Рубрика: Լրացուցրչ աշխատանք

Առաջադրանք

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերն, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնել արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս»,- մտածեց Ջելսոմինոն: – Արի գնամ տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց. ավելի ճիշտ, մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնել ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

  • Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռալ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա մի տես ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.

  • Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ի՞նչ կասեն:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելորդ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն □ (վանդակ) է դրված: Վանդակների փոխարեն կարմիր գույնով մուտքագրի՛ր բաց թողնված տառը:

անգամ, երբ, սուրբ, ավելորդ

  1. Տեքստում «սանդուղք» բառը փոխարինի՛ր հոմանիշ (իմաստով մոտ) բառով կամ և լրացումդ կանաչ ներկի՛ր:
    սանդուղք-աստիճան,
  2. Տեքստում գտի՛ր տրված բառերի հոմանիշները և ներկիր երկնագույն։

ա. ոչ մեկ-ոչոկ

բ. սիրուն-գեղեցիկ

գ բղավել-գոռալ

դ. դաշտ-արտ

 

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության: Սխալ տարբերակն ընդգծի՛ր:                  

 

ա. հնարավորություն – պարզ

բ. չար – պարզ

գ. առավոտ – պարզ

դ. տանձ – պարզ

 

  1. Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով: Այդ բառն ընդգծի՛ր:

 

ա. հարևան
բ. Ճյուղ

գ. ծառ

դ. ամուսին

 

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված: Սխալ տարբերակն ընդգծիր:

ա. պարտեզ – գոյական

բ. Տանձ – գոյական

գ. համոզվեց -գոյական

դ. միտք – գոյական

 

  1. Դեղին ներկած բայերը դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանեցրո՛ւ տեքստին)` պահպանելով գույնը:

 

  1. Տրված նախադասության մեջ ո՞վ ի՞նչ արեց. ենթական և ստորոգյալը  մանուշակագույն դարձրո՛ւ:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին:

 

  1. Տեքստում գորշ (մոխրագույն) ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց:

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան:

Դի՛ր բաց թողած կետադրական նշանը և կարմիր ներկի՛ր:
Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին։

 

 

  1. Դո՛ւրս գրիր (այստեղ պատճենիր) Ջելսոմինոյին բնութագրող արտահայտությունները:Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:
  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը:  Ճիշտ պատասխանն ընգծի՛ր։

 

ա. ահագին ուժ խնայելը

բ. բարձր ձայն ունենալը

գ. ճյուղերից տանձեր թափելը

դ . սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում: Ճիշտ պատասխանը տեքստում  կարմիր ներկի՛ր։

 

  1. Պատասխանի՛ր հարցին` ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի: Պատասխանդ մուտքագրի՛ր:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, երբ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

  • Գնա մի տես ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:
  • Ի՜նչ ես ասում. նա բարի, սուրբ ոգի է:
  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը: Տեքստում պատասխանը վարդագույն ներկի՛ր: