Рубрика: Մայրենի, Պահոց

«Գլուխգովան գարունը»

Արդեն զգում ենք գարնան շունչը։ Գլուխգովան գարունը գալիս է մեզ հյուր։ Գլուխգովան է քանի որ գարնանը ամեն ինչ ծաղկում է, գեղեցկանում, տեղի է ունենում բնության զարթոնք։ Մարդկանց սրտերը սիրով է լցվում։ Ամեն բան գեղեցիկ է և գունեղ ։ Ով կարող է գլուխ գովել եթե  ոչ գարունը։ Գլուխ գովելով շրջում է փողոցներով, բակերով և տներով տարածելով իր գալուստի մասին, որ բոլորը դուրս գան փողոցներ և վայելեն գարնան շունչը։

Рубрика: Մաթեմատիկա, Պահոց

Ինքնաստուգում

Անուն Նարե
Ազգանուն Արղության
Դասարան 4-1 դասարան
1-9 առաջադրանքների ճիշտ պատասխանի դիմաց դնում ենք + նշան

1. Գտի՛ր այն հնգանիշ թիվը, որի հարյուրավորը 5 է, միավորը 4, իսկ մնացած կարգերում գրված է 7:+
1) 77475
2) 77574
3) 75774
4) 74775

2.  Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 5 թվանշանը:+
1) 5-ով
2) 50-ով
3) 500-ով
4) 5000-ով
3. Ընտրի՛ր տրված թվերից այն թիվը, որը 6-ի հնգապատիկից մեծ է 10-ով:
1) 21
2) 40
3) 56
4) 60
4.  Ընտրի՛ր տրված թվանշաններից այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն.

7 կմ 50 մ > 7 կմ 40 1մ
1) 4+
2) 5
3) 6
4) 7

 

5.  Ընտրի՛ր այն շարքը, որտեղ թվերը դասավորված են նվազման կարգով:+
1) 2466, 5159, 78427, 62436
2) 2466, 5159, 62436, 78427+
3) 78427, 62436, 2466, 5159
4) 78427, 62436, 5159, 2466
6. Ավտոմեքենան ընթանում է 80 կմ/ժ հաստատուն արագությամբ: Այն 3 ժամում կանցնի՝+

1. 80 կմ
2. 180 կմ
3. 160 կմ
4. 240կմ+
7.  Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կգ 7 գ -ը գրամներով:
1) 507 գ
2) 5700 գ
3) 5070 գ
4) 5007 գ
8. Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 ժ 42 ր-ն րոպեներով:
1) 542 ր
2) 292 ր
3) 342 ր
4) 162 ր
9.  Քառակուսու երկու կողմերի երկարությունների գումարը հավասար է 28 սմ: Գտի՛ր քառակուսու պարագիծը: Նշի՛ր ճիշտ պատասխանը:
1) 14 սմ
2) 56 սմ

3) 112 սմ

4) 196 սմ

10. Դի՛ր փակագծերն այնպես, որ ստացվի հավասարություն:
3200 : 40 + 20 x 8 = 800
11. Կռահի՛ր օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո՛ւ ևս մեկ թիվ:
1, 5, 10, 16, …. :

Рубрика: Մայրենի, Պահոց

Մայրենի լեզվի օր. փետրվարի 21

Մատենադարան
Մատենադարան բառը կազմված է մատյան և դարան բաղադրիչներից:+ Մատյան հնում նշանակել է «գիրք», իսկ դարան նշանակում է «պահոց, պահարան», այսինքն՝ Մատենադարանը գրապահոց է:+
Հին ժամանակներում հայերը, ինչպես և այլ ժողովուրդներ, գրքերը գրում էին ձեռքով:+ Այդ պատճառով էլ դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ:+ Դրանցից շատերը մագաղաթից են:-Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից:- Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա:+ Նրանց անվանում էին գրիչներ:+ Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում:- Հետո ուրիշ վարպետները մագաղաթները միացնում էին իրար, կազմում և գիրք դարձնում:+
Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում:+ Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն:+
Ձեռագրերից շուրջ 14 հազարը հայերեն է, 2800-ը՝ օտար լեզուներով:- Սրանց մեջ կան արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, հունարեն և այլ լեզուներով մատյաններ:+Դրանք վերաբերում են գիտության և մշակույթի տարբեր բնագավառների՝ պատմություն, գրականություն, քերականություն, աշխարհագրություն, բժշկություն, իրավունք, մաթեմատիկա, տիեզերագիտություն և այլն:+
Հայ մարդիկ երբեմն իրենց կյանքի գնով են փրկել ձեռագրերը:+
Բազում վտանգների միջով են անցել ձեռագրերը, մարդկանց  նման գերի տարվել և հրից ու սրից փրկվելով՝ եկել, մեզ են հասել:- Դրանք հայ ժողովրդի տառապանքների ու հաղթանակների, նրա ազատասեր ու ստեղծագործ ոգու վկաներն են:-

