Рубрика: Մայրենի, Պահոց

Բայ

   Բայը ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ էԲայի ուղիղ ձևը պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Բայը ունի հետևյալ քերականական կարգերը՝  եղանակ, ժամանակ, դեմք, թիվ:

Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի: Եզակի  թիվը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի գործողություն:Օրինակ՝  սովորեցի, գնացիր, գալու է, մերժեց, ջարդեցի, գնում է, գրի՛ր, կկարդա:Հոգնակի  թիվը ցույց է տալիս երկու և ավելի անձերի կամ առարկաների գործողություն:Օրինակ՝ պատասխանեցինք, մտաք, խոնարհվեցին, ողջունեցինք, կգանք, պիտի խոսի:

Բայն ունի երեք դեմք.

I դեմք (երբ գործողություն կատարողը խոսողն է)- գալիս եմ, պիտի խոսեմ, բարկացել եմ

II դեմք (երբ գործողություն կատարողը խոսակիցն է)-գալիս ես, պիտի խոսես, բարկացած ես

III դեմք (երբ գործողություն կատարողը երրորդ անձն է)-գալիս է, պիտի խոսի, բարկացած է

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի:Ներկա  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է խոսելու պահին: Օրինակ՝ սովորում ենք, խաղում է, նկարում եմ: Անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվել է խոսելու պահից առաջ: Օրինակ՝ սովորում էի, սովորել ենք, սովորեցի:Ապառնի  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվելու է խոսելու պահից հետո: Օրինակ՝ սովորելու ենք, երգենք, կսովորեմ:

Առաջադրանքներ:

Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ- ծաղկել
քար- քարանալ
անուն- անվանել
քարոզ- քարոզել
ձև- ձևանալԲ. Մեծ-
բարձր-
կարմիր-
տափակ- տափակել
սուր- սրելԳ. Ոչինչ- ոչնչանալ
բոլոր- բոլորել
նույն- նույնանալ
ամբողջ- ամբողջանալԴ. Կրկին-կրկնել
արագ- արագանալ
դանդաղ- դանդաղել
հաճախ- հաճախելԵ. Վա՜յ- վայել
մկըկը-մկկալ
տը՜զզ-տզզալ
թրը՛խկ-րրխկալ

2Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել-
կառուցել-
գրել-
ճառել-
դառնալ-
հայտնել-Բ.Անդր-
վեր-
արտ-
հակ-
մակ-
ստոր-

Рубрика: Մայրենի, Պահոց

Բայ, գործնական աշխատանք

Գտնել տրված բայերի արմատները և որոշել, թե ինչ խոսքի մասերի են պատկանում դրանք:
Մատռվակել-մատրվակ-գոյական,
պղծել-պիղծ-ածական,
հնձել-հունձ-գոյական,
վճարել-վճար-գոյական,
երկրորդել-երկրորդ-թվական,
գրկել-գիրկ-գոյական,
մրրկել-մրրիկ-գոյական,
անարգել-անարգ-ածական,
նույնանալ-նույն-ածական,
կախարդել-կախարդ-գոյական,
խարդախել-խարդախ-ածական,
երկուանալ-երկու-թվական,
նյութել-նյութ-գոյական,
կապտել-կապույտ-ածական,
բուրել-բույր-գոյական,
ոչնչանալ-ոչինչ-դերանուն,
պայտել-պայտ-գոյական,
մաքրել-մաքուր-ածական,
ծառայել-ծառա-գոյական,
ապշել-ապուշ-ածական:

Հետևյալ առածներում լրացնել համապատասխան բայերը:

  • Ջրի բերածը ջուրը կտանի։
  • Տաշած քարը. գետնին չի մնա:
  • Ուրիշի հացով փոր չի կշտանա:
  • Խոսք կա` սարի գլուխ կհանի , խոսք էլ կա` սարից ներքև կգլորի:
  • Խոսք  կա, մի փութ մեղրով չի ուտվի:
  • Աշխարհի շինողն ու   քանդողն լեզուն է:

Հետևյալ գոյականներով և համապատասխան բայերով կազմել երեքական դարձվածք:
Աչք, գլուխ, խելք, ձեռք, սիրտ, հոգի:

Որոշիր տրված խոնարհված բայերի դեմքը, թիվը, ժամանակը
:
Սովորեցի
գրել եմ
կարդում ենք
ավարտել եք
նկարելու ես
երգում էին
հոգնեցրիր
կորցնում են
բնակվել է
վախենում էիր
թարգմանում էինք
օրհնեց
տխրել են

Рубрика: Մաթեմատիկա

մաթեմատիկա 28.2.2022

Որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է կատարել տասնորդական կոտորակների բաժանումը, նախ պարզենք, թե ինչպես է կատարվում տասնորդական կոտորակի բաժանումը բնական թվի։ Օգտվենք բնական թվերի բաժանման հաշվեկանոնից։ Դրա համար պետք է, անտեսելով տասնորդական կոտորակի ստորակետը, կատարել բնական թվերի բաժանում և քանորդում ստորակետ դնել, հենց որ ավարտվի տասնորդական կոտորակի ամբողջ մասի բաժանումը։
Իրոք,

Եթե բաժանելիի ամբողջ մասը բաժանարարից փոքր է, ապա քանորդի ամբողջ մասը կլինի զրո, այդ պատճառով նրա տեղում գրում ենք 0։ Այնուհետև, որպեսզի կարողանանք շարունակել բաժանումը, բաժանելիի ամբողջ մասը կազմող թվանշաններին մեկ առ մեկ ավելացնում ենք նրա կոտորակային մասի թվանշանները՝ սկսելով առաջինից, մինչև որ այդպես ստացված թիվը բաժանարարից մեծ կամ նրան հավասար լինի. ընդ որում ամեն անգամ, երբ թվանշանի ավելացումով ստացված թիվը բաժանարարից փոքր է լինում, քանորդի կոտորակային մասում գրում ենք 0։

Օրինակ՝
Կարող է այնպես պատահել, որ տասնորդական կոտորակի բաժանման ժամանակ վերջում մնացորդ մնա։ Այդ դեպքում մնացորդին աջից 0 են կցագրում, մեկ 0 էլ կցագրում են քանորդին և շարունակում են բաժանումը։ Դա թույլատրելի է, քանի որ տասնորդական կոտորակի վերջում կարելի է կցագրել ցանկացած քանակով 0-ներ, և դրանից  կոտորակի մեծությունը չի փոխվի։ Դիտարկենք մի օրինակ.

Այժմ կարելի է ձևակերպել դրական տասնորդական կոտորակների բաժանման հաշվեկանոնը։
Մի տասնորդական կոտորակը մեկ ուրիշ տասնորդական կոտորակի բաժանելու համար պետք է նախ բաժանելիի և բաժանարարի ստորակետները դեպի աջ տեղափոխել այնքան թվանշանով, քանի թվանշան որ ստորակետից հետո կա բաժանարարում, ապա կատարել բաժանում բնական թվի։
Բերված կանոնին կարելի է հանգեցնել նաև այն դեպքերը, երբ բաժանվող կոտորակների մեջ կա բացասական տասնորդական կոտորակ։
Ձևակերպենք համապատասխան կանոնը։
Տասնորդական կոտորակների բաժանում կատարելու համար պետք է՝
ա) բաժանելիի բացարձակ արժեքը բաժանել բաժանարարի բացարձակ արժեքին,
բ) ստացված քանորդից առաջ դնել + նշանը, եթե բաժանելին և բաժանարարն ունեն նույն նշանը, և դնել – նշանը, եթե բաժանելիի և բաժանարարի նշանները տարբեր են։

1) Կատարե՛ք բաժանում.
ա) 8,368 ։ 2= 4,184
դ) 10,5 ։ 7=1.5
բ) 17,024 ։ 4=4,256
ե) 6,25 ։ 125= 0,05
գ) 0,0225 ։ 5=0,0045
զ) 10,08 ։ 4=2,52

2) Կատարե՛ք բաժանում.
ա) 40,25 ։ 2,3=402,5:23=17,5
դ) 35,601 ։ 0,01=3560,1:1=3560,1
բ) 4,221 ։ 0,63 = 422,1:63=6,7
ե) 0,13464 ։ 0,04=13,464:4=3,366
գ) 30,303 ։ 0,03=3030,3:3=1010,1
զ) 9,3456 ։ 10,62=934,56:1062=0,88

