Рубрика: Քիմիա

Ապրիլի 15-19

Սովորել ՝ Թթվային օքսիդներ։ Թթուներ։

Թթուներ: Հիմքեր: Աղեր

Բոլոր լուծելի թթուները, հիմքերը և աղերը էլեկտրոլիտներ են: Ջրում լուծելիս դրանք դիսոցվում են դրական և բացասական իոնների.

5a206e0d.png

Ի՞նչն է ընդհանուրը միացությունների նույն դասին պատկանող էլեկտրոլիտների դիսոցման գործընթացում:

Նախորդ բաժիններից դու արդեն գիտես. քլորաջրածին գազը ջրում լուծելիս դիպոլ-դիպոլային փոխազդեցության հետևանքով այն դիսոցվում է՝ ըստ հետևյալ հավասարման. HCl→H++Cl−, առաջացնելով ջրածնի կատիոն և քլորիդ անիոն:

Screenshot_9.png

Նույն կերպ են դիսոցվում նաև մյուս թթուները, օրինակ. HNO3→H++NO−3, հետևաբար.

Թթուներն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից ստացվում են ջրածնի կատիոններ ու թթվային մնացորդի անիոններ:

Ջրային լուծույթներում թթուների բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են ջրածնի հիդրատացված կատիոնների առկայությամբ:

Ջրածնի կատիոնները թթուների ջրային լուծույթներում հիդրատացվում են, վերածվելով հիդրօքսոնիում իոնների. H++H2O→H3O+

Հետևաբար թթուների դիսոցման հավասարումները ավելի ճշգրիտ ձևով ներկայացվում են ջրի մոլեկուլների մասնակցությամբ. օրինակ՝

HCl+H2O⇄H3O++Cl−, կամ HNO3+H2O→H3O++NO−3

Ըստ դիսոցման ժամանակ առաջացած ջրածնի կատիոնների թվի՝ թթուները լինում են.

միահիմն՝ HJ,HNO2,HClO4,HClO,CH3COOH և այլն,

երկհիմն՝ H2SO4,H2SO3,H2CO3,H2SeO3,H3PO3 և այլն,

եռահիմն՝ H3PO4,H3AsO4 և այլն,

քառահիմն՝ H4P2O7 և այլն:

Որոշ դեպքերում թթվի մոլեկուլում առկա ջրածնի ատոմների թիվը չի համընկնում թթվի հիմնայնության հետ. օրինակ CH3COOH-ը միահիմն թթու է, թեև նրա մոլեկուլում ջրածնի չորս ատոմներ կան, իսկ H3PO3-ը երկհիմն թթու է:

Բազմահիմն թթուները դիսոցվում են աստիճանաբար, օրինակ.

H2SO3⇄H++HSO−3HSO−3⇄H++SO2−3

Ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:

Նույն տարրի առաջացրած թթվածնավոր թթուներից առավել ուժեղ էլեկտրոլիտ է տարրի առավել մեծ օքսիդացման աստիճանին համապատասխանող թթուն:

Օրինակ՝ ծծմբական թթուն ուժեղ թթու է, իսկ ծծմբայինը՝ թույլ:

Համեմատելով հիմքերի դիսոցման հավասարումները՝

NaOH→Na++OH−,NH4OH⇄NH+4+OH−, կարելի է եզրակացնել.

Հիմքերն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցումից առաջանում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և հիդրօքսիդ՝ OH− անիոններ:

Ջրային լուծույթներում հիմքերի բոլոր ընդհանուր հատկությունները պայմանավորված են հիդրօքսիդ անիոնների առկայությամբ:

Օքսիդացման +2 (և ավելի) աստիճան դրսևորող մետաղների հիդրօքսիդները՝ բազմաթթու հիմքերը դիսոցվում են աստիճանաբար:

Օրինակ՝

Ba(OH)→BaOH++OH−2I փուլ

BaOH+⇄Ba2++OH−II փուլ

ընդ որում առաջին փուլի դիսոցումն ընթանում է ավելի մեծ չափով:

Տարբեր աղերի դիսոցման հավասարումները համեմատելով՝

Na2CO3→2Na++CO2−3AlCl3→Al3++3Cl−NH4NO3→NH+4+NO−3

կարող ենք եզրակացնել.

Աղերն էլեկտրոլիտներ են, որոնք դիսոցվելիս առաջացնում են մետաղի (ամոնիումի) կատիոններ և թթվային մնացորդի անիոններ:

Ի տարբերություն բազմահիմն թթուների և բազմաթթու հիմքերի, աղերը դիսոցվում են անմիջապես ու լրիվ, այդ էլեկտրոլիտներն ատիճանաբար չեն դիսոցվում:

tumblr_inline_mira2z5bn01rb0gn5.bmp

Աղերն ընդհանուր հատկություններ չունեն. աղերի հատկությունները պայամանավորված են և՛ կատիոններով, և՛ անիոններով:

Թթուների, հիմքերի և աղերի անգույն լուծույթները միմյանցից կարելի է տարբերել թթվահիմնային հայտանյութերի միջոցով:

Օրինակ՝ լակմուսը թթուների ջրային լուծույթում ձեռք է բերում կարմիր գույն, հիմքերում՝ կապույտ, իսկ չհիդրոլիզվող աղերի ջրային լուծույթում պահպանում է իր գույնը՝ մանուշակագույնը.

elektroltichna-disocacya-rvnyannya-stupn-konstanta-reakcyi_535.jpeg

Վարժություններ

1)Առաջին սյունակում տրված ռեակցիաների հավասարումների ձախ մասին համապատասխան երկրորդ սյունակից ընտրե՛ք աջ մասը.

2)Լրացրու՛ բաց թողնված բառը թթուների, հիմքերի և աղերի էլեկտրոլիտային դիսոցման վերաբերյալ` հետևյալ նախադասությունում.

Աղերը _______ են անմիջապես և լրիվ:

Պատասխան՝

3)Ըստ քիմիական հատկությունների, ո՞ր տիպի օքսիդներին է պատկանում BeO:

  • հիմնային
  • թթվային
  • երկդիմի

4)Տրված է նյութ՝  նատրիումի օքսիդ:

Կազմի՛ր քիմիական բանաձևը

Հաշվի՛ր տրված նյութի մոլային զանգվածը

Բանաձև՝

Մոլային զանգված՝  ….գ/մոլ

5)Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:

(պատասխանը ներկայացրու տասնորդական թվի ճշտությամբ)

Պատասխան՝  …%

6)Որքա՞ն է թթվածնի զանգվածային բաժինը (%) ծծմբային թթվի մոլեկուլում:

(պատասխանը ներկայացրու տասնորդական թվի ճշտությամբ)

Պատասխան՝ …%

Оставьте комментарий