Առաջադրանք
Կարդա Մատենադարանի մասին: Յուրաքանչյուր նախադասությունից հետո դիր՝
+  եթե այդ մասին գիտեիր
— եթե չգիտեիր, նոր իմացար
? եթե հարց ունես տվյալ նախադասության արտահայտած մտքի հետ
! եթե հետաքրքիր է:

Պատասխանիր հարցերին՝
1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:

-Հնում մարդիկ գրում էին մագաղաթի վրա:

2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը:-Մագաղաթը պատրաստում էին հորթի, այծի հատուկ մշակող մորթուց, որը գործածվում է գրելու համար՝ որպես թուղթ:

3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ:-Մարդիկ հնում գրքերին ասում էին մատյան:

4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:-Մատենադարանին մարդիկ ասում էին ձեռագրատուն, որովհետև ձեռագիր մատյաներ:

5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ:-Այն մարդիկ, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթի վրա, նրանց ասում էին գրիչներ:

6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:-Մատյանները պատկերազարդող նկարիչներին անվանում էին ծաղկող:

7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:-Մատենադարանը անվանում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում, որովհետև նա է ստեղծել Հայերենի տառերը:

Рубрика: Մայրենի, Պահոց

Մայրենիի օր

  • կոմպլիմենտ-հաճոյախոսություն
  • շվիկ-սուլիչ
  • պրծնել-ավարտել
  • զիբիլ-աղբ
  • զայրադչնիկ-լիցքավորիչ
  • կռավատ-մահճակալ
  • չայ-թեյ
  • սմետան-թթվասեր
  • չստիկ-հողաթափ
  • մեբել-կահույք

 

Рубрика: Պահոց

ԻՆչով են մարդիկ իրար նման

Մարդիկ իրար նման են քանի որ կան քույրիկներ, որ ամեն ինչով իրար հետ նման են քանի, որ նրանք կարան լինեն զույգ քույրիկներ և իար նման լինեն: Կան ընկեր հնկերուհիներ որը նման են իրար նազերով, աչքերով, մարմնի մասերով և այլն: Կան նույնիսկ մարդիկ որ իրար նման են ամենինչով բայց նրանք իրար չեն ճանաչում:

Մի փոքրիկ տղա երեկոյան դասավորում էր իր խաղալիքները: Ահա տուփից հանեց մի
սար, որը հայրիկն էր օգնել պատրաստել հին թերթերով և օսլայից պատրաստված սոսնձով: Սա էլ փոքր պլասմասե տոնածառ է, ապա՝ հայելու մի փոքր կտոր, որ փայլում է իսկական լճի նման, և վերջապես փայլփլուն աստղեր, որ տոնածառի զարդարանքներ էին եղել: Մյուս տուփից նա հանեց պլասմասե արձանիկներ. երկու հովիվ և մի քանի գառնուկներ, մի տատիկ՝ նստած շագանակներով լի թավայի մոտ, և մի բարի հրաշագործ, արևելյան գլխափաթթոցով…
Տղան հովիվներին ու գառնուկներին դրեց սարի լանջին, սարի գագաթին նստեցրեց
հրաշագործին, իսկ ծեր կնոջը տեղավորեց լճի ափին: Քիչ են արձանիկները: Իսկ ի՞նչ կա
պահարանի գլխին դրված այն տուփի մեջ: Ա՜, այնտեղ շատ հին, վաղուց մոռացված
խաղալիքներն են: Արի այս տուփի մեջ էլ նայենք: Եվ նա տուփից հանեց կարմրամորթ
հնդկացուն՝ ինչ որ ցեղի վերջին ներկայացուցչին, մի փոքրիկ ինքնաթիռ, որի խցիկում օդաչու կար նստած, և ինչ-որ մի աղջիկ՝ տաբատով ու կիթառը ձեռքին, որը պարզ չէ, թե ոնց էր հայտնվել այստեղ: Պարզ բան է՝ տղաները տիկնիկներով չեն խաղում… Բայց եթե ուշադիր նայենք, այս աղջիկն այնքան էլ վատը չի երևում: Եվ տղան նրան դրեց շագանակներ բովող ծեր կնոջ կողքին: Իսկ մարտական կացինն ուսին կարմրամորթ հնդկացուն դրեց գառնուկներից ոչ հեռու: Օդաչուավոր ինքնաթիռն ու աստղերն էլ կախեց տոնածառից: «Վատ չստացվեց,- մտածեցտղան,- կարծես իսկական թատերական դեկորացիա լինի»: Բայց այդ պահին մայրիկը կանչեց, և
նա գնաց: Քնելու ժամանակն էր: Շուտով տղան քնեց:

