը: Դդումը շատ մանր խորանարդիկներ ենք բաժանում և 5 րոպե տապակում: Բոլոր կանաչիները կտրատում ենք, այնոհետ ֆետան փշրում ենք, լցնում զանգվածի մեջ և խառում:
  3. Վերջում ավելացնում ենք քերիչով անցկացրած պանիրը և աղ ու պղպեղ ենք ցանում:
  4. Խմորը գնդերի ենք բաժանում և բոլորը բարակ գրտնակում: Այնուհետև մի կողմի վրա լցնում ենք միջուկը:
  5. Մյուս կողմը վրա ենք բերում և ձևավոր դանակով ծայրերը ձևավորում:
  6. Կարկանդակը երկու կողմից տապակում ենք մարմանդ կրակին՝ առանց բուսայուղի:
  7. Ահա և վերջ։

Դդումով տորթ-մուսս

  1. Դդմի պտղամիսը 15 րոպե շոգեխաշում ենք կամ կամ փայլաթիթեղի մեջ փաթաթած խորովում ջեռոցում: Թողնում ենք հովանա:
    Պատրաստում ենք բիսկվիթը: Ձուն ու շաքարավազը հարում ենք մինչև փքուն, սպիտակ զանգվածի վերածվելը: Հարած ձվային խառնուրդին մաս-մաս ավելացնում ենք փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը՝ խնամքով խառնելով թիակի ներքևից վերև շարժումներով: Պատրաստի խմորը լցնում ենք յուղաթղթապատ 26 սմ տրամագիծ ունեցող ձևամանի մեջ ու 15-20 րոպե թխում 170 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխված լինելը ստուգում ենք չոփիկով: Բիսկվիթը հովացնում ենք ձևամանի մեջ, հետո խնամքով հանում:
  2. Պատրաստում ենք մուսսը: Հովացած դդմի ջուրը դատարկում ենք, դդումն ընկղմվող բլենդերով խյուս դարձնում: 180 գր խյուս պահում ենք լցոնի համար: Ժելատինը գցում ենք ջրի մեջ, խառնում, տաքացնում մինչև լուծվելը և հովացնում: Մնացած խյուսին ավելացնում ենք շաքարի փոշին ու նարնջի հյութը: Լավ խառնում ենք, մինչև դառնա համասեռ զանգված: Հետո լցնում ենք լուծված ժելատինն ու խառնում: Այս փուլում զանգվածը բավական ջրիկ է լինում:
    Սառեցրած սերուցքը թույլ արագությամբ հարում ենք մինչ փրփրելը: Դդմի ու ժելատինի խառնուրդը քիչ-քիչ լցնում ենք սերուցքի մեջ, թիակով լավ խառնում, որպեսզի հատակին ջրիկ դդմային զանգված չմնա: Բիսկվիթը նորից դնում ենք ձևամանի մեջ կամ սկուտեղի վրա և հագցնում խոհարարական օղակը: Լցնում ենք դդմով մուսսը, հավասարեցնում, 30-60 րոպեով տեղափոխում սառնարան, որպեսզի մուսսը պնդանա:
  3. Պատրաստում ենք լցոնը: Ժելատինը լցնում ենք կաթի մեջ, խառնում, տաքացնում մինչ լուծվելը և մի քիչ հովացնում ենք: Շաքարի փոշին ու վանիլինը լցնում ենք լցոնի համար պահած խյուսի մեջ, խառնում, հետո ավելացնում կաթով ժելատինն ու լավ խառնում ենք: Լցոնը լցնում ենք պնդացած մուսսի շերտի վրա և տորթը նորից տեղափոխում սառնարան:
    Սառնարանում թողնում ենք ամենաքիչը երկու ժամ, հետո օղակը հանում ենք՝ դանակը սահեցնելով ձևամանի ներսի եզրով կամ ձևամանը վարսահարդարիչով տաքացնելով:
  4. Ըստ ցանկության զարդարում ենք նարնջով, անանուխով, հրուշակեղենային կամ կոկոսի քերուկով:
Рубрика: Հանրահաշիվ, Պահոց

Ամբողջ արտահայտությունը և նրա թվային արժեքը

Հանրահաշվական արտահայտություն կոչվում է իմաստալից կազմված գրառումը տառերի, թվաբանական գործողությունների, թվերի և փակագծերի մասնակցությամբ:

a2−3b-ն հանրահաշվական արտահայտություն է:

Քանի որ հանրահաշվական արտահայտության մեջ մասնակցող տառերը կարող են ընդունել տարբեր թվային արժեքներ, ապա տառերը կոչվում են փոփոխականներ:

