Ողջու՛յն, ես Նարեն եմ Արղության։ Ես 13 տարեկան եմ։ Ծնված օրվանից եղել եմ սեբաստացի, իսկ հիմա սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, միջին դպրոցի 8-1 դասարանում։ Սիրում եմ պարել, նկարել, երգել, ճամփորդել` բացահայտելով նորանոր վայրեր, խնամել կենդանիների և այլն։ Հաճախում եմ Ամարաս պարային դպրոց, Թումո կենտրոն և զբաղվում եմ ինքնակրթությամբ։ Թեթև, հումորով, շփվող, չնեղացող բնավորությամբ մարդ եմ։ Երգեմ, պարեմ ու թռվռամ…