Եվ այդ ժամանակ արթնացան նրա խաղալիք-արձանիկները: Առաջինը աչքերը բացեց
հովիվներից մեկը: Նա նայեց չորս կողմը և դժգոհ մնաց այն ամենից, ինչ կատարվում էր շուրջը: «Այս ո՞վ է կացինը ձեռքին գնում իմ հոտի հետևից»,- մտածեց նա։
– Է՜յ, դու ո՞վ ես։ Ի՞նչ ես անում այստեղ։ Գնա՛, թե չէ շներին քսի կտամ վրադ։
– Աուֆ,- միայն պատասխանեց կարմրամորթ հնդկացին:
– Ի՞նչ։ Պարզ խոսիր, հասկանանք։ Ասենք՝ կարող ես և լռել, միայն թե շուտ կորիր
այստեղից:
– Ես մնալ,- պատասխանեց կարմրամաշկը:- Աուֆ:
– Իսկ կացինն ինչի՞դ է պետք։ Հո գառնուկիս չե՞ս ուզում գողանալ։
– Կացին փայտ ջարդել։ Գիշերը ցուրտ։ Ես ուզել կրակ վառել:
Այդ պահին արթնացավ թավայի մոտ նստած տատիկը և տեսավ կիթառով աղջկան:


– Էս ձեռքինդ ի՞նչ է։
– Կիթառ:
-Կույր չեմ, ինքս էլ եմ տեսնում, որ կիթառ է: Բայց մեզ կիթառ պետք չէ, մենք ավելի շատ
պարկապզուկ և սրինգ ենք սիրում:
– Բայց կիթառը հրաշալի ձայն ունի, լսե՛ք:
– Դե վերջացրու, Աստծու սիրուն, գժվե՞լ ես, ինչ է: Սարսափելի է: Վայ այս ժամանակակից
երիտասարդները: Գիտես ինչ, շուտ հեռացիր այստեղից, քանի շագանակները չեմ շպրտել վրադ:
Իսկ դրանք արդեն բովվել են ու շատ տաք են:
– Իսկ ես սիրում եմ շագանակ, ասաց աղջիկը:
– Դեռ ծիծաղո՞ւմ ես։ Ուզում ես շագանակներս խլե՞լ։ Անամոթի մեկը, գո՛ղ։ Հիմա քեզ ցույց
կտամ… Օգնեցե՜ք, բռնե՜ք գողին:
Բայց ծեր կնոջը ոչ ոք չլսեց, որովհետև հենց այդ պահին արթնացած օդաչուն միացրեց
ինքնաթիռի շարժիչը։