Թվային արտահայտության պարզեցման արդյունքում ստացվում է թիվ, որը կոչվում է թվային արտահայտության արժեք:

Հաշվենք a2−3b հանրահաշվական արտահայտության արժեքը a=−16 և b=−14 դեպքում․

a2−3b=(−16)2−3⋅(−14)=256+42=298

Իսկ a2−3a+2 հանրահաշվական արտահայտության արժեքը a=−4 դեպքում հավասար է 30-ի, քանի որ՝

(−4)2−3(−4)+2=16+12+2=30

Եթե տառերի որոշակի արժեքների դեպքում հանրահաշվական արտահայտությունն ունի թվային արժեք, ապա փոփոխականի այդ արժեքները կոչվում են թույլատրելի:

(a2−3)/(a+2) հանրահաշվական արտահայտության համար a=−4-ը թույլատրելի է, իսկ a=−2-ը թույլատրելի չէ, քանի որ այդ դեպքում պետք է բաժանել զրոյի վրա, իսկ զրոյի վրա բաժանել չի կարելի:

Առաջադրանք՝ 147,148,150

Տանը՝ 151,152,153

ա)15a2b5 -20a3b2+ 12ab6 -16a2b3-18a2b3=15a2b5 -20a3b2+ 12ab6-34a2b3

բ)-14x5y4+35x5y4+2x3y3+5x2y4+12x5y4=-61x5y4+2x3y3+5x2y4

գ)x4-x3y+x3y-x3y2+x2y2-xy4+xy3-y4-x3y+x2y2-xy=x3y+x2y2+x4x3y2-xy4+xy3-y4

Рубрика: ֆիզիկա 7

Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:

Թեման․նախորդ թեման՝«Ինքնաստուգում՝բանավոր»կրկնել

Նոր թեմա․Թեման.Ուժ:Տիեզերական ձգողության ուժ:Ծանրության ուժ:

Դասարանում  քննարկվող հարցեր.

 1.Ի՞նչ է բնութագրում ուժը:

Ուժ կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որի միջոցով քանակապես նկարագրում են մարմինների փոխազդեցությունը:

2.Ո՞ր ուժն է կոչվում 1նյուտոն(1Ն):

1 նյուտոնն այն ուժն է, որի ազդեցությամբ 1կգ զանգվածով մարմինը 1 վայրկյանում իր արագությունը փոխում է 1 մ/վ-ով:

3.Ինչպիսի՞ մեծություն է ուժը:

Ուժը ֆիզիկական մեծություն է, բայց նաև վեկտորական մեծություն:

4.Ո՞ր ֆիզիկական  մեծություններն են վեկտորական,և որոնք՝սկալյար

Սկայլարը ունի արժեք ,իսկ վեկտորականը ուժը ունի ուղություն։

5.Ուժի ազդեցության արդյունքը ի՞նչ մեծություններից է կախված

Կախված է արագությունից, տիեզերական ձգողության ուժից եւ այլն:

6.Ո՞ր մարմիններն են փոխազդում տիեզերական փոխազդեցության ուժերով

Տիեզերքում գտնվող բոլոր մարմինները փոխազդում են տիեզերական փոխազդեցության ուժով: Լուսնի փոխազդեցության հետեւանքով տեղի են ունենում մակընթացություններ եւ տեղատվություն, Մոլորակներն են Արեգակի շուրջը պտտվում նրա ձգողության հետևանքով:

7.Ինչի՞ց է կախված տիեզերական  ձգողության ուժը

Մարմինների միջև հեռավորությունից է կախված ձգողության ուժը:

8.Ի՞նչ բանաձևով է որոշվում ծանրության ուժը

F=mg

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ55 -ից մինչև էջ 62

Լուծել հետևյալ խնդիրնեը

1.Որքան է 2տ զանգվածով փղի վրա ազդող ծանրության ուժը:

F=m*g
F=2000*9,8=19.600

2.Հաշվել ջրի զանգվածը,եթե նրա վրա ազդող ծանրության ուժը 90Ն է:

mջուր=f/g=90 : 9,8=9,1կգ

Рубрика: Պահոց

Ամեն ինչ թեյի մասին

Թեյի սիրահարների համար բոլոր թեյերն էլ լավն են, միայն թե թուրմը թունդ լինի:
1. Սև թեյ:
Դարեր շարունակ սև թեյը եղել է ամենատարածված ըմպելիքներից մեկը:Սև թեյի մի քանի տեսակներ օգտագործվում են որպես դեղամիջոցներ, սակայն այս տեսակն ունի նաև իր բացասական կողմերը:Անգլիայում, Հնդկաստանում և Չինաստանում թեյը համարվում է ազգային ըմպելիք, որը բարձրացնում է և՛ աշխատունակությունը, և՛ ունի թարմեցնող հատկություն, օգնում է մնալ երիտասարդ, բարձր պահելով իմունային համակարգը:Հարկ է նշել, որ սև թեյը ունի ինսուլինին փոխարինող հատկություն, այդպիսով կանխարգելում է շաքարային դիաբետի առաջացումը:Այս թեյը նաև հիանալի կոսմետիկ միջոց է հանդիսանում մազերի համար, սակայն խորհուրդ է տրվում չչարաշահել սև թեյը սրտային հիվանդություններ ունեցող մարդկանց:
2.Կանաչ թեյ:
Հրաշք ըմպելիք է, որը հայտնի է իր բուժիչ հատկություններով:Քչերը գիտեն, որ կանաչ թեյի աղբուր են հանդիսանում այն նույն սև, կարմիր, դեղին թեյի թփերը:Կանաչ թեյի տերևները պարունակում են 4 անգամ ավելի շատ վիտամին C, քան մյուս ցիտրուսային մրգերը, նրա մեջ եղած օգտակար նյութերը ոչնչացնում են օրգանիզմում եղած վնասակար բակտերիաները, դրական ազդեցություն ունենալով իմունային համակարգի վրա:Կանաչ թեյը շատերն օգտագործում են նիհարելու նպատակով, քանի որ այս թեյը ազդում է նյութափոխանակության վրա և դուրս է հանում ճարպերն ու աղերը մեր օրգանիզմից՝ համարվելով երիտասարդության, գեղեցկության, երկարակեցության ըմպելիք:
3.Կարմիր թեյ:
Պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին, ունի միզամուղ հատկություն, դրա շնորհիվ էլ գեղեցկացնում է մաշկի գույնը, դուրս բերելով ավելորդ տոկսինները օրգանիզմից:Կարմիր թեյը խմում են թե՛ սառը, թե՛ տաք վիճակում:Այս թեյը ի տարբերություն մյուս նշվածների խորհուրդ չի տրվում օգտագործել սիստեմատիկ, քանի որ ունի բարձր թթվայնություն:
4.Դեղին թեյ:
Այս թեյի առանձնահատկությունը այն է, որ պարունակում է մեծ քանակությամբ կոֆեին, ինչը հնարավորություն է տալիս օգտագործել այն որպես էներգետիկ ըմպելիք:Մյուս հատկություններով նման է բարձրորակ կանաչ թեյին և ունի բուժիչ հատկություններ:Դեղին թեյը յուրահատուկ հաճելի բույր ունի, բնականից քաղցր է, խմում են ոչ թե ցրտից կամ շոգից պաշտպավելու համար, այլ հաճույք ստանալու, նյարդային համակարգը հանգստացնելու:

Рубрика: Պահոց, Ռուսերեն

Урок 13

Читаем, обсуждаем,рассказываем рассказ Ф.М Достоевского «Мальчик у Христа на елке»

Вопросы:

  • Кто такой мальчик с ручкой? мальчик, просящий милостыню.
  • Откуда берутся дети, просящие милостыню? из семей нищих.
  • Как мальчик оказался на елке у Христа? Он пошел искать еду. Увидел в окна веселье богатых людей и их детей. И замерз за дровами. Умирая, он видел себя на Христовой елке для бедных деток.
  • Кого (что) мальчик увидел за окнами?  у елки веселятся дети. В другом окне какие-то барыни дают в подарок пироги.В третьем окне куколки, как живые. 
  • Что произошло с мамой мальчика в начале рассказа?  у 6-летнего мальчика умерла мама.
  • Сколько лет было мальчику, о котором идёт речь в повествовании? 6 лет.
  • Что сделал мальчик, когда не смог разбудить маму? вышел на улицу.
  • .Как отреагировал мальчик на то, что сделала барыня?испугался и убежал.
  • Что произошло с мальчиком? от холода, голода мальчик умер
  •  Назовите основную мысль рассказа. Автор сочувствует мальчику. В Рождество елка, праздник не у всех, потому что у бедных нет денег даже на еду. В смерти ребенка виновато равнодушие людей. Автор сочувствует и детям-попрошайкам: если им помочь, они станут достойными людьми. Рассказ напоминает о том, что в мире не хватает тепла, любви, доброты, что детство должно быть счастливым. Учит жалеть и помогать, ставить себя на место другого, будит совесть.