3.AB հատվածի երկարությունը 14 սմ է։ Նրա վրա նշված է այնպիսի
M կետ, որ AM = 9 սմ, և այնպիսի K կետ, որ BK = 3 սմ։ Գտե՛ք MK
հատվածի երկարությունը։

4.,Սեղանին դրված է ընկույզով լի հինգ փաթեթ։ Փաթեթներում կա ընդամենը 100 ընկույզ։ Առաջին եւ երկրորդ փաթեթներում կա 52 ընկույզ, երկրորդում եւ երրորդում՝ 43, երրորդում եւ չորրորդում՝ 34, չորրորդում եւ հինգերորդում՝ 30։ Քանի՞ ընկույզ կա փաթեթներից ամեն մեկում։

Рубрика: Ռուսերեն

Урок 12

8.Составьте словосочетания, соедините слова из двух столбиков. С 2-3
словосочетаниями составьте и напишите предложения.
1.дикий -2.гвоздь
2.железный- 9.лошадь
3.свежая-6. день
4.цветущая -7.тетрадь
5.новая- 3.зелень
6.солнечный -5.скатерть
7.школьная -1.зверь
8.косолапый- 4.сирень
9.быстрая- 8.медведь

11.Подберите антонимы к выделенным словам. Запишите словосочетания.
1.новая мебель –  старая мебель                      5. дождливый день –солнечный день
2.большая площадь – маленькая площадь       6. длинный гвоздь –короткий гвоздь
3.чистая скатерть –  грязная скатерть                7.ранний гость –поздний гость
4.поздняя осень –  ранняя осень               8. большой словарь –маленький словарь

13.Допишите окончания прилагательных.
1. Алёша получил в подарок ручку. У ручки было золотоя перо. 2. На ручке
были написаны золотые слова. 3. В классе только у Алёши есть ручка с золотым
пером и золотыми буквами. 4. Учительница поставила двойку золотым пером. 5.
Алёша растерянно смотрел на своё золотое перо. 6. У Алёши сегодня не золотые
знания. 7. У моего друга золотой характер. 8. У моей бабушки золотые руки.

14.Прочитайте пословицы. Скажите, как вы их понимаете. Спишите, по-
ставьте, где нужно, вместо точек ь.
1. Всякая вещь хороша на своём месте. 2. Умный товарищ – половина
дороги. 3. Хороша помощь в нужное время. 4. Умную речь приятно слушать.

15.Спишите. Вместо точек напишите нужные слова.
1. Солнечный луч, осветил верхушки деревьев.
2. кирпич – хороший строительный материал.
3. Холодный душ полезен всем.
4. Лесной ландыш занесён в Красную книгу.
5. Морж – крупное северное морское животное.
6. Для черчения (գծագրության համար) нужна тушь .
7. На уроках русского языка звучит русская речь.
8. В поле растёт золотистая рожь .
Слова для справок: морж, луч, душ, ландыш, тушь, рожь, кирпич, речь.

Рубрика: Ռուսերեն

Урок 10

3.Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Где жили первобытные люди?— люди жили в каменных пещерах.
2. Почему учёных заинтересовали стены пещер?— Учёные нашли много пещер, на стенах которых были изображены рисунки. Там были нарисованы мамонты, олени, буйволы и сами первобытные охотники с каменными топорами, стрелами.
3. Что означали рисунки в каменных пещерах?-Письменности тогда не было. Но люди уже умели рисовать. И в рисунках старались рассказать о своей жизни.
4. Почему люди стали обозначать слово рисунком-знаком?-Каждая такая картинка-рисунок означает отдельное слово. Значит, решили люди, и наша речь
состоит из отдельных слов. Каждое слово они стали изображать каким-нибудь рисунком-зна-ком. Так, в древнеегипетском письме кружок с точкой означал Солнце, волнистые линии – Воду.
5. Как возникло буквенное письмо?-Проходили годы, и рисунки становились более простыми. Человек замечает, что речь его делится не только на слова, но и слова делятся на части – отдельные звуки. Следующим шагом стало создание буквенного письма. Каждая буква означала звук. Буквы были расположены в определённом порядке – алфавите.
6.Почему алфавиты разных языков имеют неодинаковое количество букв?-алфавиты разных народов имеют разное количество букв. В русском алфавите 33 буквы, а в современном армянском – 39.
7. Кем был создан армянский алфавит? -Армянский алфавит создал Месроп Маштоц в 405 году.
4.Подберите из текста однокоренные слова к данным.

письмена, письменности, письма
камень-на камне, каменных, каменными
рисовать-рисунки, рисунок
создать-создание, создал,
изобретение-изобрести
путешествие-путешествовал
волна-волнистые
буква-буквенного, буквы
5.Вместо точек вставьте нужные предлоги.
1. Самые древние письмена написаны на камне. 2. Учёные нашли рисунки
на стенах пещер. 3. В рисунках древние люди рассказывали о своей жизни. 4.
Наша речь состоит из отдельных слов. 5. В алфавите буквы расположены по
определённом порядке. 6. Армянский алфавит был создан в 405 году.
7.К словам левого столбика подберите близкие по смыслу слова правого
столбика. Напишите их парами.

1.алфавит- 3.школьник
2.огонь- 6.создание
3.ученик- 1.азбука
4.древний -5.рисунок
5.картинка- 2.пламя
6.изобретение -7.алый
7.красный- 4.старинный

Рубрика: Մայրենի

Փետրվար ամսվա հաշվետվություն

Рубрика: Մայրենի, Պահոց

Թթենի և փշատենի

Ասում են՝ մետաքսագործ թիթեռը՝ շերամը, կանանց համար ժանեկազարդ ու նրբահյուս մի շրջազգեստ էր գործել, որը կախարդական զորություն ուներ. այն հագնողը վայրկենապես գեղեցկանում էր և օրերով քաղց չէր զգում: Մի շրջազգեստով աշխարհն օրըստօրե լցվում էր սլացիկ ու գեղակազմ կանանցով, որոնք բարյացակամորեն իրար էին փոխանցում առեղծվածային զգեստը:Այդ գեղեցկուհիներից մեկը, դառնալով արքայի ընտրյալը՝ նրա թագուհին, մի օր հայտարարում է, թե այսուհետ միայն ինքն է կրելու հրաշագործ զգեստը: Կանայք, խիստ վրդովված ամբարտական թագուհու անարդար վարմունքից,  ըմբոստանում և ներխուժելով պալատ՝ քաշքշելով`  պատառոտում են շրջազգեստը: Եվ ո՛վ զարմանք: Հազար կտոր դարձած շրջազգեստը հանկարծ դուրս է պրծնում զայրացած կանանց ձեռքերից և սկսում կերպարանափոխվել. ամբողջական մասը վերածվում է դարչնագույն ծառաբնի, կտորները՝ ճյուղերի, որոնք, հետզհետե տերևակալում են լայն ու բազմերիզ սաղարթներով: Այսպես է իբր ստեղծվել հայոց հինավուրց թթենին: Այդ ժամանակվանից էլ թթենու պտուղը քաղցր է, իսկ տերևը՝ մետաքս ստանալու նյութ: Սնվելով թթենու տերևներով՝ շերամորդը հազար հինգ հարյուր մետր երկարությամբ չընդհատվող մետաքսաթելից հյուսում է փոքրիկ պատյան, որին մարդիկ «բոժոժ» են անվանում:
Փշատենի
file_26758_1672383
Ասում են՝ մի ջրաղացպան, որն աչքի էր ընկնում իր անսահման աշխատասիրությամբ, մի անգամ՝ շատ հոգնած ժամանակ, միրգ է ուզում ուտել: Բայց զգում է, որ լրիվ ուժասպառ է եղել: Նա հազիվ կարողանում է դուրս գալ ջրաղացից ու գետնին է ընկնում: Ջրաղացում դեռ շատ ցորեն կար, բայց նա վեր կենալու ուժ չուներ, որ վերջացներ աշխատանքն ու շուկա գնար իր համար միրգ առնելու: Մտածեց, որ շուկան շատ հեռու է, աշխատանքը՝ անընդմեջ ու այդպես էլ առանց միրգ ճարելու քնում է: Գիշերը նա երազում տեսնում է պտղաբերության աստվածուհուն՝ Անահիտին, որն աչքի էր ընկնում իր բարերարությամբ ու մարդասիրությամբ: Նա հաճախ էր ուշադրություն դարձնում ջրաղացպանի անձնազոհ աշխատանքին: Աստվածուհին ասում է ջրաղացպանին. «Ջրաղացիդ ալյուրից ծառ ստեղծեցի, որի պտուղի մեջ և՛միրգ ու մրգահյութ կա, և՛ հաց ու ալյուր: Հենց որ ջրաղացից դուրս գաս բակ, դու կտեսնես այդ ծառը»: Աստվածուհին ասաց այդ խոսքերն ու անհայտացավ ամպանման մառախուղի մեջ: Ջրաղացպանն անհամբեր սպասում էր, թե երբ է լույսը բացվելու: Շատ էր ուզում, որ իր երազն իրականություն դառնա: Նա ապշում է, երբ առավոտյան բակում՝գետակի ափին, տեսնում է ալյուրոտ ծառը՝ արծաթափայլ ու թավշե տերևներով ու ոսկեգույն, ալրաթաթախ պտուղներով: Ջրաղացպանը վազում է դեպի հրաշալի ծառը և ծնկում նրա առաջ: Ասում են՝ հենց այսպես է ծնվել առաջին փշատենին: Հոտավետ ու քաղցրահամ փշատի ծառը, որ ապրում է քառասուն տարի, և որը ոչ միայն բերանն է քաղցրացնում, այլև՝ հոգին, շուտով մեծ տարածում է գտնում Հայաստանում և սիրվում բոլորի կողմից: Փշատը՝ հայկական առասպելական պտուղ է՝ ժողովրդի հույսի և համբերության խորհրդանիշը:
Առաջադրանք:
1. Կարդալ տեքստը:
2. Ընդծված բարդ բառերի առաջին արմատները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
մետաքսագործ-ատաղձագործ
ժանեկազարդ-ոսկեզարդ
նրբահյուս- մազահյուս
շրջազգեստ- մարզազգեստ
 գեղակազմբարեկազմ
ջրաղացպան-  խանութպան
ամպանման-աննման
արծաթափայլ-ոսկեփայլ
քաղցրահամ- թթվահամ
խորհրդանիշ- թվանիշ
3. Բլոգում ներկայացրու նմանատիպ պատմություններ այլ ծառերի մասին:
Հացի ծառ կամ արտոկապուս, բույս, որի հայրենիքը հին աշխարհի արևադարձային շրջաններն են։ Պատկանում է թթազգիների ընտանիքին։ Այն բավականին մեծ ծառ է՝ 18—35 մ բարձրությամբ։
Օվկիանոսում հացի ծառը մշակում են հնագույն ժամանակներից։ Պտուղները հավաքելուց հետո բնիկներն այն սրածայր փայտով ծակծկում են և մեկ գիշեր թողնում բաց օդում, որպեսզի պտղի մեջ սկսվի խմորումը։ Հաջորդ օրը դասավորում են հատուկ հորերում և ծածկում, որտեղ պտուղները դիմանում են երկար ժամանակ։ Պտղի միջուկը շաղախում են ջրով, ավելացնում կոկոսի յուղ, ապա պատրաստի խմորը թխում վառարանում կամ հատուկ քարերի վրա․ հենց այդ թխվածքն էլ բնիկների հացն է։ Երիտասարդ հացի ծառի կեղևից ստանում են թելեր, որից պատրաստում են գործվածք, հագուստ և կենցաղային այլ իրեր։ Հացի ծառը հրաշալի դեկորատիվ բույս է, նրա վրա ձևավորվում է հսկայական կանաչ սաղարթ, որն առաջացնում է շատ լավ ստվեր և զարդարում արևադարձային երկրների քաղաքների պուրակներն ու այգիները։ Հացի ծառի տերևներով կերակրում են այծերին, իսկ ամուր, գեղեցիկ բնափայտը, օգտագործվում է որպես շինանյութ։ Բնափայտը պարունակում է նաև լատեքս։

Рубрика: Մայրենի

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն։

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
եկվոր- վերադարձ
անհերքելի- որ չի կարելի ժխտել
ածում — ածվել
չոնգուրն-  երաժշտական գործիք
ճախարակ- շրջան
քոշ- քոշեր
տիրացու- հարգական մակդիր
օթախում- սենյակ
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
Թումանյանը ապրում է Լոռվա Դսեղ գյուղում։ Հայրը քահանա էր՝ թեթև, հումորով, առատաձեռն մարդ էր։ Շատ լավ հրաձիգ էր և ձի քշող։ Մայրը աչքը բաց, սարերում մեծացած կին էր։ Բնավորությամբ տարբեր մարդիկ էին։ Մայրը հաճախ էր կռվում հոր չափազանց շատ շռայլության համար։ Ահա այս ծնողներից էլ ծնվել է Հովհաննես Թումանյանը, 1869 թվի փետրվարի 7-ին։ Ով  10-11 տարեկան հասակում արդեն բանաստեղծություններ էր գրում։ Սովորել է շատ խիստ վարժապետ Սահակի մոտ, որից հետո ուսումը շարունակել է «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել է Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չի ավարտել։
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):
Ես ծնվել եմ Երևանում։ Հայրս շատ ազնիվ, խիստ, պարտաճանաչ, հոգատար, մեծահոգի, խելացի մարդ է։ Հաշվապահին բնորոշ բոլոր գծերով, բացի այդ հայրս շատ յուրահատուկ ուտեստներ է պատրաստում (կովի լեզու, համեղ ձվածեղ, պոչով խաշլամա և այլն)։ Իսկ մայրս թեթև, ժպտերես, միշտ ուրախ ու խենթ մանկավարժ է, բայց սիրում է ամեն բան դասավորված և կոկիկ լինի։ Քույրիկս խելացի է ու շատ գրքեր է կարդացել, բացի այդ շատ, շատ համեղ ձեռք ունի, հիանալի ուտեստներ է պատրաստում և այդ ընտանիքում էլ ծնվեցի ես՝ 2010թ հուլիսի 4-ին։ Ես ինձ եմ նման, բայց ունեմ հայրիկի համառ բնավորությունից և մայրիկի նման միշտ ժպտալու սովորություն։ Պարտաճանաչ չեմ, բայց երբ գիտեմ, որ ժամանակը լրանում է և պետք է դա անել, արագ անցնում եմ գործի։ Սովորում եմ իմ շատ սիրելի կրթահամալիրում և այլ դպրոցում ինձ չեմ պատկերացնում։ Այստեղի ուսուցիչնեը համբերատար են, հոգատար և շատ սիրելի։ Շնորհակալ եմ, որ վարժապետ Սահակի մոտ չեմ սովորում։
4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Рубрика: Մայրենի, Պահոց

Հովհաննես Թումանյան. Ոսկի քաղաքը

Ոսկի քաղաքը

Հարցեր ևառաջադրանքներ:
1. Ինչպիսի՞նն էր Դիվանան հեքիաթի սկզբում: Մեղադրիր կամ արդարացրու Դիվանային:
Դիվանան հեքիաթի սկսսզբում մտածում էր միայն խնջույքների, հաճույքների և մարդկանց խաբելու և հարստությանը տիրելու համար։ Չեմ կարող մեղադրել կամ արդարացնել, դա կյանքի մի փուլ է որտեղ մարիկ կարող են սխալվել ու գնալ այլ ուղղությամբ։
2. Ինչպիսի՞ն դարձավ Դիվանան հետագայում:
Հետագայում սիրահարվեց Քանանքարային և դարձավ ավելի նպատակասլաց և արդար երիտասարդ։
3. Ի՞նչն օգնեց Դիվանային փոխվելու:
Քանանարայի տեսնելուց հետո նրան շատ սիրեց ու մտքից դուրս չէր գալիս։ Դա էլ օգնեց, որ արդար կյանքով սկսի ապրել և հարգել մարդկանց։
4. Պատմիր Ոսկի քաղաքի մասին, ինչու՞ է այն կոչվում Ոսկի քաղաք:
Որովհետև այնտեղ մարդիկ շատ ուրախ, բարի ու երջանիկ էին։ Աշխատում էին մեծ սիրով և չակին տեր ու ծառաներ։ Բոլորը միասնական էին ու սիրով։
5. Ո՞վ է Գոհար թագուհին:
Գոհար թագուհին Քանաքարայի մոր հոգին էր։
6. Ո՞րն է երջանկությունը` ըստ Գոհար թագուհու, ըստ քեզ:
Ըստ Գոհարի՝ աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։
իսկ ըստ ինձ՝ լինել լավ մարդ, ունենալ առողջ ընտանիք, լինել սիրված և ազնիվ։