 
Նա երեք անգամ պտտվեց լճի և սարի վրայով, սիրալիր ձեռքով արեց
բոլորին և վայրէջք կատարեց կարմրամորթ հնդկացու կողքին: Դժգոհ հովիվներն իսկույն
մոտեցան նրան:
– Ինչո՞ւ ես թռել-եկել: Ուզում եմ վախեցնե՞լ մեր ոչխարներին:
– Թե՞ քանդե՞ս մեր տնակները քո ռումբերով:
– Բայց ինձ մոտ ոչ մի ռումբ չկա,- պատասխանեց օդաչուն,- սա սպորտային ինքնաթիռ է,
ուզո՞ւմ եք, նստեք՝ զբոսանքի տանեմ:
– Ի՛նքդ քեզ ման տուր, և լավ կլինի էստեղից հեռու, որ քեզ այլևս չտեսնենք:
– Հա՛, հա՛,- բղավեց ծեր կինը,- ու հետդ էլ տար էս աղջկան, որն ուզում է շագանակներս
խլել:
– Տատի՛կ,- ասաց աղջիկը, սուտ մի՛ խոսիր։ Շագանակներիդ համար, եթե իհարկե տաս ինձ, կվճարեմ:
– Տարե՛ք նրան իր անիծյալ կիթառի հետ:
– Դու էլ, կարմրամռութ,- ասաց հովիվներից մեկը՝ դիմելով կարմրամորթ հնդկացուն,- դու
էլ չքվիր: Մեզ էստեղ ավազակներ պետք չեն:
– Ո՛չ ավազակներ, ո՛չ էլ՝ կիթառ,- ավելացրեց ծեր կինը:
– Կիթառ. ամենասիրուն երաժշտություն,- պատասխանեց կարմրամորթը:
– Լսեցի՞ք, ես նրա հետ համամիտ եմ:
– Տատի՛կ,- խոսակցությանը խառնվեց օդաչուն,- ինչո՞ւ եք բարկանում: Ավելի լավ է խնդրեք օրիորդին, որ մեզ համար մի բան նվագի, և մենք իսկույն ավելի բարի կդառնանք:

խ

Рубрика: Պահոց, Ռուսերեն

Фестиваль тыквы в Германии

1-ая группа.
Оpанжевое небо, оpанжевое моpе
Оpанжевая зелень, оpанжевый… 
Людвигсбург!

Считается, что все тыквенные праздники связаны с Америкой. Однако в маленьком немецком городке Людвигсбурге ежегодно проходит самая крупная в мире выставка тыквы.
В очередной раз с 19 сентября в Германии проходит фестиваль тыквы, который продлится до середины ноября.

Նարնջագույն երկինք, նարնջագույն ծով
Նարնջագույն կանաչի, նարնջագույն … Լյուդվիգսբուրգ:

Համարվում է, որ դդմի բոլոր տոները կապված են Ամերիկայի հետ: Այնուամենայնիվ ամեն տարի գերմանական փոքրիկ Լյուդվիգսբուրգ քաղաքում դդումի ամենամեծ ցուցահանդես միջոցառում է անցկացվում:
Սեպտեմբերի 19-ից նորից Գերմանիայում կանցկացվի դդումի փառատոնը, որը կտևի մինչև նոյեմբերի կեսը:

Рубрика: Մայրենի

Նարե Արղությանի «Հուշագրություն»

Հայրիկս՝ Սերգո Արղությանն է մեր անունները ընտրել : Ընտրել է հայկական անուներ և այնպիսի , որ չկարողանան կրճատել, քանի որ հայրիկս չի սիրում երբ կրճատ են ասում անունը: Օրինակ Գոհարին  հաճախակի Գոգ են դիմում, բայց ամեն անգամ հայրիկս բարկանում է և բացատրում, որ դիմեն Գոհար: Իսկ իմ անվան հետ կապված մի ծիծաղելի բան է պատահել, երբ հայրիկս հիվանդանոցից վերցրել է փաստաթղթերը որպիսզի ծննդյան վկայական ունենամ այնտեղ գրված է եղել Նարեկ: Նարե անումը շատ-շատ է սիրել հայրիկս, բայց հիմա այնքան շատ են Նարեները: Հայրիկս ասում է, որ անուն ընտրելիս պետք է ուշադրություն դարձնես այդ անվան նկարագրությանը և պարտադիր անունը պիտ համապատասխան լինի կրողին:

Պատմում են, որ ես փոքր ժամանկ շատ ակտիվ ու ճտպտան եմ եղել: Շատ երգե, հեքիաթներ իրար եմ խառնել և շիլաշփոթ եմ արել, բայց պահանջել եմ, որ բոլորը լռեն նոր խոսեմ: Իսկ ամանչելոց միշտ գլուխս թաքցրել եմ որքերիս արանքում ջայլամի պես:

Իսկ Գոհարը շատ ամանչկոտ ու խելոք է եղել : Իրար նման չենք ոչ տեսքով, ոչ բնավորությամբ: Մեր տանը Մայրիկս ու ես բնավորությամբ թեթւ ենք և շատ հարցերում մեր ճաշակները համընկնում է: Իսկ հայրիկն ու Գոհարը ամեն քայլ անելուց շատ են ծանր ու թեթև անում :

Հայրիկն ու մայրիկը ամեն անգամ մեզ սովորեցնում են, որ պետք է լինենք ընկերասեր, հոգատար,ազնիվ, խելացի և աշխատասեր:

Рубрика: Մայրենի, Պահոց

Կախարդական թմբուկ

Ջանի Ռոդարի «Հեքիաթներ, որ ունեն երեք ավարտ»
թարգմանությունը Գայանե Թերզյանի և կրթահամալիրի քոլեջի սովորողների
աղբյուրը՝ «Դպիր» մակավարժական հանդես:

Առաջադրանք

Գրեք երեք նոր ավարտ «Կախարդական թմբուկի» հեքիաթի համար: Փորձեք գտնել կախարդանքը…

  1. Առաջին ավարտ. Գնում էր, գնում, մեկ էլ մտածեց. «Բայց լավ բան է այս կախարդանքը»։ Վերցնում է թնբուկը և ճանապարհ ընկնում: Ճանապարհին հոգնում է և նստում է մի պատի տակ ու սկսում նվագել «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»,- թնդաց թմբուկը։ Տեսնում է, որ իրեն շրջապատել են շատ աշակերտներ, ուսուցիչներ, որոնք շատ լավ ազգային պարեր են պարում և այդ դպրոցի անունն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր: Եվ պայմանագիր է կնքում դպրոցի հետ և ամեն ուրբաթ հնչում է կախարդական թմբուկի հզոր և ուրաղ տրամադրություն պարգևող դըմփ-դըմփոցը: Եվ այսպես այն անվանեցին կախարդական մեդիաուրբաթ:
  2. Երկրոդ ավարտ. Գնաց, գնաց զինվորը, հանկարծ տեսավ անցած հեքիաթի բուրատինոյին: Սկսեցին միասին թմբուկների արտադրամաս հիմնել և ուսուցանել երեխաներին: Բայց ոչ թե հասարակ թմբուկներ այլ իսկական կախարդական : Բուրատինոյի քիթը սկսում է երկարել ոչ թե սուտ խոսելուց, այլ երբ շատանում էին թմբկահարները:
  3. Երրորդ ավարտ.Գնում էր զինվորը և մտածում։ «Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Փորփրում է ու ոչինչ չի հասկանում սկսում է ստեղծել էլեկտրոնային թմբուկներ, հարվածային այլ գործիքներ, որպեսզի բոլորը կարողանան նվագել և ուրախացնել բոլորին:
Рубрика: Մայրենի, Պահոց

Նարե Արղության. Ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռվա Սանահին գյուղից է: Արղության-Երկայնաբազուկ հայ իշխանական տոհմից ենք: Հովսեփ կաթողիկոս Արղությանը իմ պապիկի ապուպապն է: Ծնվել են Թիֆլիսում, բայց մշտական Արղությանները բնակվել են Սանահինում:

 

Իմ հայրիկը

Իմ հայրիկը նույնպես ծնվել է Սանահինում: Հայրիկս շատ զուսպ, հավասարակշռված, բարեհոգի, խելացի և արդար մարդ է: Հայրիկս ատում է սուտը և կեղծիքը: Աշխատում է հաշվապահ և շատ նվիրված է իր գործին: Մենք հաճախակի ենք լինում հայրիկիս ծննդավայրում և շատ ենք սիրում սարերը և ձորերը:

Իմ մայրիկը

Մայրիկս ու հայրիկս տարբեր մարդիկ են: Մայրիկս շատ թեթև, ուրախ, խենթ ու ակտիվ մարդ է: Անդադար խոսում է ու խոսում : Մայրիկին կարող է լռեցնել միայ հայրիկը: Մայրիկս կողմը Գեղարքունիկի մարզից է, բայց մայրիկս շատ է սիրում Լոռվա մարզը: Ասում է, որ այնտեղ բնությունը և մարդիկ այլ են:

Այս ծնողներից ծնվել եմ ես 2010թ, հուլիսի 4-ին, ժամը 4:04րոպե Երևանում: